Ո՞ր հայտնի աստղը կարող է դառնալ ձեր սիրային զուգընկերը՝ ըստ Կենդանակերպի նշանի

Բոլորն էլ փոքր ժամանակ գոնե մեկ անգամ սիրահարվել են որևէ հայտնի աստղի՝ գրավիչ դիմագծերով երգչի կամ դերասանի։

Ոմանք խոստովանում են, որ անգամ մեծ տարիքում նրանց մոտ չի մարել սերը դեպի մանկության սիրելի աստղը։

Ասում են՝ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար կան զույգ կազմելու ամենահամապատասխան և իհարկե ամենաանհամապատասխան նշանները։

Ահա, ձեզ ենք ներկայացնում, թե որ աստղը կարող է լինել ձեր զուգընկերը՝ ըստ հորոսկոպի ձեր նշանի։

Խոյ, Առյուծ→Բրեդ Փիթ կամ Մայլի Սայրուս

Եթե հորոսկոպի ձեր նշանը Խոյն է կամ Առյուծը, ապա Աղեղնավորները ձեզ համար կարող են լինել հիանալի զուգընկերներ։ Օրինակ՝ կարող եք ամուսնանալ Բրեդ Փիթի կամ Մայլի Սայրուսի հետ։

Ցուլ→Ջիմ Քերրի, Միշել Օբամա

Հորոսկոպի այս նշանի տակ ծնված մարդկանց համար համապատասխան են Այծեղջյուրները, ինչպես օրինակ՝ Ջիմ Քերրին կամ Միշել Օբաման։

Երկվորյակներ→Հարրի Սթայլս, Շակիրա

Երգիչ Հարրին կամ երգչուհի Շակիրան հորոսկոպով Ջրհոս են, այսինքն՝ երկվորյակների համար կարող են լինել լավագույն զուգընկերները։

Խեցգետին→Օսկար Այզեք, Ռիհաննա

Խեցգետինները բավականին էմոցիոնալ են։ Նրանց լավագույն զուգընկերներ կարող են լինել Ձկները, օրինակ՝ Օսկար Այզեքը կամ Ռիհաննան։

Կույսեր→Լեոնարդո ԴիԿապրիո, Քենդալ Ջեներ

Կույսերին անհրաժեշտ են Կարիճներ։ Հայտնի Կարիճներ են Լեոնարդո ԴիԿապրիոն և Քենդալ Ջեները։

Կշեռքներ→Ջորջ Քլունի, Մեգան Ֆոքս

Կշեռքները գիտեն, թե ինչպես հմայել դիմացինին։ Նրանց ամենահարմար զուգընկերները Ցլերն են, օրինակ՝ Ջորջ Քլունին, ով վերջերս ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ տղամարդ, կամ Մեգան Ֆոքսը։

Կարիճներ→Մայլո Վենթիմիլյա, Սելենա Գոմես

Կարիճներն ու Խեցգետինները ամենահամապատասխան զույգերն են։ Հայտնի Խեցգետիններ են ամերիկացի դերասան Մայլո Վենթիմիլյան և Սելենա Գոմեսը։

Աղեղնավորներ→Քրիս Փրեթ, Անջելինա Ջոլի

Աղեղնավորները խելագարվում են արկածների համար, հենց դրա համար էլ նրանց համապատասխանում են Երկվորյակները, ինչպիսին են Քրիս Փեթն ու Անջելինա Ջոլին։

Այծեղջյուր→Վիզ Խալիֆա, Քեմերոն Դիաս

Երբ միանում են Այծեղջյուրներն ու Կույսերը, իսկական սեր է ծնվում։ Հայտնի Կույսեր են ռեփեր Վիզ Խալիֆան և դերասանուհի Քեմերոն Դիասը

Ջրհոսներ→Չարլի Հանեմ, Քորթնի Քարդաշյան

Ջրհոսներն ու Խոյերը ամենահամապատասխանն են միմյանց։ Եթե դուք Ջրհոս եք, ապա Չարլի Հենեմը կամ Քորթնի Քարդաշյանը կարող են ձեզ համար հիանալի զուգընկեր լինել։

Ձկներ→Դրեյք, Էմմա Սթոուն

Ձկներն ու Կարիճները շատ ընդհանրություններ ունեն։ Այդ պատճառով էլ Ձկների համար անփոխարինելի զուգընկերներ են օրինակ՝ Դրեյքը կամ Էմմա Սթոունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ». Քրիստինե Պեպելյան
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել