Աղոթք. «Փոքրիկ քայլերի արվեստը»

zNews-ը ներկայացնում է աղոթք, որն Անտուան դե Սենտ-Էկզյուպերին գրեց իր կյանքի ծանր պահերից մեկին:

Այն հիշեցնում է շատ կարևոր բաների մասին և խորապես հուզում է հոգին և միտքը:

Աստված իմ, ես խնդրում եմ ոչ հրաշքների մասին, այլ ամեն օրվա ուժի մասին: Ինձ փոքր քայլերի արվեստը սովորեցրու:

Ինձ ուշադիր և հնարամիտ դարձրու՝ առօրյայի գորշության մեջ հայտնագործությունների և փորձի վրա ժամանակին կանգ առնելու համար, որոնք ինձ հուզեցին:

Ինձ սովորեցրու կյանքիս ժամանակը ճիշտ տնօրինել: Ինձ նվիրիր նուրբ հոտառություն՝ առաջնայինը երկրորդականից տարբերելու համար:

Ես խնդրում եմ զսպվածության և չափի ուժի մասին, որպեսզի կյանքում չշփոթվեմ և չսահեմ, այլ խելամտորեն ծրագրեմ օրվա ընթացքը, կարողանամ տեսնել բարձունքները և հեռուները և գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:

Ինձ օգնիր հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնություն լինել: Ո՛չ անցյալի մասին երազանքները, ո՛չ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ այստեղ և հիմա լինել և այդ րոպեն ընկալել որպես ամենակարևորը:

Ինձ պահպանիր միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Ինձ նվիրիր հստակ գիտակցումը, որ դժվարությունները, պարտությոնները, անկումները և անհաջողություններն ընդամենը կյանքի բնական բաղադրիչն են, որոնց շնորհիվ՝ մենք աճում և հասունանում ենք:

Ինձ հիշեցրու, որ սիրտը հաճախ վիճում է խելամտության հետ:

Ինձ անհրաժեշտ պահին ուղարկիր մեկին, ում քաջությունը կհերիքի ինձ ասելու ճշմարտությունը, բայց այն սիրելով ասելու:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, եթե ոչինչ չձեռնարկել, ուստի ինձ համբերատարություն սովորեցրու:

Դու գիտես՝ մենք որքան շատ ունենք ընկերության կարիք: Ինձ թույլ տուր արժանի լինել այդ ամենահրաշալի և նուրբ Ճակատագրի Նվերին:

Ինձ հարուստ երևակայություն տուր անհրաժեշտ պահին, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ վայրում, լուռ թե խոսելով ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունը նվիրելու համար:

Ինձ դարձրու «ամենաներքևում» գտնվող մարդկանց հասնել կարողացող մարդ:

Ինձ պահպանիր կյանքում ինչ-որ բան բաց թողնելու վախից:

Ինձ տուր ոչ այն, ինչ ես ինձ ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է:

Ինձ սովորեցրու փոքր քայլերի արվեստը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․