8 տարբերություն իմաստուն կնոջ և խելացի կնոջ միջև

Խելացի լինելը հրաշալի է: Բայց ավելի լավ է իմաստուն լինել…

Հնարավոր չէ վստահել մի մարդու, ով միշտ ճիշտ է, քանի որ սեփական ճշմարտացիությունը նրա համար ամենից կարևորն է:

Եվ եթե ճիշտ մնալու համար խելացի կինը պետք է բաց թողնի տղամարդուն, նա դա կանի:

Հնարավոր չէ թուլանալ խելացի կնոջ կողքին. նա մատնացույց կանի ցանկացած սխալ, նույնիսկ, եթե սխալն աննշան լինի:

Իսկ տղամարդը, արտաքին աշխարհում բախվելով բազմաթիվ խնդիրների, իր սիրելի կնոջ կողքին ցանկանում է հանգստանալ:

zNews-ը ներկայացնում է 8 տարբերություն իմաստուն կնոջ և խելացի կնոջ միջև:

1. Խելացի կինը, հայտնաբերելով ամուսնու սխալը, կհիշեցնի նրան, որ այդ մասին զգուշացրել էր:

Իմաստուն կինը կաջակցի, երբեմն կձևացնի, թե ոչինչ չի նկատել:

2. Ճգնաժամային իրավիճակում հայտնված խելացի կինը կստանձնի ղեկը և կսովորեցնի իր ամուսնուն ճիշտ ապրել:

Իմաստուն կինը շատ նրբանկատորեն ցույց կտա նրան ուղղությունը և կաջակցի այնտեղ «հասնելու» ճանապարհին:

3. Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի՝ անկախ ամեն ինչից։

Իմաստունը յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի:

4. Խելացի կինն աշխատավայրում կփորձի բոլորից լավը լինել:

Իմաստուն կինը թիմում կստեղծի սիրո և ջերմության մթնոլորտ:

5. Խելացի կինը խառնվելու է իր չափահաս երեխաների կյանքին:

Իմաստուն կինը թույլ կտա երեխաներին ցանկացած իրավիճակում ձեռք բերել փորձառություն:

6. Խելացի կինը կպայքարի իր սկեսուրի ազդեցության դեմ, կպաշտպանի իր անկախությունը ծնողներից և կվիճի նրանց հետ՝ իրեն ուղղված խորհուրդների պատճառով:

Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել և հարգել:

7. Խելացի կինը ցանկանում է փոխել ամբողջ աշխարհը, վերափոխել շրջապատի բոլոր մարդկանց:

Իմաստուն կինը կսկսի ինքը փոխվել, և ուրիշներին կընդունի այնպիսին, ինչպիսին նրանք կան:

8. Խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է:

Իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․