5 բան, որ տղամարդիկ փափագում են, բայց ամաչում են խնդրել

Յուրաքանչյուր մարդ ունի իր ներքին դևերը և գաղտնի ցանկությունները:

Ինչ-որ բաներ հեշտ է խնդրել, բայց կան պահեր, որոնց խոստովանելն անհարմար կամ ամոթալի է:

Տղամարդը չի ցանկանում փափուկ, խոցելի թվալ, ուստի լռում է իր մտքերի մասին:

Նա չի ուզում, որ դուք իրեն անվստահ կամ եսասեր համարեք, բայց զգայուն կինը կհասկանա, թե իրականում ինչ է նրան պետք:

Եվ այսպես․

Նա ցանկանում է, որ մերձեցման նախաձեռնողը դուք լինեք

Տղամարդուն հաճելի է, երբ կինը հանկարծ համբուրում է իրեն, սիրախաղ անում: Մի քանի րոպե առաջ օրը սովորական էր և առօրյա, իսկ այժմ ընտրյալը այրող հայացքով վառում է նրա ուշադրությունը: Տղամարդը ցանկանում է, որ երբեմն լինեք մերձեցման նախաձեռնողը, այլ ոչ թե պարզապես արձագանքեք իր առաջարկին:

Նա ցանկանում է իրեն ցանկալի զգալ, բայց ինչպե՞ս խնդրել կնոջից լինել ավելի անկաշկանդ, զգայուն, եթե նա ինքը դա չի ուզում: Հետեւաբար, նա լռում և չի խոսում իր ցանկության մասին, քանի որ, եթե որոշի հարցնել, ապա կստանա ոչ թե զգացմունքների անկեղծ դրսեւորում, այլ ըմբռնողականություն, որը կկործանի սերտ շփման ողջ հմայքը:

Նա ուզում է լսել ձեր հաճոյախոսությունները

Ինչպե՞ս ասել սիրելի կնոջը, որ նա լինի ավելի փափուկ, ուշադիր, ավելի հաճախ քնքուշ բառեր ասի: Նման խնդրանքը կարող է վիրավորել զուգընկերուհուն, նա կմտածի, որ տղամարդը թերագնահատում է իրեն: Տղամարդն ինքը կարող է սկսել ավելի սիրալիր բառեր ասել, բայց նույնիսկ այդ դեպքում ընտրյալը միշտ չէ, որ հասկանում է, որ նա ցանկանում է նույն վերաբերմունքը լինի նաև իր նկատմամբ:

Տղամարդիկ սիրում են հաճոյախոսություններ, նրանց համար կարևոր է հաճելի խոսքեր լսել իրենց արտաքինի, անձնական հատկությունների մասին: Նա պետք է համոզված լինի, որ դուք հիանում եք իրենով, սիրում, որպեսզի գայթակղություն ունենա ուշադրություն փնտրել նաև այլ տեղերում:

Նա ուզում է, որ դուք չկեղծեք

«Հասիր ինձ» խաղը հետաքրքիր է ծանոթության սկզբում, բայց երբ սկսվում է ընտանեկան կյանքը, այն սպառվում է: Տղամարդը ցանկանում է պարզ ու թափանցիկ հարաբերություններ ունենալ՝ առանց հիմար դժգոհությունների, բամբասանքների և ձեր ընկերուհիների հետ անձնական խնդիրների քննարկման: Նա ցանկանում է վստահ լինել, որ կարող է վստահել ընտրյալին և էներգիա չկորցնել կասկածների վրա՝ բացահայտելով դավաճանություններ:

Նրա համար կարևոր է, որ երկուսով էլ զարգանաք, առաջ շարժվեք միասին՝ օգնելով միմյանց և ոչ թե սպառվել խանդից և նախատինքներից: Տղամարդը չի ուզում գուշակիել, թե ինչու եք վատ տրամադրությամբ կամ ինչ եք ուզում ձեր ծննդյան օրվա առթիվ, և ուրախ կլինի, եթե կարողանաք անկեղծորեն ու ուղիղ խոսել իր հետ:

Նա ուզում է լինել ձեր հերոսը

Նրա համար կարևոր է իմանալ, որ սիրելի կինն ունի իր օգնության և աջակցության կարիքը: Նա պատրաստ է ջանքեր գործադրել հանուն ընտանիքի, ուզում է տեսնել դրանց արդյունքները, և ոչ թե լսելու քննադատություններ և նախատինք, որ ինքը ինչ-որ բան սխալ է անում: Յուրաքանչյուր մարդ իրեն յուրահատուկ ու անկրկնելի է զգում, իսկ երբ նույն կերպ է մտածում նաև զուգընկերը, դա ոգեշնչում է և ստիպում ձեզ հասնել նոր բարձունքների:

Նա ցանկանում է, որ գնահատվի իր աջակցությունը, հաշվի առնվի կարծիքը. սրանք հասարակ բաներ են, որոնք չեն նկատվում հարաբերությունների մեջ, եթե ամեն ինչ կարգին է: Բայց, եթե տղամարդուն անտեսում ու թերագնահատում են, ապա դա անմիջապես ազդում է զգացմունքների վրա:

Նա ցանկանում է, որ իր սիրելի կինը լինի իր ընկերը

Սերը հրաշալի է, բայց երբ կինը ունակ է լսելու և խորհուրդներ տալու՝ դա անգին է: Տղամարդը ցանկանում է ոչ միայն պայծառ ու կրքոտ հարաբերություններ, այլ նաև փոխըմբռնում, վստահություն իր ընտրյալի հանդեպ: Նա ուզում է աշխատանքից տուն գալ և իմանալ, որ կարող է խնդիրները կիսվել կնոջ հետ, որ վերջինս չի խուսափի դրանք լսելուց, քանի որ հոգնած է, այլ կլսի և կխրախուսի նրան:

Եթե տղամարդը պատմում է, իսկ հետո պարզվում է, որ կինը չի լսել, ապա հաջորդ անգամ նա չի ցանկանա կիսվել իր տագնապմերով: Նա իր սիրելիից ուշադրություն չի խնդրի, քանի որ դա պետք է առանց այդ էլ լինի հարաբերություններում:

Հիշատակված բաների մասին անհարմար են խնդրել: Դա նույնն է, ինչ սեր կամ հավատարմություն պահանջես. երկրորդ կեսը կա՛մ հասկանում է, թե ինչ է ուզում տղամարդը, կա՛մ նրա ցանկությունները չի նկատում, քանի որ այդպես ավելի հարմար է: Սերը ազատում է եսասիրությունից և ստիպում է ավելի ուշադիր լինել սիրելիների կարիքների և զգացմունքների նկատմամբ, բայց երբեմն պետք է բացահայտորեն խնդրեք, թե ինչ եք ուզում, որպեսզի հարաբերություններն ավելի ամուր և երջանիկ լինեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
ԹԵՍՏ․ Դուք խելքի շտեմարան եք, եթե թեստում հավաքեք թեկուզ 75%
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
8 հիվանդություն, որոնց պատճառով դուք անընդհատ մրսում եք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին