Մազեր կզակի հատվածում. 6 անհանգստացնող նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Կզակի վրայի մազերը կարող են երկար ժամանակ աննկատ մնալ, սակայն կյանքի որոշակի շրջանում դրանց հետ բախվում է կանանց մեծ մասը:

Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է իմանալ, թե ինչի հետ է կապված կզակի հատվածում մազերի առաջացումը և ինչ կարող է ասել այն ձեր առողջական վիճակի մասին:

zNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 պատճառ, որոնց արդյունքում էլ ձեր կզակի վրա հայտնվում են անցանկալի մազեր:

1. Գենետիկա

Բժիշկ Հեդլի Քինգը վստահեցնում է, որ անցանկալի մազածածկույթի այս ձևը գեների և հորմոնների համակցության արդյունք է: Եթե դուք երբևէ ձեր մոր կամ տատիկի կզակի վրա նկատել եք մազերի առկայություն, ապա հավանական է, որ նույն տարիքում դրանք կհայտնվեն նաև ձեզ մոտ:

2.Հորմոնային անհավասարակշռություն

Տղամարդկային հորմոնների ավելցուկը ոչ հաճախ դեմքի վրա անցանկալի մազերի առաջացման պատճառ է դառնում:

3. Տարիք

Մեր օրգանիզմում հորմոնային հավասարակշռությունը փոփոխվում է մեր ողջ կյանքի ընթացքում: Դաշտանադադարի շրջանում կնոջ մարմինը սկսում է արտադրել քիչ քանակությամբ էստրոգեն: Եվ եթե մազերի առաջացումը սկսվել է հենց այդ տարիքում, ապա պատճառը օրգանիզմում կատարվող հսկայական փոփոխություններն են:

4. Պոլիկիստոզային ձվարանների սինդրոմ

Այս սինդրոմը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր վերարտադրողական առողջության և հորմոնային վիճակի վրա: Այս սինդրոմի այլ նշաններից են անկանոն ամսականները, նիհարելու հետ կապված խնդիրները, անպտղությունը, ինչպես նաև ձվարանային կիստաները:

5. Քուշինգի սինդրոմ

Որոշ դեպքերում կզակի մազերը կարող են վկայել Քուշինգի սինդրոմի մասին՝ հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմի վրա կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի չափազանց մեծ ազդեցության դեպքում: Դա կարող է կապված լինել ձեր մակերիկամների՝ չափից դուրս շատ հորմոններ արտադրելու հետ կամ էլ դրանց արտադրության աճը պայմանավորված է որոշակի դեղամիջոցների օգտագործման հետ, օրինակ՝ դեղամիջոցներ արտրիտի կամ ասթմայի դեմ:

Հիվանդության դեպքում նկատվում են նաև կծկումների առաջացում, քաշի ավելացում, որոշ դեպքերում նաև երկրորդ տեսակի դիաբետ:

6.Մակերիկամների բնածին հիպերպլազիա

Հիվանդությունը կապված է կարևոր ֆերմենտի պակասի հետ, որը դուրս է հանում հորմոնները մակերիկամներից: Արդյունքում օրգանիզմ արտադրում է շատ տղամարդկային հորմոններ, ինչն էլ պատճառ է դառնում կզակի հատվածում անցանկալի մազածածկույթի առաջացման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․