Կիսաշրջազգեստ կրելու 7 հիմնական սխալ, որ թույլ են տալիս շատ աղջիկներ

Կիսաշրջազգեստը կնոջ կերպարը էլեգանտ և նրբագեղ է դարձնում։

Սակայն երբեմն աղջիկներն այնպիսի սխալներ են թույլ տալիս կիսաշրջազգեստ կրելիս, որ փչացնում են ամբողջ տպավորությունը։

Ոճաբանները կիսաշրջազգեստ կրելու ամենատարածված 7 սխալներն են ներկայացնում, որոնք պետք է հաշվի առնել։

zNews-ի հետ միասին տեսնենք, թե որոնք են դրանք.

1. Անհամապատասխան կոշիկ

Շատ կարևոր է ճիշտ կոշիկի ընտրությունը, որպեսզի կիսաշրջազգեստը գեղեցիկ երևա ձեր վրա։ Պետք է ղեկավարվել պարզ կանոնով. որքան երկար է կիսաշրջազգեստը, այնքան ավելի բարձր կարող է լինել կրունկը։ Մինիի դեպքում նախընտրելի է տափակ կրունկը։

2. Սխալ ընտրված վերև

Կարճ կիսաշրջազգեստը պետք է կրել ավելի փակ բլուզով, ավելի լայն ու երկար կիսաշրջազգեստը՝ լակոնիկ վերևով, իսկ նեղ, մարմինը գրկող կիսաշրջազգեստը՝ oversize սվիտերով։

3. Անհամապատասխան ներքնազգեստ

Կիսաշրջազգեստի տակից պետք է առանց կարերի մարմնագույն ներքնազգեստ հագնել։

4. Կիսաշրջազգեստի սխալ երկարություն

Պետք է միշտ հիշել, որ անկախ նորաձևության միտումներից՝ ցածրահասակ կանայք պետք է ծնկից վերև կիսաշրջազգեստներ կրեն, հակառակ դեպքում ոտքերը կարճ կերևան։

5. Անորակ կտորներ

Էժանագին կտորները ընդգծում են կառուցվածքի թերությունները և հազվադեպ են լավ երևում։ Ավելի ճիշտ է ամուր կտորներից կիսաշրջազգեստներ ընտրելը, որոնք կթաքցնեն ձեր կազմվածքի թերությունները։

6. Սխալ ընտրված ձև

Հաճախ աղջիկները ընտրում են կիսաշրջազգեստի ձևը՝ ելնելով նորաձևության միտումներից, և հաշվի չեն առնում իրենց կազմվածքի առանձնահատկությունները։Սակայն կան նաև ունիվերսալ ձևվածքներ. տրապեցիա, A-սիլուետ, «արև»։

7. «Ոչ տեղին» կիսաշրջազգեստ

Ցանկացած հագուստ պետք է ընտրել, ելնելով այն հանգամանքից, թե դրանով դուք որտեղ եք հայտնվելու։ Գրասենյակի համար հարմար է մատիտ– կիսաշրջազգեստը, միդին կամ մաքսին։ Երեկույթին կարելի է ինչ որ վառ և թեթև բան հագնել. այստեղ երևակայությունը սահմաններ չունի։ Բայց իհարկե, կարևորն այն է, թե որքան լավ եք դուք ձեզ զգում կիսաշրջազգեստի մեջ, մնացածն այնքան էլ կարևոր չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․