«Մենք ինքներս ենք հորինել տղամարդկանց ու կանանց միջև եղած տարբերությունների մեծ մասը, որպեսզի…». Ուրսուլա Քրյոբեր Լը Գուինի 10 հայտնի մտքերը

Ուրսուլա Քրյոբեր Լը Գուին. ժամանակակից հայտնի ամերիկյան գրող ու գրաքննադատ:

Նա աշխարհի ամենահեղինակավոր գիտաֆանտաստներից էր:

Նրա գրքերում դիտարկվում են միջմշակութային փոխհամագործակցությունների խնդիրները դաոսիզմի, անարխիզմի, կոմունիզմի և ֆեմինիզմի, ինչպես նաև հոգեբանության ու սոցիոլոգիայի պրիզմայի միջով:

Իր ստեղծագործությունների համար Ուրսուլա Լը Գուինը բազմիցս արժանացել է գիտաֆանտաստիկ գրականության բնագավառի բազմաթիվ հեղինակավոր պարգևների:

Եվ այսպես`

1. Ուրիշներին լսելու համար ինքդ պետք է լռես:

2. Երբեմն ճշմարտությունն ասող մեն-միակ մարդու ձայնն ավելի մեծ ուժ է, քան ամբողջական նավատորմներն ու բանակները:

3. Մենք ինքներս ենք հորինել տղամարդկանց ու կանանց միջև եղած տարբերությունների մեծ մասը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամեն ինչ դրանց վրա բարդենք:

4. Եթե մարդը չի ուզում լինել իրեն տարուբերող առվակի ջրերի մեջ լողացող անուժ տաշեղ, ապա ինքը պետք է առվակ դառնա, ավելի ուժեղ, քան իրեն տանող հոսանքը, ու անցնի ակունքից մինչև ծովի ափը տանող ճանապարհը:

5. Այն, ինչ բավականաչափ երկար է շարունակվում` չկրելով ոչ մի փոփոխություն, սովորաբար ինքն իրեն սպառում ու քայքայում է:

6. Անմեղությունն ուժ չունի չարի դեմ պայքարելու համար, բայց նա ուժ ունի բարիք գործելու համար:

7. Բարի գործ կատարելու ցանկացած փորձի վտանգավորությունը կայանում է նրանում, որ գիտակցությունը շփոթում է 2 բան` ինչ-որ լավ բան անելու ցանկությունն ու ինչ-որ բան լավ անելու ցանկությունը:

8. Չի կարելի գիտակցությունը չարի մեջ պահել:

9. Ոսկին ինչ ասես, կարող է լինել, միայն ոչ՝ մարդկանց միջև ընկերության աղբյուր:

10. Ազատությունը բեռ է, որը կարող է թույլ մարդու ուժերից վեր լինել: Ազատությունը նվեր չէ, ազատությունն ընտրություն է, երբեմն` ոչ դյուրին: Ճանապարհը դեպի վեր է տանում, դեպի լույսը, սակայն նախապաշարմունքներով բեռնավորված ճամփորդը երբեք չի հասնի գագաթին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․