Հորոսկոպի ամենաբարդ բնավորությունն ունեցող 4 տղամարդիկ

zNews-ը ներկայացնում է հորոսկոպի ամենաբարդ բնավորությունն ունեցող 4 տղամարդկանց։

4-րդ տեղ – Կույս

Հիմնականում Կույս տղամարդիկ խելացի են, սակայն այս փաստն ու դրա գիտակցումը նրանց անտանելի է դարձնում: Կույսերը շատ խստապահանջ և բծախնդիր են: Նրանք զարմանալիորեն բավականին անինքնավստահ են և, հետևաբար, նաև անտանելի խանդոտ: Նրանք կարող են ամեն մանր թվացող բանից մեծ պատմություն սարքել:

Կույս տղամարդու մոտ քիչ թե շատ լավ հարաբերություններ են ստացվում Ցլերի, Խեցգետինների, Կարիճների և Այծեղջյուրների հետ: Հակացուցված են հարաբերությունները Խոյերի, Աղեղնավորների և Առյուծների հետ, իսկ հենց Կույսերի հետ, առհասարակ, անհնար է:

3-րդ տեղ – Այծեղջյուր

Այծեղջյուր տղամարդկանց հետ էլ ավելի բարդ է, քան Կույսերի հետ: Նրանք դասական կնատյացներ են: Այո՛, նրանք ամուսնանում են, սակայն դա անում են հաշվենկատորեն, կինը պետք է ամեն առումով շահավետ լինի: Լավ կամ բարի խոսք նրանից լսելը գրեթե անհավանական է, իսկ այ քննադատության պակաս հաստատ չեք զգա:

Այծեղջյուր տղամարդիկ քիչ թե շատ լավ հարաբերություններ կարող են ստեղծել Ցլերի, Կույսերի և Կարիճների հետ: Իսկ այ օդային և կրակային նշանների հետ պարզապես աղետ կլինի:

2-րդ տեղ – Ջրհոս

Ջրհոս տղամարդիկ ողջ կյանքում խույս են տալիս ամուսնությունից, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկին, այնուամենայնիվ, հաջողվի նրան այդ քայլին հասցնել, սկսվում են տանջանքները՝ թե՛ Ջրհոսի, թե՛ նրա կնոջ: Ամուսնությունից հետո Ջրհոսը միանգամից գրավում է տան գլխավորի տեղը և սկսում ճնշել կնոջը, իսկ երբ կինն արդեն խենթանալու եզրին է, նա վազում է բաժանվելու՝ մեկնաբանելով, որ չի կարող ապրել մեկի հետ, ով փորձում է սահմանափակել իր ազատությունը:

Ջրհոս տղամարդիկ կատեգորիկ կերպով չեն կարող հարաբերություններ հիմնել Կարիճների և Ցլերի հետ: Քիչ թե շատ լավ հարաբերություններ հնարավոր են Աղեղնավորների, Ձկների, Կշեռքների, Երկվորյակների և Առյուծների հետ:

1-ին տեղ – Խեցգետին

Խեցգետին տղամարդիկ ինֆանտիլ են, անողնաշար: Նրանք ունակ չեն իրենց ընտանիքի համար պատասխանատվություն կրել: Դժվարությամբ են կյանքում ինչ-որ բանի հասնում: Նրանք իսկական մամայի բալաներ են, ուստի և նմանատիպ կնոջ են փնտրում, եթե, իհարկե, փնտրում են: Նմանատիպ տղամարդու հետ կինն է կատարում է ընտանիքի տղամարդու ֆունկցիան:

Խեցգետին տղամարդուն կարող են դիմանալ և հանդուրժել միայն Կշեռքները, Ձկները, Կույսերն ու Կարիճները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․