Այս աղջնակին փոքր ժամանակ «չունգա-չանգա» էին անվանում, իսկ հիմա շատերը երազում են նրա հայացքին արժանանալու համար

Like on FB:

Երբեմն մանկահասակ աղջիկները ոչ գրավիչ արտաքին են ունենում իրենց հասակակիցների համեմատ, բայց դա ոչինչ չի նշանակում, ավելին, մեծանալով՝ նրանք անսպասելիորեն վերածվում են իսկական գեղեցկուհիների:

zNews-ը ներկայացնում է հայտնի մոդել Իրինա Շեյքի պատմությունը:

Իրինան ծնվել է 1986թ. հունվարի 6-ին բաշկիրական մի փոքրիկ ավանում:

Ընտանիքը տեղափոխվել է հանքագործների քաղաք Չելյաբինսկ՝ ավելի լավ կյանքի փնտրտուքով:

Ընտանիքը կերակրելու համար Իրինայի հայրը առավոտից իրիկուն աշխատել է հանքում:

Երբ Իրինան 14 տարեկան է եղել, հայրը մահացել է ծանր հիվանդությունից:

Թեկուզ հոր կենդանության օրոք Իրինան երջանիկ մանկություն չի ունեցել:

Միայն պատանեկան տարիքում նա սկսեց գնահատել իր բարձր հասակը և ծնողներից ժառանգած հետաքրքիր արտաքինը:

Դպրոցում նրան հաճախ ծաղրել են՝ անվանելով «փայտ», «մայիսյան ծառ», «չունգա-չանգա»:

Նա հաճախ էր արցունքներն աչքերին տուն վերադառնում:

Անճոռնի ճուտիկի մասին պատմություններն էլ չէին օգնում, որ Իրինան հանգստանա, և տխրությունը փարատելու համար նա սկսեց զբաղվել երաժշտությամբ:

Իր ձախլիկ լինելը Իրինան նույնպես թերություն էր համարում՝ ստիպված լինելով անընդհատ լսել ուսուցիչների նախատինքները:

Նա միշտ ստիպված է եղել ապացուցել, որ ինքը մյուսներից ոչնչով պակաս չէ:

Շուտով Իրինայի կյանքը հիմնովին փոխվեց:

Դպրոցն ավարտելուց հետո Իրինան մեկնում է Չելյաբինսկ՝ ավագ քրոջ մոտ, ընդունվում տնտեսագիտական քոլեջ և սկսում հաճախել մոդելային ստուդիա:

Ահա այստեղ էլ նա ամբողջովին բացահայտում է իրեն:

Ավելի համարձակություն ձեռք բերելով՝ Իրինան մասնակցում է տեղի գեղեցկության մրցույթին և հաղթող ճանաչվում:

Այնուհետև Իրինան Մոսկվայում է մասնակցում գեղեցկության մրցույթին և նույնպես հաղթող է ճանաչվում:

Նրան անմիջապես նկատում է Գիա Ջիկաձեն, որ զբաղվում էր մոդելների կարիերայի պրոդյուսերությամբ:

Մի քանի շաբաթ անց Իրինան արդեն հաջողությամբ սկսեց աշխատել Եվրոպայի հեղինակավոր նորաձևության հարթակներում:

Սակայն նրա համար հեշտ չէր. օտար լեզվի չիմացությունը և մասնագիտական հարուստ անցյալի բացակայությունը բամբասանքների առիթ էր դարձել մոդելային ոլորտում:

Իրինան, սեղմելով ատամները, համառորեն առաջ էր գնում, և շուտով նրան բոլորը սկսեցին նախանձել:

Այսօր Իրինան ամենամեծ պահանջարկ ունեցող մոդելներից է:

Նրա անձնական կյանքը. ճիշտ է, չստացվեց հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, փոխարենը Իրինան ամուսնացավ հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ:

2016թ. նրանք ճոխ հարսանիք արեցին, 2017թ. ծնվեց նրանց դուստրը:

2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում