Իդելական հոնքեր՝ մի քանի րոպեում

Like on FB:

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից և ձեվից:

Հոնքերի ճիշտ ձևն արտահայտիչ է դարձնում աչքերը և թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով:

Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձևը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին:

Բայց կարևորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձևից:

Կամարաձև հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ և լայն հոնքերը խստացնում և նույնիսկ կոպտացնում են դեմքը:

Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս և ծերացնում են այն:

Ինչպես ճիշտ հանել հոնքերը

Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:

Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:

Հոնքերը շտկելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերևում հենց գտնվում է ունքի սկիզբը:

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: Ունքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն:

Հոնքերի ձևի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, և բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով:

Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:

Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, և այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը: Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:

Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով:

Հոնքերի ձևը շտկելիս, ցավը մեղմացնելու համար, կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով (բենզոկայինով) թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:

Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաև տարբեր կոսմետիկ միջոցներից հոնքերի ձևը ֆիքսելու և ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից: Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:

Հոնքերը մատիտով ներկելիս հետեվեք հետևյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթեվ շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված ունքերը դեմքը վուլգառ են դարձնում:

Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը և սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս եվ ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:

Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս: Կոսմետոլոգն իհարկե դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:

Հոնքերի ձեվի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից և  խորությունից կախված է, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչև երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ և նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:

Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշեք, որ ժամանակակից նորաձևությունը հոնքերի ձեվի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձևը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին և օգտվեք մասնագետի ծառայությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Ինչպես է բերետավորը հարվածում կնոջը (Video)
Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում
Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն
Իշխանությունը թալանեց մեր հաղթանակները. Լևոն Քոչարյան (Video)