Մարմնի 14 առանձնահատկություն, որոնք եզակիներն ունեն

zNews-ը ներկայացնում է մարդկային մարմնի 14 առանձնահատկություն, որոնց մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում:

14. Իմաստության ատամների բացակայություն

Մարդկանց 20%-ը ծնվում է առանց իմաստության ատամների, դա համարվում է նորմայի տարբերակ:

13. Կապույտ աչքեր

Կապույտ աչքերը պայմանավորված են HERC2 գենի մուտացիայով, ինչի պատճառով նվազում է մելանինի արտադրությունը ծիածանաթաղանթում: Հանդիպում է մարդկանց 8%-ի դեպքում:

12. Մորտոնի մատ

Ունի մարդկանց 10%-ը: Ոտնաթաթի ձև, երբ երկրորդ մատն առաջինից ավելի երկար է։

11. Մազերի խոպոպ

Մարդկանց 8,4%-ի դեպքում մազերի խոպոպը վերևի մասում աճում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ: Եթե բոլոր մարդկանց 10%-ի մաս եք՝ ձախլիկ եք, մազերի այդպիսի աճի հավանականությունն ավելի մեծ է՝ 45%:

10. Փռշտոց

Մարդկանց 25%-ը վառ լույսից փռշտում է: Սա իր անվանումն ունի՝ լուսային փռշտոցի ռեֆլեքս:

9. «Կապիկի ծալ»

Ամբողջ ափը հատող գիծ հանդիպում է մարդկանց 1,5%-ի շրջանում (ավելի հաճախ տղամարդկանց դեպքում) և ժառանգաբար է փոխանցվում:

8. Մազերի բաց գույն

Բնակչության 2-16%-ը բնական բաց գույնի մազեր ունի:

7. Մատնահետքեր

Մարդկանց 5%-ն ունի կամարաձև մատնահետք (65%-ը՝ օղակաձև, 30%-ը՝ պարուրաձև):

6. Մազերի կարմիր գույն

Կազմում է մարդկանց 1-2%-ը:

5. Գանգրահեր

Մարդկանց 11%-ի մազերն ի բնե գանգուր են:

4. Շրջված պորտ

Հանդիպում է մեծահասակների 10%-ի շրջանում:

3. «Х» ափերին

Երկու ափերին Х տառը շատ հազվադեպ է հանդիպում, ոմանք դա ուժեղ բնավորության նշան են համարում: Ստույգ հայտնի է, որ սա հանդիպում է մարդկանց միայն 3%-ի դեպքում:

2. Ձեռքերը փակած

Ձեռքերն իրար հետ փակելու դեպքում մարդկանց 50%-ի դեպքում աջ ձեռքի բութ մատը փակում է ձախինը, 49%-ի դեպքում՝ հակառակը: Միայն 1%-ի դեպքում են մատներն այդ դիրքում կողք կողքի:

1. Սիրտը՝ աջ կողմում

12 019 մարդուց մոտ 1-ի սրտի մեծ մասն աջ կողմում է: Այս բնածին անոմալիան կոչվում է դեկստրոկարդիա և սովորաբար բացասական հետևանքներ չի ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․