Ինչպե՞ս պատրաստել հյութեղ և համեղ խորոված. 6 սխալ, որ անում են գրեթե բոլորը

Խորովածի համային հատկանիշները կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ միսը ճիշտ մարինացնելուց, մսի տեսակից, վառելիքից և այլն:

Հենց այդ պատճառով zNews-ը ձեզ է ներկայացնում մի քանի սխալ, որ անում են բոլոր մարդիկ, ինչպես նաև մի քանի խորհուրդ, թե ինչպես պատրաստել հանարավորինս համեղ խորոված:

Շամփուրի վրա մսի կտորները խիտ-խիտ շարելը

Մարդիկ կան, որ մսի կտորները շամփուրի վրա այնքան խիտ են շարում, որ այն ավելի շատ քյաբաբի տեսք է ստանում:

Բայց եթե ցանկանում եք, որ մսի յուրաքանչյուր կտոր ամբողջովին եփվի, արանքներում առնվազն 0.5սմ տարածք թողեք:

Միսն անհամաչափ կտորների բաժանելը

Կարծում ենք՝ բացատրելու կարիք էլ չկա, որ եթե մսի կտորները տարբեր չափերի են, ապա դրանք անհամաչափ կխորովվեն:

Ի դեպ՝ խորովածի համար մսի լավագույն չափը 2-3 սանտիմետրն է:

Մսի ու բանջարեղենի համադրությունը

Խոսքը, իհարկե, չի վերաբերում ուշ եփվող բանջարեղեններին, օրինակ՝ կարտոֆիլին:

Սակայն ոչ մի դեպքում պղպեղ, լոլիկ, սոխ կամ շուտ եփվող այլ բանջարեղեններ մի շարեք մսի հետ նույն շամփուրի վրա:

Բանն այն է, որ մինչև միսն ամբողջությամբ խորովվի, այդ բանջարեղեններն արդեն մոխրի վերածված կլինեն:

Վառելիքը

Եթե ուզում եք, որ ձեր խորովածն արագ ու համեղ պատրաստվի, ապա որպես վառելիք օգտագործեք միմիայն չփտած վառելափայտ կամ ածուխ:

Հին, կիսափտած փայտը ոչ միայն թույլ կրակ է ապահովում, այլ նաև մսին տհաճ համ է փոխանցում:

Կրակի բոցերի վրա խորովելը

Եթե փորձեք կրակի բոցերի վրա խորովել միսը կամ բանջարեղենը, դրանց արտաքին շերտն անմիջապես կսևանա, բայց կմնա հում:

Ուստի անհրաժեշտ է սպասել, մինչև բոցերը հանգչեն, և մնան միայն այրվող մոխիրները:

Մսի եփվածությունը ստուգելը

Եթե ցանկանում եք ստուգել՝ արդյոք միսը եփվե՞լ է, ոչ մի դեպքում մի կտրեք մսի բոլոր կտորները:

Երբ մսի վրա կտրվածքներ եք անում, այն կորցնում է իր հյութալիությունը, ուստի եփվածությունը ստուգելու համար ընտրեք ամենամեծ կտորը և միայն այն կտրելով ստուգեք, քանի որ եթե այն լավ եփվել է, ապա կարող եք վստահ լինել, որ մյուսներն էլ են եփվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․