Լավագույն և վատագույն սկեսուրներն ըստ կենդանակերպի նշանների

Սկեսուրը չար կախարդ չէ։

Եվ իմանալով նրա բնավորության որոշ առանձնահատկություններ՝ դուք կկարողանաք կանխել որոշ թյուրիմացություններ և ավելի ճիշտ ձևաչափով կառուցել ձեր երկուսի հարաբերությունները։

Այսօր zNews-ի հետ միասին կպարզենք, թե որոնք են լավագույն ու վատագույն սկեսուրներն ըստ կենդանակերպի նշանների։

Խոյ-սկեսուր․ երբ նա մոտենում է, ձեզ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես դուք զինվոր լինեք, որին մոտենում է գեներալը։ Նա փոթորկի պես կհայտնվի ձեր տանը՝ փորձելով վերահսկել ընտանեկան ողջ կյանքը։

Զգույշ եղեք, նա շատ ավելի է հետաքրքրվում ձեր անձնական կյանքով, քան ձեզ թվում է։ Նրա հիմնական գրոհը ձեր խոհարարական հմտությունների վրա է լինելու, քանի որ նրան թվում է, թե դուք բավարար չափով համեղ չեք պատրաստում իր տղայի համար։

Այնպես որ, եթե ցանկանում եք կանգնեցնել «սկեսուր» անունով այս փոթորկին, հենց սկզբից պետք է նրա դեմն առնեք։

Ցուլ-սկեսուր․ մի որոշ ժամանակ նա կհպարտանա իր «սիրելի» հարսիկով, բայց հանկարծ անսպասելի նա կհիշեցնի ձեր ինչ-որ մի խոստման մասին, ինչը կնշանակի, որ դուք ինչ-որ բան եք արել, որը նրան դուր չի եկել։

Իր բնույթով նա նյութապաշտ է և կարող է ձեզ համար լավ ֆինանսական խորհրդատու դառնալ։ Նախքան նրան նվեր գնելը, իմացեք, որ նա առաջին հերթին կգնահատի ոչ թե դրա գեղեցկությունը, այլ օգտակարությունը։ Եվ իմացեք, որ եթե ձեր երեխաներին երկար ժամանակով թողնեք ցուլ-սկեսուրի մոտ, վերջի վերջո նրանք երես կառնեն։

Երկվորյակ-սկեսուր․ եթե ձեզ հաջողվի նրա վրա լավ տպավորություն գործել, ապա դա հավասարազոր կլինի վիճակախաղով շահելուն։ Նա այն տիպի մարդկանցից է, ում հասկանալը շատ դժվար է, քանի որ նա մի բան մտածում է, մի բան խոսում և լրիվ այլ բան անում։ Բայց միևնույն ժամանակ նա հրաշալի դայակ է ձեր երեխաների համար, քանի որ պատասխանատվության մեծ զգացում ունի։

Ձեր առօրյա հարաբերություններում նա միշտ չէ որ տղայի կողմից կլինի։ Դա ոչ թե այն պատճառով է, որ նա ձեզ շատ է սիրում, այլ որովհետև արդարամիտ է։

Խցգետին-սկեսուր․ եսկսենք նրանից, որ նա իրոք իրեն խեցգետնի պես է պահում։ Նա ամեն բան դանդաղ է անում, թաքնվում է իր տնակում ցանկացած վտանգի դեպքում և սկսում է լաց լինել կոկորդիլոսի արցունքներով ցանկացած մանրուքի համար։

Նույնիսկ չփորձեք խաբել նրան, քանի որ նա անհավանական ինտուիցիա ունի։ Նա կարող է շատ զգացմունքային թվալ, բայց ինչ որ նա անում է, անում է իր երեխաներին ու ընտանիքին մոտ լինելու համար։

Առյուծ-սկեսուր․ այս սկեսուրը «խոշոր շահում» չէ։ Առաջին հերթին նա ձեր մեջ մրցակցի է տեսնում, այնպես որ նրանից քաղցր խոսքեր մի սպասեք։ Փորձեք հենց սկզբից ցույց տալ ձեր ժանիքները, քանի որ Առյուծը կենդանակերպի նշանների ամենախելացի կանանցից մեկն է համարվում և հնարավոր է, որ նա ձեզ հետ բանականության խաղեր սկսի խաղալ։

Նա մշտապես կփորձի վերահսկել ձեզ ու ձեր ընտանիքը, քանի որ նա այլ կերպ չի կարող։

Նրա լավագույն հատկանիշն այն է, որ նա լավ մանկավարժ է և չնայած շատ է սիրում թոռներին, բայց նրանց երբեք երես չի տալիս։

Կույս – սկեսուր․ նրա սիրտը գրավելու հիմնական ճանապարհը մաքրությունն է։ Եթե մաքրության հետ խնդիրներ ունեք, ապա սպասեք ոստիկանին, որը կգա ձեր փոխարեն դա անելու։

Իր բնույթով նա շատ բարի է և լավ կլինի, եթե դուք նրան դիմեք ֆինանսական հարցերով․ դա կօգնի ամրապնդել ձեր հարաբերությունները։

Կշեռք-սկեսուր․ նա ձեր աջ ձեռքը կդառնա, որը ամեն պահի ձեզ կաջակցի, նույնիսկ եթե դուք օգնության կարիք չունեք։

Նա միշտ լավ տրամադրություն կունենա, իսկ իր թոշակը կծախսի թոռներին նվերներ առնելու վրա։

Կարիճ-սկեսուր․ այս դեպքում ամեն բան կախված է ձեր հաջողությունուից։ Կարիճ-սկեսուրը կարող է իսկական վհուկ լինել, որը բացեիբաց ցույց կտա, թե որքան է ձեզ ատում։ Նա կարող է նաև ողջ սրտով սիրել ձեզ, սակայն չեզոքություն երբեք չի ցուցաբերի։ Երկու դեպքում էլ պետք է նրա հետ ուղիղ լինել, ինչով կշահեք նրա հարգանքը։

Եթե ձեզ հաջողվի բացել ձեր քարտերը ամենասկզբից, ժամանակի ընթացքում դուք կտեսնեք, թե որքան զգայուն և բարի կարող է նա լինել և որքան մեծ օգնություն կարող է ձեզ ցուցաբերել ցանկացած իրավիճակում։

Աղեղնավոր-սկեսուր․ տվյալ դեպքում պատրաստվեք անսկեսուր կյանքին բառի բուն իմաստով։ Հարսանիքից հետո նա իր որդուն խնամելու բոլոր պարտականությունները ձեզ վրա կգցի։

Նրա կողքին դուք ձեզ շատ հարմարավետ կզգաք և հանգիստ։ դուք կարող եք նստել նրա հետ, սուրճ խմել, ծխել, շատախոսել աստղաբանությունից, բախտագուշակություններից և խաղաքարտերից, ինչով կհիացնեք նրան։

Այծեղջյուր-սկեսուր․ նա կմիջամտի ձեր ընտանիքի միայն ֆինանսական հարցերին, քանի որ նրա համար ամենակարևորը դա է։ Սակայն երկար մի թողեք ձեր երեխաներին նրա հետ, քանի որ նա նրանց երես կտա։

Եթե ձեզ ֆինանսական օգնություն պետք լինի, ցանկացած պահի կարող եք հույս դնել նրա վրա։ Նա միշտ լավ խնայողություններ ունի և բացի այդ կօգնի նաև խորհրդով։

Ջրհոս-սկեսուր․ այս սկեսուրը, որի հիմնական նպատակը համաշխարհային բարօրությունն է, չի էլ փորձի խառնվել ձեր ընտանիքին։ Նա իր ժամանակը նվիրում է տարբեր բարեգործական կազմակերպություններում, ասոցիացիաներում և եկեղեցիներումգործունեությանը։

Եթե կյանքում դուք այլ հետաքրքրություններ ունեք, դժվար թե նա անկեղծորեն սիրի ձեզ, բայց ամեն դեպքում հարգանքով կվերաբերվի։ Բայց եթե դուք նրանից օգնություն խնդրեք, նա անպայման ձեզ կօգնի։

Նա թոռներին կսովորեցնի անկախ լինել և սեփական կարծիք ունենալ։

Ձուկ-սկեսուր․ պատրաստ եղեք նրան, որ նա ձեր տնից դուրս չի գալու։ Եվ դա նա ոչ թե չարանենգորեն է անում, այլ ցանկանում է օգտակար լինել։

Նրա հետ հաջող հարաբերությունների բանալին նրան հեռավորության վրա պահելն է, միևնույն ժամանակ նրան հիշեցնելով, թե որքան կարևոր և արժեքավոր մարդ է նա ձեզ համար։

Այս մանիպուլացիան կօգնի նրա էներգիան ուղղել թոռների դաստիարակությանը, որը նա հրաշալի կանի՝ ի ցույց դնելով իր ողջ սերն ու քնքշանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)