Մատանիների կախարդանքը․ ինչպե՞ս է պետք ճիշտ կրել մատանին

Մատանին ոչ միայն կարգավիճակ է, նորաձևություն և գեղեցկություն, այլև թալիսման։ Նույնիսկ եթե դա ամենահասարակ մատանին է, այն կարող է օգնել ձեզ կյանքում։

Այն մասին, որ մատանիներն ու թևնոցները օգնում են մեզ պաշտպանվել կողմնակի ազդեցությունից, գիտեին դեռ հին ժամանակներում։

Մատանիները առաջին հերթին ուրիշի էներգիայից պաշտպանվելու գործառույթ են կատարում։ Այս մասին այսօր կպատմի zNews-ը։

Աստղաբաններն ու հիրոմանտները պնդում են, որ ամեն մի մատ կոնկրետ մոլորակի և տարերքի հետ է կապված։

Եթե մատանին դնենք մոլորակների և տարերքների բնույթի հաշվարկով, այն կօգնի մեզ։

Մատանին բութ մատին դնելով դուք ակտիվացնում եք աշխարհի զգայական ընկալումը, միևնույն ժամանակ դա փող է բերում դեպի ձեզ։

Մատանին ցուցամատի վրա դնելով՝ դուք ակտիվացնում եք Յուպիտերը և իշխանության տարերքը։

Դա վստահություն է ներշնչում և օգնում է հասնել նպատակներին։ Ընդ որում, ոչ միայն աշխատանքում։

Միջնամատը (երկրի տարերքը, Սատուրն մոլորակը) պատասխանատու է ընտանեկան հիշողության համար։ Միջնամատին պետք է կրել այն մատանիները, որոնք ձեզ են հասել ժառանգաբար։ Մատին այդպիսի մատանին մարդուն ավելի ուժեղ է դարձնում, նա կապ է ստանում իր տոհմի հետ։ Անպայման մատանիներ նվիրեք ձեր երեխաներին, ոչ միայն աղջիկներին, այլև տղաներին։ Դա կօգնի նրանց կյանքում։

Մատանին մատնեմատի վրա (օդի տարերք, մոլորակը՝ Արև), ոգեշնչում է, ակտիվացնում է ստեղծագործ էներգիան,օգնում է շփման մեջ։ Իսկ եթե դուք մատնեմատին դնեք մտերիմների նվիրած մատանին, այն կօգնի ձեզ բարելավել անձնական հարաբերությունները։

Ճկույթին դրված մատանին (տարերքը՝ ջուր, մոլորակը Մերկուրի) կուժեղացնի ձեր հուզական ոլորտը և կօգնի անհրաժեշտ կապեր հաստատել։ Ընկերներին ճկույթի մատանի նվիրեք։

Հարստության մատանի ենք պատրաստում․

1. Վերցրեք ցանկացած մատանի, ավելի լավ է ձերը։

2. Մոմ վաեք և մատանին ինն անգամ տարեք կրակի վրայով, այնպես որ կրակը միջով անցնի։

3. «Մատանին չունի վերջ, իմ հարստությանն էլ վերջ չկա, Ամեն»

Ցանկությունն իրականացնելու համար․

1. Վերցրեք ցանկացած մետաղից մատանի, լավ կլինի, եթե այն հարազատներից նվեր լինի։

2. Մատանին պահել թելի կծիկի մեջ։

3. Խոսքերն ասելուց հետո մատանին հագնել և դրանով քնել։

4. Դրանից հետո մատանին թալիսման կդառնա և կսկսի հաջողություն բերել։

«Երաշտահավը ծովից այն կողմ էր ապրում, երաշտահավն իր բույնն էր հյուսում, երաշտահավն այնտեղ մատանի գտավ և ինձ, Աստծո ծառային, իր ընծան տվավ։ Ես կզուգվեմ, զարդարվեմ, բարի մարդկանց կտեսնեմ, բոլոր դռները կբացվեն, գաղտնիքները կիմացվեն, ինչ որ ուզեմ, այդպես կանեմ։ Ամեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք ժողովրդական այս ասացվածքները