Խորիմաստ մտքեր, որոնք օգնում և բուժում են

Այն մտքերը, որոնք պահում ենք մեր գլխում և առտասանում ենք անընդհատ ձևավորում են կենսափորձն ու աշխարհը:

Շատերիս մեջ արմատացած է բացասական մտածողության սովորությունը, և մենք չենք էլ մտածում, որ վնաս ենք պատճառում իրքներս մեզ:

Ամեն օր կարդալով ստորև ներկայացված պնդումներից մեկը, կհեշտացնենք մեր կյանքը: Կարևորը, որ հավատանք:

Իմ բուժումն արդեն ընթանում է:

Իմ ներելու պատրաստակամությունը՝ ապաքինման գործընթացի մեկնարկն է: Ես գիտեմ, որ արժանի եմ բուժման:

Ես հավատում եմ իմ ներքին իմաստությանը:

Երբ զբաղվում եմ առօրյա գործերով, լսում եմ ներքին ձայնը: Իմ բնազդը միշտ իմ կողմից է: Ես վստահում եմ նրան, այն միշտ իմ մեջ է և ես հանգիստ եմ:

Ես պատրաստ եմ ներելու:

Ինձ և շրջապատին ներելը, ազատագրում է անցյալից: Ներումը՝ բոլոր խնդիրների լուծումն է: Ներումը՝ իմ նվերն է: Ես ներում եմ և ազատվում:

Ես խորապես բավարարված եմ ամեն ինչից, որ անում եմ:

Օրվա ամեն պահը ինձ համար յուրահատուկ է, քանի որ հետևում եմ բնազդիս և սրտիս թելադրանքին: Ես հանգիստ եմ իմ աշխարհում և իմ գործերում:

Ես վստահում եմ կյանքի ընթացքին:

Կյանքը գնում է սահուն և իր ռիթմիկ, իսկ ես դրա մի մասն եմ: Կյանքը ինձ սատարում է և ինձ միայն լավ և դրական փորձ է տալիս: Հավատում եմ:

Ուժը միշտ կենտրոնացած է ներկա պահի մեջ:

Անցյալը մոռացվել է և ոչ մի իշխանություն չունի ինձ վրա: Ամեն վայրկյան ինձ կարող եմ ազատություն տալ: Այսօրվա մտքերը կառուցում են իմ ապագան: Ամեն ինչ վերահսկում եմ և վերադարձնում ուժերս: Հանգիստ եմ և ազատ:

Ուզում եմ փոխվել:

Ուզում եմ հին, բացասական համոզմունքներից ազատվել: Իմ նոր մտքերը դրական և կառուցողական են:

Իմ միտքը ստեղծում է իմ ապագան:

Տիեզերքը ամբողջովին սատարում է իմ ամեն մի միտքը, որը ես ընտրում եմ և որին հավատում եմ: Մտքերի  անսահմանափակ ընտրություն ունեմ: Ես ընտրում եմ հավասարակշռությունը, ներդաշնակությունն ու  խաղաղությունը, և արտահայտում եմ դրանք:

Ոչ մի դժգոհություն:

Ես ցանկություն չունեմ մեղադրել ուրիշին, այդ թվում նաև ինձ: Մենք բոլորս փորձում ենք հնարավորինս օգտագործել մեր գիտելիքները՝ ըմբռնելով ու լուսաբանելով:

Ես հրաժարվում եմ սպասումից:

Կյանքս ապրում եմ հեշտ և սիրուվ: Ես սիրում եմ ինձ: Գիտեմ, որ կյանքի ամեն շրջադարձ միայն դեպի բարին է:

Իմ կյանքը՝ հայելի է:

Կյանքում մարդիկ իմ արտացոլանքն են: Դա ինձ հնարավորություն է տալիս աճելու և փոխվելու համար:

Ես զգայուն ընկեր եմ:

Ես լավ եմ տրամադրված ուրիշների մտքերի ու զգացմունքների նկատմամբ: Ես խորհուրդներ եմ տալիս և աջակցում եմ իմ ընկերներին:

Ազատությունը իմ իրավունքն է՝ Աստծուց տված:

Ես ազատ եմ իմ մտածողությամբ և կարող եմ ընտրել միայն լավ մտքերը. հրաժարվում եմ սահմանափակումներից և հասնում ազատության: Հիմա դառնում եմ այն ամենը, ինչի համար ստեղծվել եմ:

Ես վանում եմ բոլոր վախերն ու կասկածները:

Իմ ընտրությունը. ազատվել բոլոր քայքայող վախերից և կասկածներից: Ընդունում եմ ինձ և խաղաղություն եմ ստեղծում հոգում և սրտում: Սիրված եմ ու պաշտպանված:

Աստվածային գիտակցությունը ղեկավարում է ինձ

Ամբողջ այս  օրը օգնում է ինձ ընտրություն կատարել: Աստվածային միտքը մշտապես օգնում է ինձ հասնել իմ նպատակներին: Ես հանգիստ եմ:

Սիրում եմ կյանքը

Ծննդյանս օրվանից  իմ անքակտելի իրավունքը լիարժեք և ազատ ապրելն է: Կյանքին տալիս եմ այն, ինչ ուզում եմ ստանալ կյանքից:  Երջանիկ եմ որ ապրում եմ: Սիրում եմ կյանքը:

Սիրում եմ իմ մարմինը:

Իմ հոգում խաղաղություն եմ ստեղծում և իմ մարմինը արտացոլում է մտքիս խաղաղությունը՝ կատարյալ առողջությամբ:

Կենսափորձիս ամեն մասնիկը վերածում եմ հնարավորության:

Ամեն խնդիր իր լուծումն ունի: Իմ ամբողջ կենսափորձը ինձ սովորելու և աճելու հնարավորություն է տալիս: Հանգիստ եմ:

Ես հանգիստ եմ:

Աստվածային հանգիստն ու ներդաշնակությունը իմ մեջ ու իմ շուրջն են: Բոլոր մարդկանց՝  այդ թվում և իմ հանդեպ՝ հանդուրժողականություն, կարեկցանք և սեր եմ տածում:

Ես արժանի եմ սիրուն:

Չեմ ուզում է փորձել արժանանալ, արժանի եմ դրան, քանի որ գոյություն ունեմ: Շրջապատը արտացոլում է սերն իմ հանդեպ:

Իմ գաղափարները գործնական են:

Ես «Դուրս» եմ ասում ամեն բացասականին: Ոչ մեկը, ոչ մի տեղ, ոչ մի բան իմ հանդեպ իշխանություն չունի: Ես ստեղծում եմ իմ սեփական իրականությունը և այն ամենը, ինչ կա այնտեղ:

Իմ տարիքի հետ համաձայնության մեջ եմ:

Յուրաքանչյուր տարիք ունի իրեն հատուկ ուրախությունները և փորձը: Իմ տարիքը միշտ էլ կատարյալ է այս կյանքում:

Անցյալը անվերադարձ գնաց:

Սա նոր օր է: Օր, որ այս կյանքում երբեք չեմ ապրել: Ես մնում եմ ներկայում, վայելում եմ նրա ամեն վայրկյանը:

Ծնողներիս  մեջ երեխա եմ տեսնում, որ սիրո կարիք ունեն:

Արդեն գիտեմ, որ ընտրել եմ նրանց կատարելության համար: Ես ներում ու ազատ եմ արձակում նրանց և ինձ:

Իմ տունը՝ ապաստան:

Սիրով օրհնում եմ տունս: Ամեն անկյունում սեր եմ դնում և տունս էլ սիրով արձագանքում է ջերմությքմբ և հարմարավետությամբ: Այստեղ ինձ լավ և հանգիստ եմ զգում:

Երբ կյանքին «Այո» եմ ասում, կյանքն էլ ինձ է «Այո» ասում:

Կյանքը արտացոլում է բոլոր մտքերս: Առայժմ պահում եմ միայն լավատեսականը: Կյանքը ինձ միայն լավ կենսափորձ է տալիս:

Բոլորին ամեն ինչ կհասնի: Ինձ էլ:

Կյանքի օվկիանոսը շռայլ է: Իմ բոլոր կարիքներն ու ցանկությունները բավարարվում են մինչև խնդրելը: Բարին ինձ մոտ է գալիս ամեն տեղից, ամենքից և ամեն ինչից:

Իմ աշխատանքը լիովին բավարարում է ինձ:

Այսօր ես բոլոր հնարավորություններս տալիս եմ նրան, քանի որ հասկանում եմ, որ երբ մի փորձը ավարտված է, ինձ ուղղորդում են կարողություններիս ավելի մեծ իրականացմանը և նոր օգտակար փորձի:

Ես հիանալի ապագա ունեմ:

Այժմ ես ապրում եմ անսահման սիրո, լույսի և ուրախության մեջ: Իմ աշխարհում ամեն ինչ լավ է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը