Ամուսնացած տղամարդու սիրուհի լինելն այնքան էլ հետաքրքիր և ռոմանտիկ չէ, ինչպես թվում է…

Ամուսնացած տղամարդու սիրուհի լինելն այնքան էլ հետաքրքիր և ռոմանտիկ չէ, ինչպես թվում է…

Երբեմն ծանր է այդ մասին հիշելը, բայց ես ժամանակին իրոք ամուսնացած տղամարդու սիրուհի եմ եղել:

Բոլորը, ում հետ ես շփվել եմ այս թեմայի շուրջ, խորհուրդ էին տալիս ինձ լռել՝ մեղադրանքներից խուսափելու համար:

Սակայն ես չեմ ցանկանում գաղտնի պահել իմ կյանքի այդ հատվածը, քանի որ, որքան էլ որ դա բարոյական տեսանկյունից անըդնունելի է, այն ինձ համար շատ կարևոր էր, պատմում է zNews-ի հերոսուհին:

Այս հոդվածով ես փորձում եմ կիսվել այլ կանանց հետ իմ կյանքի փորձով, հույս ունենալով, որ սա նրանց համար կյանքի դաս կլինի:

1. Երբեմն մենք հակառակ ենք գնում մեր սեփական համոզմունքներին

Ես հանդիպեցի այդ տղամարդուն բիզնես ֆորումի ժամանակ, մենք զրուցեցինք… Եվ մենք սիրեկաններ դարձանք: Այդ ժամանակ նա ինձ անհավանական համակրելի թվաց, չնայած որ ինձ մի քիչ վշտացրեց նրա մատին ամուսնական մատանիի փայլը: Ես ամեն կերպ փորձում էի նրան հեռավորության վրա պահել, բայց հաշվի առնելով այն, որ այդ ժամանակ ես սեր ու ջերմություն էի ուզում (այդ ժամանակ նոր էի բաժանվել), երբ նա ինձ հարցրեց, թե չեմ գնա իր հետ ժամադրության, ես պատասխանեցի «Այո»:

Դա հակասում էր իմ համոզմունքներին, բայց թվում էր, որ ես այլընտրանք չունեմ: Ես հասկացա, որ մինչև ականջներիս ծայրը սիրահարվել եմ նրան և այլևս անկարող եմ որևէ բան փոխել:

2. Սիրուհի լինելը այնքան էլ գրավիչ ու ռոմանտիկ չէ, ինչպես թվում է

«Սիրուհի» բառի մեջ ինչ-որ հաճելի ու գրավիչ բան կա, բայց երբ ես այն դառա, հասկացա, որ ցավն ու վիրավորանքը նման հարաբերություններում երբեմն հիացմունքից ավելի շատ են: Ես ստիպված էի լինում հանդիպել նրա հետ հյուրանոցային համարներում, հրաժեշտ տալ օրվա վերջում և երբեք նրան տուն չճանապարհել, չնայած որ երբեմն շատ էի դա ցանկանում: Մեր համատեղ հանգիստը գործուղումների ժամանակ ավարտվում էր ինքնաթիռի սրահում, քանի որ գիտեի, որ նրան կինն է դիմավորելու: Այս մանրուքներն ինձ մշտապես հիշեցնում էին այն մասին, որ ես նրա կյանքում ընդամենը «այլ կին եմ»:

3. Դուք չեք կարող ինձ այնպիսի արհամարհանքով վերաբերվել, ինչպես ես ինքս էի ինձ վերաբերվում

Իմ հարաբերություններն այնպիսին չէին, որոնց մասին պատմում են, բայց նույնիսկ այն քչերը, ում ես ամեն դեպքում կարող էի պատմել դրանց մասին, ինձ, մեղմ ասած, լավ չէին վերաբերվում: Ես պատմեցի այդ մասին տղայիս, քանի որ չէի ուզում նրանից գաղտնիքներ ունենալ և նա ինձ ասաց, որ ինձ այնպես չի կոչի, ինչին ես արժանի եմ, միայն այն պատճառով, որ ես իր մայրն եմ:

Ընկերուհիներս սկսեցին ինձանից թաքցնել իրենց ամուսիններին, քանի որ վախենում էին, որ ես նրանց էլ կտանեմ: Ես իհարկե կդիմանայի այդ ամենին, եթե ինքս ինձ հետ հաշտ լինեի և համոզված, որ ճիշտ եմ վարվում: Բայց դա այդպես չէր: Ես հաճախ էի մեղադրում ինձ, իսկ իմ ներքին մենախոսությունը շատ ավելի վիրավորական էր, քան այն ամենը, ինչ ես լսում էի կողքից:

4. Արգելված պտուղն իրոք որ ավելի քաղցր էր

Նա ամբողջովին իմը չէր: Ես չէի կարող տեսնել և սիրել նրան, երբ ցանկանայի, և այդ պատճառով այն քիչ ժամանակը, որ մենք միասին էինք անցկացնում, մեզ համար յուրահատուկ էր:

Մենք ստիպված էինք անընդհատ խաբել մարդկանց, սակայն տարօրինակ կերպով դա ավելի էր մեր արյունը տակնուվրա անում: Այդ ամենը մեր իրար հետ անցկացրած ժամանակը ավելի արժեքավոր էր դարձնում, քան իրականում կար:

5. Անորոշությունը խոցում է կոտրված սրտից ավելի ուժեղ

Երբ ես նրա հետ էի, դա անհավանական վայելք էր: Ես նրան սիրում էի այնպես, ինչպես երբեք ոչ ոքի չէի սիրել: Սակայն հաճույքի այդ պահերին հետևում էին կասկածի և սարսափելի անորոշության զգացողությունները, քանի որ երբեք չէի կարող վստահ լինել, որ նա կրկին կզանգի:

Ես չէի կարող նրան թողնել, քանի որ անհույս սիրում էի, նույնիսկ երբ այդ սերն ինձ անհավանական ցավ էր պատճառում: Եվ որպեսզի ուժ հավաքեի և կարողանայի խզել այդ կապը, ինձանից վեց ամիս պահանջվեց:

6. Մեղավորության և ամոթի զգացողությունը ծանր քարի պես կախված են սրտիցս

Ամեն անգամ, երբ ես ամոթ էի զգում ամուսնացած տղամարդու կողքին լինելուս համար, ես զգում էի, թե ինչպես է կծկվում սիրտս և շունչս կտրվում: Զգում էի, թե ինչպես է ցավը կրծքիցս փորիս իջնում, սիրտս սկսում էր խառնել, ջերմությունս բարձրանում էր և ես ինձ ամբողջովին կոտրված էի զգում: Երբ մենք վերջապես բաժանվեցինք, ես մեծ թեթևություն զգացի. Նույնիսկ չգիտեի, որ նման բան հնարավոր է:

7. Սովորեք բաց թողնել և ներել

Ինչ-որ մեկին իրոք ներելու համար շատ ժամանակ է պահանջվում: Իմ հարաբերությունների սկզբից մինչև ավարտը մոտ ինն ամիս է անցել, և բաժանման վրա ես ավելի շատ ժամանակ ու ուժ ծախսեցի, քան մտածում էի: Բայց ես պետք է բաց թողնեի նրան, թեկուզ միայն նրա համար, որպեսզի պահպանեի առողջ գիտակցությունս: Բայց իմ բախտը բերեց. ինձ հաջողվեց հանդիպել նրա կնոջ հետ և ներողություն խնդրել նրանից, և երևի թե հենց դա տվեց ինձ այն ներքին հանգստությունը, որը ես այդքան ժամանակ փնտրում էի:

Հրաժարվեք ձեր թուլություններից և քայլ արեք, որը դուք հրաշալի գիտեք, որ պետք է անեք: Երբեք մի մոռացեք այն մասին, որ դուք այն միակ մարդն եք, որի հետ դուք հաստատ մինչև կյանքի վերջ գործ եք ունենալու, այնպես որ լսեք սեփական սրտի ձայնը և ճիշտ որոշում կայացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ