Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք

Like on FB:

Այսօր zNews-ը ներկայացնում է կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք այնքան էլ տեղեկացված չենք։

Կիվին հարուստ է С, А, В1, В2, РР, В6, В 12, Е, К1, D վիտամիններով, ինչպես նաև բետա–կարոտինով։

Այս պտուղը մեծ քանակությամբ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնիում, պեկտին, ֆոսֆոր, մանգան, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ, ամինաթթուներ, մրգաթթուներ, ակտինիդին, օրգանական թթուներ է պարունակում։

Կիվին նպաստում է ճարպերի այրմանը, արյան մակարդելիության կարգավորմանը, դրական է ազդում աղեստամոքսային տրակտի վրա Կիվիի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, հատկապես՝ կեղևի մեջ։ Այնպես որ կիվին կարելի է ուտել հենց այդպես, միայն թե մաքրել թելիկները։ Կիվին օրգանիզմից հանում է ավելորդ աղը, ապահովում է օրգանիզմը ֆոլաթթվով։

Ինչո՞վ է օգտակար կիվիի կեղևը

Կիվիի կեղևը բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այդ պատճառով էլ կիվին հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններով է օժտված։ Կեղևի մեջ երեք անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան հենց մրգի մեջ։ Համարվում է, որ կիվիի կեղևի շնորհիվ վերանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկն ու աղիքային ցուպիկները։

Կիվին պայքարում է նաև ավելորդ քաշի դեմ

Սննդաբանները վաղուց են նկատել, որ կիվին բուսական բջջանյութի հրաշալի աղբյուր է։ Մանր սև կորիզների մեջ մեծ քանակությամբ չլուծվող բջջանյութ կա։ Այն օգնում է կարգավորել մարսողությունը։ Կիվին նաև աղիները մի փոքր թուլացնող ազդեցություն ունի։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ճաշելուց հետո անպայման կիվի ուտել։ Նույնիսկ կիվիով դիետա գոյություն ունի, որի հիմնական գաղափարը ցածր կալորիականությամբ սնունդ օգտագործելն ու օրական առնվազն հինգ կիվի ուտելն է։ Որոշ մասնագետներ նույնիսկ խորհուրդ են տալիս կիվիով բեռնաթափման օր անել շաբաթական մեկ անգամ։ Դրա համար պետք է օրվա մեջ մեկ կիլոգրամ կիվի ուտել և հնարավորինս շատ ջուր խմել։

Կիվին ամրապնդում է իմունային համակարգը

Այս միրգը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Այդ պատճառով ցուրտ եղանակներին և հատկապես գրիպի համաճարակների ժամանակ պետք է օրական 1-2 կիվի օգտագործել։

Կիվին հղիության ընթացքում

Կիվին անփոխարինելի է հղիության նորմալ ընթացքի համար։ Սա պայմանավորված է նրա մեջ ֆոլաթթվի առկայությամբ, որն անհրաժեշտ է հղիության ընթացքում։
Սրտանոթային համակարգի աշխատանքի կարգավորում

Կիվին մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Այս միկրոտարրն անհրաժեշտ է սրտի աշխատանքի կարգավորման, անոթների պատերի ամրացման, զարկերակային ճնշման կարգավորման համար։

Հեմոգլոբինի կարգավորում

Կիվին մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է արյան մեջ հեմոգլոբինի կարգավորման համար։ Այն անհրաժեշտ է օգտագործել սակավարյունության դեպքում, արյունահոսություններից հետո։ Միրգը կանխարգելում է նաև տրոմբների առաջացումը։

Կիվին մաքրում է երիկամները

Կիվին օրգանիզմից հանում է ավելորդ աղը և այդպիսով բարելավում է երիկամների աշխատանքը։ Այն նաև կանխարգելում է երիկամներում և լեղապարկում քարերի և ավազի առաջացումը։

Կիվին՝ գեղեցկության համար

Այս էկզոտիկ միրգը կարգավորում է մազերի պիգմենտացիան՝ կանխելով վաղաժամ սպիտակումը։ Մրգի մեջ առկա մեծ քանակությամբ ցինկը ամրացնում է մազերն ու եղունգները։ Այն նաև լավացնում է մաշկի գույնն ու որակը, նպաստում է սեռական հորմոնների արտադրմանը։

Նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը

Ճաշից հետո կերած կիվին դրական ազդեցություն է գործում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։ Շատերը այն օգտագործում են ստամոքսի այրոցների դեմ։

Կիվին օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի համար

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն մեկ կիվի ուտել դեպրեսիաներից և նևրոզներից ազատվելու համար։ Կիվին բուժում է ստրեսից, կանխարգելում է քնի խանգարումները։

Կիվին կանխարգելում է օնկոլոգիական հիվանդությունները

Իր բաղադրության մեջ բետա–կարոտինի և ասկորբինաթթվի պարունակության շնորհիվ կիվին օնկոլոգիական հիվանդությունների առաջացումն է կանխում։ Բացի այդ, այս մրգի մեջ առկա է В6 и В9 վիտամինների հազվադեպ համադրությունը, ինչը թույլ է տալիս օրգանիզմին յուրացնել օգտակար նյութերը և պահպանել դրանց հակաքաղցկեղային հատկությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում
ԹԵՍՏ. Այս 10 հացերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Եթե խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում