Ընդամենը 3 հարց, որոնք ակնթարթորեն կորոշեն՝ ձեր հարաբերություններն ապագա ունե՞ն, թե՞ ոչ

Ֆրանսիացի հոգեբան Մարիա Ջեյմսոնը 15 տարի շարունակ խորհրդատվություն է տալիս զույգերին:

Իր զրույցների հիման վրա նա պարզել է, որ նմանատիպ մարդիկ ավելի լավ են համատեղվում, քան տարբերվողները:

Կատարյալ հարաբերություններ կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր կյանքի վերաբերյալ նման տեսակետ ունեն:

Ոչ, դա բոլորովին չի նշանակում, որ երկուսդ էլ պետք է սիրեք խոհարարություն կամ ֆուտբոլ:

Բայց կան հիմնարար բաներ, որոնք պետք է նման լինեն, օրինակ, խառնվածքը:

Հակառակ դեպքում, անկոտրում միությունը երկար չի տևի:

Իր դիտարկումների հիման վրա դոկտոր Ջեյմսոնը գրել է գիտական աշխատանք, որտեղ նա առանձնացրել է երեք հիմնական հարց, որոնք սիրահարները պետք է ուղղեն միմյանց՝ նախքան համատեղ կյանքը սկսելը:

Եվ այսպես, ի՞նչ հարցեր են դրանք։

# 1․ Կցանկանայի՞ք ակների վրայի տնակով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:

Թեստային հարց, որը բացահայտում է ձեր բնավորությունը: Եթե երազում եք ճանապարհորդել ավտոտնակով, ապա, ամենայն հավանականությամբ, ձեզ հատուկ են փակվածությունն և զսպվածությունը: Մարդկանց, ովքեր շփում են սիրում, նման ճանապարհորդությունը միայն մղձավանջային երազ կթվա: Այնպես որ «Սիրելիի հետ խրճիթն էլ է դրախտ» ասացվածքը նրանց համար սպառնալիք է թվում: Նույնիսկ եթե այդպիսի մարդը գոհ է ձեզանից, նա կարիք ունի հաղորդակցվելու այլ մարդկանց, իր շրջապատի և անձնական տարածքի հետ:

# 2 Սիրո՞ւմ եք արդյոք սարսափ ֆիլմեր:

Այս հարցի պատասխանից պարզ կդառնա՝ ձեր զուգընկերը կյանքում բավարար քանակությամբ ադրենալին ունի՞, թե ոչ: Սովորաբար անհանգստության, արկածների և ռիսկային սպորտին հակված մարդիկ (արշավորդներ, ջրասուզակներ, ժայռամագլցողներ) սարսափ ֆիլմեր չեն սիրում. նրանք կա՛մ կախված են ադրենալինից, որը սովոր են կյանքում ստանալ, կա՛մ այնքան են անհանգստանում, որ չեն ուզում լրացուցիչ սթրես ապրել սարսափ ֆիլմեր դիտելով: Սովորական մարդուն ադրենալինի չափաբաժին ստանալու համար բավական է դիտել «Discovery» կամ «Այս տարօրինակ բաները» ալիքը: Այնպես որ, եթե նա քվեարկում է գիտաֆանտաստիկայի կամ դետեկտիվ պատմությունների օգտին, իսկ դուք հակված եք սարսափի ֆիլմերին, ապա միասին նույն ճանապարհուվ դժվար կգնաք։

# 3 Կցանկանայիք ապրել գյուղո՞ւմ, թե՞ քաղաքում:

Այստեղ ամեն ինչ ակնհայտ է. սա համատեղելիության ամենապարզ թեստն է: Մարդը, ով երազում է հանգիստ, քաղաքից դուրս տան մասին, երբեք չի հասկանա նրան, ով իրեն չի տեսնում առանց աղմկոտ մայրաքաղաքի: Ձեզ ծանո՞թ են մարդիկ, ովքեր նույնիսկ հանգստյան օրերին հազար ու մի բան են գտնում անելու և տուն են գալիս միայն գիշերելու համար: Այդպիսի մարդկանց հետ նստակյացներին և ինտրովերտներին դժվար կլինի ապրել, ովքեր նախընտրում են խաղաղ լճի ափին գտնվող տնակը: Բայց, թերևս, դուք կարող եք այլընտրանք գտնել․ ձեր երիտասարդությունն անցկացնեք քաղաքի կենտրոնում, իսկ ծեր տարիքում տեղափոխվեք հանգիստ մի տեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․