Մարդու աչքերը և բնավորությունը

Like on FB:

Մեծ աչքեր

Նման աչքեր ունեցողներն ի ծնե առաջնորդներ են` առնական, խելացի, շփվող, արտիստիկ:    Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, նրանք միշտ հստակորեն գիտեն, թե ինչի են ձգտում, նրանց առանձնացնում է ապշեցնող աշխատունակությունը:  Որպես կանոն, մեծ աչքերով մարդիկ բաց են շրջապատի հետ շփման համար, անկեղծ են եւ բնական իրենց զգացմունքների դրսեւորումներում: Իմիջիայլոց, եթե աչքերն անհամաչափորեն խոշոր են, հատկապես`  կտրուկ դիմագծերի եւ լայն հոնքերի համադրությամբ, դա խոսում է մյուսներին իշխելու ցանկության, ագրեսիվության, խստության մասին:

Դուրս ցցված խոշոր 

Դուրս ցցված խոշոր աչքերը խոսում են իրենց տիրոջ առաջնորդի հատկանիշների եւ ողջամտության մասին՝ հստակորեն արտահայտված զգայունության հետ: Նման աչքերով տղամարդիկ առանձնանում են էներգիայով, խաղային կրքով եւ հավակնություններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ է իմպուլսիվությունը, շփվողականությունը, տիրականությունը: Միաժամանակ նման կանայք հակված են թեթեւամիտ եւ չկշռադատված արարքներ կատարել, չափազանցված ռիսկի դիմել:

Կլոր

Աչքերի նման ձեւը խոսում է ճանաչման ծարավի եւ հաջողության ձգտման մասին: Ճիշտ է, խոշոր աչքեր ունեցողների` պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը հաճախ նրանց խանգարում է հասնել փառքի գագաթին: Նման մարդիկ առանձնանում են  բռնկունությամբ, բայց, չնայած դրան, նրանց բնորոշ չէ վրիժառության ձգտումը, որովհետեւ նրանք արագ սառում են: Լայն բացված կլոր աչքերը խոսում են անսովոր անկեղծ եւ բռնկուն բնավորության մասին:

Նշաձեւ 

Աչքերի նման ձեւը վկայում է դրանց տիրոջ նուրբ բնավորության մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը եւ թանկ են գնահատում ընկերությունը: Նրանք նվիրված եւ զգայուն են, եթե աչքերի արտաքին անկյունները վեր են բարձրացած: Իսկ եթե անկյունները դեպի ներքեւ են ուղղված, նման աչքերի տերը մելամաղձոտ է եւ սիրում է վիճել: Եթե ներքին եւ արտաքին անկյունները նույն գծի վրա են, կարելի է խոսել ինքնավստահության, ինքնաբավության, լռության հանդեպ սիրո եւ հոգեկան հավասարակշռության մասին:

Ներս ընկած

Աչքի նման ձեւ ունեցողներին առանձնացնում է խոցելիությունը, հավասարակշռությունը, երազկոտությունը: Նրանք չեն ձգտում ռիսկի, բայց հրաշալիորեն կողմնորոշվում են ֆինանսական հարցերում, իրենց հայացքներում պահպանողական են եւ գիտեն` ինչպես վարվել փողի հետ: Նրանք ամեն ինչ վերլուծում են, չեն խոսում իրենց խնդիրների մասին, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Եվ չնայած խորն ընկած աչքերի տերերը շրջապատին որոշ զգուշավորությամբ են վերաբերվում, միշտ պատրաստ են օգնության հասնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Շիլ

Աչքերի նման ձեւ դիտարկվում է սրտաբաց, բարի եւ հանդուրժող սենտիմենտալ մարդկանց մոտ: Լավատեսություն, քաջություն, ինքնավստահություն. հենց այս որակներն են նպաստում նրանց հաջողությանը: Շիլ աչքերով մարդիկ ռիսկի եւ արկածախնդրության են հակված, ինչը նրանց հաճախ ստիպում է չմտածված արարքներ կատարել:

Վեր բարձրացած արտաքին անկյուններով

Նման աչքերով մարդկանց առանձնացնում է մեծահոգությունը, համառությունը, սոցիալական հարաբերություններ ստեղծելու եւ երեխա դաստիարակելու հիանալի հմտությունները: Նման աչքեր ունեցողներին ուղեկցում է կարիերայում հաջողությունը, քաջությունը եւ ստեղծագործելու հակումը, բայց դա նրանց չի խանգարում ագահ լինել եւ պատրաստ ցանկացած գործողության հանուն  «համեղ» պատառի:

Ցած իջած արտաքին անկյուններով

Աչքերի նման ձեւը տխրության զգացողություն է ստեղծում, բայց դրանց տերերը, ընդհակառակը, աչքի են ընկնում մեծ լավատեսությամբ եւ չափազանց մեծ  բարությամբ:  Նրանք ավելի հակված են հոգ տանել մտերիմներին, քան իրենց: Նրանց հատուկ է վճռականությունը եւ հմայքը, բայց նրանք չեն կարողանում ճիշտ դնել առաջնահերթությունները, ինչի հետեւանքով անընդհատ ուրիշի խնդիրներն են լուծում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում