Ամեն օր մեղր ուտելու 8 պատճառ

Իզուր չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս շաքարը փոխարինել մեղրով:

Այդ մթերքը եզակի է իր օգտակար հատկություններով՝ բարելավում է ինքնազգացողությունը, պարգևում գեղեցկություն և երիտասարդություն:

Ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլը պարունակում է մարդու առողջության համար կարևոր ավելի քան 70 նյութ:

Դրանում ածխաջրերը սովորական շաքարի համեմատ ավելի հեշտ են մարսվում՝ նպաստելով մկանային ուժի պահպանմանը և նորմալ աճին:

Իսկ մեղրում պարունավող ֆերմենտները խթանում են մարսողական պրոցեսները և բարելավում նյութափոխանակությունը:

Սպիտակուցները մասնակցում են հորմոնների գոյացմանը, հանքանյութերը կարգավորում են նյարդային համակարգը, հյուսվածքային շնչառությունը և արյան շրջանառությունը:

Ինչու է անհրաժեշտ մեղր ուտել

1. Մեղրը ֆլավոնոիդի պարունակության շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդություններից: Ըստ բժիշկների՝ եթե սրտայինները 1-2 ամիս օրական օգտագործեն 50 գրամ մեղր, ապա նրանց վիճակը անպայման կբարելավվի:

2. Մեղրը բուժամիջոց է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, գաստրիտի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների ժամանակ: Խոցային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում քաղցած վիճակում օրը 3 անգամ խմել գոլ մեղրաջուր: Մեղրը ունի հականեխիչ ազդեցություն և արագ անցնելով աղեստամոքսային տրակտով՝ սպանում է վնասակար միկրոբները և բակտերիաները՝ նպաստելով ստամոքսի առողջացմանը:

3. Մեղրը անփոխարինելի է մրսածության դեպքում: Կարելի է այն խառնել կիտրոնի հյութի հետ և խմել: Տարածված է նաև բողկի հետ օգտագործումը: Մեծ բողկը փորում են և այնտեղ լցնում մեղր: 2-3 ժամ թողնելոց հետո այն պետք է օգտագործել ուտելուց առաջ:

4. Մեղրը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն լյարդի համար կատարյալ սնունդ է, քանի որ նրանում ֆրուկտոզան և գլյուկոզան հավասար հարաբերությամբ են:

5. Մեղրը ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ:

6. Մեղրը հիանալի պրոբիոտիկ է: Այն բարելավում է մարսողական համակարգը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան:

7. Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Ամեն առավոտ մեղր օգտագործող մարդիկ ավելի լավ են պայքարում քրոնիկ հոգնածության դեմ: Նրանք նվազ դյուրագրգիռ են և նվազ ընկալունակ տարբեր սթրեսային իրավիճակների նկատմամբ:

8. Մեղրը օգտակար է ուղեղի համար: Առավոտյան մեղր օգտագործելը ուղեղին էներգիա է հաղորդում, ինչը շատ կարևոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Ինչքան մեղր ուտել

Մեծահասակները կարող են օրական ուտել 60-100 գրամ մեղր, իսկ երեխաները՝ դրա կեսը:

Առավոտյան հարկավոր է 1 թեյի գդալ մեղրը լուծել 1 բաժակ գոլ ջրում և խմել ուտելուց կես ժամ առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․