Ցանկությունների միջնադարյան աղյուսակ

Այս աղյուսակն օգտագործվում է արդեն հազարավոր տարիներ։

Անհրաժեշտ է ընդամենը ցանկություն պահել կամ հարց տալ և փակ աչքերով ընտրել աղյուսակի որևէ հատված։

Պատասխանը կարող եք ստանալ ցանկի օգնությամբ։

  1. Սիրտը կվշտանա. ապաստան փնտրեք Աստծո մոտ։
  2. Եկամուտ կունենաք, բայց նաև արցունքներ։
  3. Ձեր տաղանդն արդեն իսկ զրոյացրել եք, պահպանեք մնացածը։
  4. Հուսախաբ չեք լինի. արդար ապրեք։
  5. Շուտով ուրախություն կունենաք, բայց զգույշ եղեք։
  6. Հեռացրեք ձեզնից չար մտքերը։
  7. Բոլորը չեն կարող հարստության մեջ ապրել, աշխարհում ամեն ինչ փոխվում է. աղքատը դառնում է հարուստ, և՝ հակառակը։
  8. Մի վախեցեք. նա, ով փնտրում է, գտնում է։
  9. Ցանկությունը չի իրականանա, մի հուսացեք, որ խոստացվածն իրականություն կդառնա։
  10. Ձեզ կդավաճանի նա, ում կերակրել եք։
  11. Այն, ինչի մասին մտածում եք, շուտով կփոխվի և ձեզ երջանկություն չի բերի։
  12. Խուսափեք այլ անձանց ներկայությունից։
  13. Անիմաստ մի վատնեք գումարն ու ժամանակը։
  14. Ցանկությունը կիրականանա, բայց ոչ շուտ։
  15. Կյանքի ձեր ուղին անամպ է։
  16. Բարի գործեր արեք, օգնեք մտերիմներին, վանեք չար մտքերը։
  17. Արցունքներ են սպասվում։
  18. Կյանքում երջանիկ փոփոխությունների սպասեք։
  19. Բարի գործեր եք անում, ինչի արդյունքում կյանքն ավելի կերկարի։
  20. Շատ թշնամիներ կունենաք, բայց Աստծո հետ կհաղթեք բոլորին։
  21. Այն, ինչ մտածել եք, իրականություն կդառնա։
  22. Ուժեղ փոթորիկ է սպասվում. եթե խելացի վարվեք, այն կշրջանցի ձեզ։
  23. Դադարեք մարդկանց նկատմամբ չար արարքներ անել։
  24. Նա, ում վրա հույս եք դրել, կանգնած է մեջքի ետևում։
  25. Ցավում են ձեր սիրտն ու հոգին։ Համբերեք։
  26. Ձեզ մեծ ուրախություն է սպասվում։
  27. Իզուր եք դա ցանկանում. ձեր տարիներն անցնում են։
  28. Ծերության ժամանակ ուրախության և հանգստության պայմաններում կապրեք։
  29. Կյանքն «անհանգստանում» է ծովի նման։ Նա, ով թողել է ձեզ, հարված կստանա։
  30. Շուտով կստանաք այն, ինչ խնդրում և ցանկանում եք, բայց շատ մի խոսեք։
  31. Ընկերները կխաբեն ձեզ։
  32. Տաքարյուն եք և նեղացկոտ։ Ոչ բոլորն են հասկանում ձեզ, իսկ սիրտը բարի է։ Դուք ևս լուսավոր օրեր կունենաք։
  33. Ձեզ խաբում են, իսկ դուք թուլության պատճառով հավատում եք։
  34. Ոսկու միջով հոսում են արցունքները։
  35. Անձը, ում մասին երազում եք, մտածում, չի վերադառնա։
  36. Հիմարությունները հանեք մտքից։ Ճշմարիտ ապրեք։
  37. Մարդկանցից կարող եք թաքցնել, Աստծուց՝ երբեք։ Կգա ժամը, կհիշեք այս խոսքերը։
  38. Կլսեք նորություն, որից կսարսափեք։
  39. Տեղի մի տվեք չար մտքերին։
  40. Մեղմացրեք բնավորությունը։
  41. «Կուտեք» մեկին, հետո՝ մյուսին, իսկ հետո «կուտեն» ձեզ։
  42. Շուտով ձեր ցանկությունն իրականություն կդառնա։
  43. Կտխրեք։
  44. Մշտապես մի լսեք մարդկանց խորհուրդները։
  45. Նայեք ձեր շուրջը, կան մարդիկ, ում համար ավելի դժվար է, քան ձեզ համար։
  46. Մի դատեք և սուտ լուրեր մի տարածեք։
  47. Կգա ժամանակը, և կստանաք այն, ինչի ձգտում եք։
  48. Եթե սիրում եք սահել, պետք է նաև սովորեք սահնակը տեղափոխել։
  49. Փողոցում կզգուշանաք։
  50. Բոլոր տխրությունները կմոռանաք։
  51. Ստիպված կլինեք դեղորայք գնել։
  52. Չարը ձեր շեմին է։
  53. Ընկած գումարը մի վերցրեք։
  54. Կսիրեք, բայց ձեզ կհարվածեն։
  55. Նորություն սպասեք։
  56. Գործն արագ չի շարժվում առաջ։
  57. Ձեր հույսերը կասկածելի են։
  58. Բաժանման սպասեք։
  59. Մի հրաժարվեք գումարից։
  60. Վատ բանի սպասեք։
  61. Բաց թողեք հույսերը։
  62. Ոչ մի վատ բան տեղի չի ունենա։
  63. Ուշադիր եղեք։
  64. Գիշերվա ժամերին ճանապարհ մի ընկեք։
  65. Կասկածում են, որ դուք չար բան եք արել։
  66. Կշեղվեք ճանապարհից։
  67. Կվիճեք մանրուքի պատճառով, բայց կհաշտվեք։
  68. Վախեցեք անմեղին մեղադրելուց։
  69. Ում սիրում եք, կկործանի ձեզ։
  70. Մի անհանգստացեք. մեծ դժբախտություն տեղի չի ունենա։
  71. Դատարկություն կզգաք։
  72. Մի փոքր կաշխուժանաք։
  73. Մի մտեք ջուրը՝ առանց իմանալու խորությունը։
  74. Ձեզ համար բարի սիրտ կգտնվի։
  75. Զուր ապրումներ կունենաք։
  76. Ձեր վստահությունը կվնասի ձեզ։
  77. Աչք մի դրեք ուրիշի ունեցածին։
  78. Կհիասթափվեք ամեն ինչից և բոլորից։
  79. Կկորչի գեղեցկությունը, հետո նաև՝ առողջությունը։
  80. Ձեզ սիրում են։ Բավարարվեք դրանով։
  81. Նստեք ծովի մոտ, սպասեք եղանակին։
  82. Այս տարին ձեզ համար երջանիկ չէ։
  83. Հարազատը «սպանում» է հարազատին, բայց օտարը սիրում է ձեզ։
  84. Ծերությունը դժվարին կլինի։
  85. Սեղանը հարուստ կլինի, անկողինը՝ փափուկ, կյանքը՝ դառը։
  86. Աշխատավայրում թշնամի ունեք։
  87. Նվերի սպասեք։
  88. Հրաժեշտ կտաք։
  89. Ամուսնանալը հեշտ է, կարևոր է հետագան։
  90. Կգեղեցկանաք։
  91. Երկար կապրեք։
  92. Ձեզ շահում է սպասվում։
  93. Մայրիկն ասում էր, զգուշացնում, իսկ երեխան վարվեց այնպես, ինչպես ցանկացավ. ո՞վ տուժեց։
  94. Դու էլ երջանիկ կլինես։
  95. Հիվանդը կապաքինվի, առողջը կհիվանդանա։
  96. Մեկը կսկսի խնայել, մյուսը՝ կերուխում անել։
  97. Տխրություն։
  98. Կբողոքեք առողջությունից, բայց երկար կապրեք։
  99. Հանգստություն կգտնեք ձեր երեխաների մեջ։
  100. Բոլոր գուշակությունները սխալ կլինեն, եթե ճիշտ չապրեք։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը