5 քայլ, որոնք սիրող մարդը երբեք չի անի

1. Սիրել՝ նշանակում է չխանգարել քեզ աճել

Սիրող անձնավորությունը քեզ թխվածք չի առաջարկի, եթե դու դիետա ես պահում։

Նա քո թեյի մեջ շաքարավազ չի լցնի, եթե քո արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է։

Եվ չի առաջարկի ոգելից խմիչք խմել, եթե դու որոշել ես սթափ լինել։ Նա նաեւ քեզանից չի պահանջի համապատասխանել իր աշխարհայացքին՝ չխմել, եթե նա որոշել է չխմել եւ ապրել, ինչպես նա է ցանկանում։

2. Սիրել՝ չի նշանակում «բանականության խաղեր» խաղալ

Սիրող էակը չի մեղադրում քեզ եւ մանիպուլյացիայի չի ենթարկում։ Նա չի ասում «նման բան չի եղել», եթե դու հաստատ տեսել ես, որ եղել է։ Նա քեզ խելագար չի անվանում, եթե դու չես համաձայնում նրա ստի հետ։

3. Սիրել՝ չի նշանակում պատերազմել

Սիրող էակն իր փաստարկները չի «ամրապնդում» անձնական հարձակումներով։ Նա քո կոկորդից չի բռնում եւ քեզ դեպի կործանում չի տանում։ Նա լուծում է փնտրում եւ պատրաստ է փոխզիջման։ Նա ամեն գնով հաղթանակի չի ձգտում։

4. Սիրել՝ չի նշանակում եսասեր լինել

Սիրող մարդը չի կարծում, թե աշխարհն իր շուրջ է պտտվում։ Նա վերցնում եւ տալիս է՝ անդադար վերցնելու փոխարեն։ Սիրող էակը կարող է կարեկցել քեզ եւ վերապրել քեզ հետ կապված ամեն ինչ։ Նա կարող է ձեռք մեկնել եւ թույլ տալ գլուխդ ուսին դնել։ Նրա հետ հարմարավետ է։ Սիրող անձը երբեք չի անի այն, ինչ ուզում է՝ առանց մյուսներին հաշվի առնելու։ Նա հարգում է ժամանակն ու էներգիան, նա կարողանում է կիսվել։

5. Սիրել՝ չի նշանակում վերահսկել

Տնային բռնության առաջին նախանշաններից է քո յուրաքանչյուր քայլը վերահսկելու՝ զուգընկերոջ ձգտումը. ում ես զանգահարում, ուր ես գնում, ինչ ես անում։ Սիրող մարդը նման կերպ չի վարվի։ Նա չի ստուգում քո հեռախոսը, չի փորձում պարզել՝ որտեղ ես եղել։ Նա չի ասում, թե ինչ պետք է մտածես, հագնես կամ խոսես։ Նա նաեւ չի ասում, թե ինչ պետք է զգաս։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․