Սխալներ, որոնք խանգարում են անթերի տեսք ունենալ

24 ժամ շարունակ անթերի տեսք ունենալը ջանքեր է պահանջում:

Հատկապես տխրում եք, երբ բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում փոքրիկ թերությունների պատճառով:

zNews-ը ներկայացնում է, թե ինչպես է պետք վարվել, որպեսզի մշտապես որսաս հիացական հայացքներ:

Պատրաստվել վերջին րոպեներին

Գլխում հարց է` ինչ հագնել, մեկ ձեռքում սուրճ է, մյուսում դիմահարդարման միջոց և աշխատանքից ուշանալուց չեք խուսափի: Շատերին ծանոթ երևույթ է: Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե անհրաժեշտ իրերը ընտրված և դրված լինեին նախորդ օրը:

Եղանակին ոչ համահունչ հագուստ

Ոչ միայն ոչ ըստ սեզոնի, այլ նաև եղանակի: Եթե անձրև է գալիս, շատ հաճախ ամենատաք թվացող հագուստն էլ չի օգնի: Պետք է սովորել հագնվել ոչ միայն նորաձև, այլև տաք:

Վայրին ոչ համապատասխան հագուստ

Կրունկով կոշիկներ էքսկուրսիայի ժամանակ, կամ երեկոյան զգեստ աշխատանքի գնալիս: Արժեքը և բրենդը կարևոր չեն, եթե դրանք ճիշտ վայրի համար չեն :

Կազմվածքին և չափսին ոչ համապատասխան հագուստ

Երևի թե բոլորիս զգեստապահարանում առկա են ջինսեր, որոնք երազում ենք երբևէ հագնել: Պետք է դեռևս չշտապել այդ փոքր հագուստը կրելու հարցում: Եվ պետք չէ վազել նորաձևության հետևից, քանի որ այդ դեպքում զգեստապահարանում կարող են հայտնվել իրեր, որոնք կամ փոքր են, կամ էլ մեծ:

Փոքր թերություններ

Փոքր հետքեր, ճմրթվախ հագուստ, մազեր հագուստի վրա… իհարկե այս ամենի վրա կարելի է ուշադրություն չդարձնել և մտածել, թե մարդ չի տեսնում: Սակայն իդեալական կլինի, որպեսզի դրանք չլինեն:

Աքսեսուարների բացակայություն

Նույնիսկ հասարակ ջինսերով կարելի է հրաշալի տեսք ունենալ: Սակայն ամեն ինչ աքսեսուարների մեջ է: Պետք է նաև կարողանալ դրանք ճիշտ ընտրել: Դա կարող է լինել ընդամենը մեկ դետալ` գոտի, շարֆ: Ամենակարևորը, որպեսզի դրանք շատ չլինեն:

Անորակ կտորներ

Մատելի կտորից կարված հագուստը ձեզ էժանագին տեսք է հաղորդում: Պետք է ընտրել թանկարժեք կտորներ, որով հագուստն ավելի լավ տեսք կունենա, իսկ դուք էլ այդ հագուստով ձեզ հարմար կզգաք:

Գունային համադրություններ

Ճիշտ գունային համադրություն ընտրելը խորամանկություն է պահանջում: Դրանք պետք է համահունչ լինեն և համապատասխանեն նաև մաշկի գույնին: Չպետք է մոռանալ դասական սևի, սպիտակի, ինչպես նաև վառ գույների մասին:

Սխալ ընտրված ներքնաշոր

Շատերն ասում են` ինչ տարբերություն, միևնույն է , այն ոչ ոք չի տեսնում: Բայց չէ որ մենք ինքներս ենք այն տեսնում և զգում: Բայց չէ որ ներքին անհանգստությունները կարող են արտացոլվել նաև արտաքինում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․