«Ֆինանսական Մոցարտի» և Եվրոպայում №1խորհրդական Բոդո Շոֆերի լավագույն խորհուրդները

Բոդո Շոֆերը Եվրոպայում համար մեկ ֆինանսական խորհրդատուն է։

Նա թայմ-մենեջմենթի անգերազանցելի մասնագետ է, ունի ոչ ստանդարտ մտածողություն, ինչի համար էլ մեծ ճանաչում է ձեռք բերել, իսկ ֆինանսական գրագիտության ոլորտում նրա ներդրման համար նրան «Ֆինանսական Մոցարտ» անունով են կնքել։

Արդեն երեսուն տարեկանում Բոդո Շոֆերը կարողանում էր ապրել իր կապիտալի տոկոսներով։ Նրա սեմինարները հաջողությամբ անց են կացվում աշխարհի տարբեր երկրներում։

Այսօր zNews-ը հավաքել է լեգենդար ֆինանսական խորհրդատուի լավագույն ցիտատները, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել փողի բնությանն ու հաջողությանը։

Մոտիկից նայելու դեպքում պարզվում է, որ հաջողությունն ընդամենը մեծ աշխատանքի և մանրամասն պատրաստվածության արդյունք է։

Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց դա չեք արել հաջորդող 72 ժամերի ընթացքում, ապա 85%-ի դեպքում դուք դա երբեք էլ չեք անի։

Ով ամբողջ օրն աշխատում է, նա ժամանակ չունի փող աշխատելու։

Վերցրեք ձեր սիրելի հոբբին և դրա վրա կարիերա կառուցեք։

Նստել և սպասել հրաշքին այնքան մեծ հիմարություն է, ինչպես եթե մարզիկը նստի տանը հեռուստացույցի դիմաց, նայի Օլիմպիական խաղերը և հույս ունենա ոսկե մեդալ ստանալ դրանցում։

Փողը միշտ ունի այն նշանակությունը, որը մենք դրան տալիս ենք։

Երբեք մի ընդունեք այն մարդու խորհուրդը, որը այն մարդը չէ, որը դուք կուզենայիք լինել։

Մարդկանց մեծամասնությունը գերագնահատում է այն, ինչը կարող է անել մեկ տարվա ընթացքում, և թերագնահատում է այն, ինչը կարող են անել տասը տարվա ընթացքում։

Սկզբունքային տարբերություն կա խաղի միջև, որը դուք խաղում եք չպարտվելու համար, և այն խաղի միջև, որտեղ դուք ցանկանում եք հաղթանակ տանել։

Ձեզ այնքան չեն վարձատրում, որքան դուք արժանի՞ եք։ Ոչ, եթե դուք աշխատում եք այդ գումարով, նշանակում է հենց այդքան էլ դուք արժեք։ Եթե դա ձեզ չի գոհացնում, ուրեմն փոխեք աշխատանքը, կենսակերպը, փոխվեք ինքներդ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․