Ճակատագրական 3 սխալ հարցազրույցի ժամանակ

Like on FB:

Մասնագիտական տեղեկատվության հոսք

Սովորաբար հարցազրույցի ժամանակ մեզ հնարավորություն են տալիս խոսել նախորդ աշխատանքային փորձի կամ ակադեմիական ձեռքբերումների մասին:

Ձեր նպատակն է այդ տեղեկատվությունը կարճ ու հստակ ներկայացնել գործատուին:

Շատ թեկնածուներ կարծում են, թե հարցազրույց վարողը տիրապետում է իրենց մասնագիտության նրբություններին եւ խորանում են մանրուքների մեջ:

Խուսափեք մասնագիտական ժարգոնից, անհասականալի տերմիններից եւ աբստրակտ դատողություններից, փորձեք անցյալի ձեր ունակությունները համապատասխանեցնել առաջարկվող աշխատատեղի հետ:

Բերեք օրինակներ, որոնք ցույց կտան, որ ձեր ունակությունները կարող են օգտակար լինել ապագա աշխատավայրում:

Կեղծ համեստություն

Հարցազրույցների ժամանակ տարածված հարցերից մեկն է «նշեք ձեր գլխավոր թերությունը»: Այն կարող է հնչել նաեւ այսպես. «Ունեք արդյոք որակներ, որոնց վրա պետք է աշխատել: Ձեր նախկին ղեկավարը ինչ թերություններ է նշել: Ինչպիսի՞ դժվարություններ կամ հիասթափություններ եք ունեցել նախորդ աշխատավայրում»:

Ոչ ոք չի ցանկանում նշել իր աքիլեսյան գարշապարը: Ուստի շատերը պատասխանում են. «Իմ խնդիրն այն է, որ ես իդեալին եմ ձգտում, իսկ այն անհասանելի է», «Ես հաճախ եմ գիշերներն աշխատում՝ ժամանակից շուտ աշխատանքը ավարտելու համար», «Ես տարված եմ աշխատանքով, պահանջում եմ, որ իմ ենթականերն էլ նույն որակով անեն իրենց գործը», այսինքն՝ փորձում եք ձեր լավագույն հատկությունները ներկայացնել որպես թերություն: Բայց գործատուները վարժվել են դրան: Ուստի անկեղծ պատասխանն ավելի նախընտրելի է: Ավելի լավ է ասել ոչ էական, բայց իրական խնդրի մասին:

Իհարկե, գործատուն ավելի լավ է չիմանա, որ դուք մշտապես ուշանում եք, գրում եք տառասխալներով կամ բռնկուն բնավորություն ունեք, բայց  կարելի է որոշ ոչ էական բաներ խոստովանել, օրինակ. «Երբեմն ինձ համար իսկապես դժվար է լինում ժամանակին կատարել աշխատանքը, բայց հուսով եմ՝ սովորել եմ լավ կառավարել իմ ժամանակը»:

Մյուս տարբերակն ասելն է, որ դուք համապատասխանում եք ոչ բոլոր պահանջներին, որոնք նշված են թափուր աշխատատեղի մասին հայտարարության մեջ: «Գիտեմ, որ ձեզ իսպաներենի լավ իմացությամբ մասնագետ է պետք, իմ իսպաներենի մակարդակը շատ լավ չէ, բայց ես կարող եմ շփվել եւ հաճախում եմ կուրսերի»:

Անակնկալներին անպատրաստ լինելը

Դուք գտել եք թափուր աշխատատեղ, որին համապատասխանում եք, հարցազրույցը շատ լավ է անցնում, քանի դեռ ձեզ չեն առաջարկում կատարել մի առաջադրանք, որը դուրս է ձեր գործունեության դաշտից:

Այդ իրավիճակում ամենավատը ցույց տալն է, որ ձեզ համար ծովը ծնկից է կամ հակառակը՝ ասել, որ ի վիճակի չեք: Ավելի լավ է նշեք, որ կոնկրետ այդ ոլորտում դուք փորձ չունեք, բայց օգտագործելով առիթը՝ կփորձեք ինչ-որ նոր բան սովորել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում