ԱՄՆ բնակիչների շրջանում խոլեստերինի մակարդակը նվազման միտում ունի, պարզվել է նոր հետազոտությամբ:
Սակայն եթե ձեր խոլեստերինը դեռեւս բարձր է, կան այն նվազեցնելու եւ սրտի տագնապի հավանականությունը փոքրացնելու բնական ճանապարհներ:
Հետազոտության համաձայն՝ ներկայումս ԱՄՆ-ում բարձր խոլեստերին ունի մեծահասակների միայն 12,4 տոկոսը, մինչդեռ 1999-2000 թվականներին այս ցուցանիշը կազմում էր 18.3 տոկոս:
Հանրահայտ է, որ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտի տագնապի վտանգը, չնայած մեր օրգանիզմը նորմալ գործառնության համար միաժամանակ դրա որոշակի քանակի պահանջ ունի, պնդում է Փալմ Բիչի կլինիկայի սրտաբանական ծրագրի ղեկավար Գարդեն Չոնսի Կրանդալը:
Սակայն եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, դա բերում է կորոնար անոթների նեղացման, ինչն իր հերթին կարող է սրտի տագնապ առաջացնել:
Խոլեստերինը նվազեցնող սատատինները աշխարհում ամենաշատ նշանակվող դեղերից են, սակայն ոչ բոլորն են հակված այն ընդունելուն, նշում է բժիշկ Կրանդալը:
Դրանից խուսափում են կա՛մ կողմնակի էֆեկտների պատճառով, ինչպիսին են լյարդի դիսֆունկցիան, գազերը, մկանային ցավերը, կա՛մ այն պատճառով, որ այս դեղը պետք է մշտապես ընդունել:
Բժիշկ Կրանդալը խորհուրդ է տալիս վերահսկել սեփական քաշը, սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը, որպեսզի խոլեստերինի մակարդակը նորմայի մեջ պահվի:
zNews-ը ներկայացնում է դրան հասնելու 10 միջոց:
- Նիհարեք. քաշի 5-ից մինչեւ 10 տոկոսի կորուստը խոլեստերինի մակարդակը կնվազեցնի;
- Ամեն օր մեկական ժամ ֆիզիկական վարժություններ կատարեք. նույնիսկ պարզապես քայլելը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ արյան բարձր ճնշումը;
- Օգտագործեք սրտի առողջության համար նախատեսված սննդակարգ. կերեք առավելապես թարմ բանջարեղեն եւ մրգեր, հատիկավորներ, պրոտեինով հարուստ, թարմ ձուկ կամ թռչնամիս;
- Օրը սկսեք վարսակի շիլայով. այն հագենալու զգացում է ապահովում եւ թույլ տալիս զերծ մնալ օրվա ընթացքում չափից ավելի ուտելուց:
- Ձեր սննդակարգի հիմքում դրեք լոբազգիները. դրանք ձեր արյան մեջ շաքարի մակարդակը չեն բարձրացնի եւ կարող են փոխարինել կենդանական ճարպին;
- Օրական մեկ հատ խնձոր կերեք. լոբազգիների եւ վարսակի նման խնձորները հարուստ են բջջանյութով, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը: Իլինոյսի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորը նվազեցում է բորբոքումները եւ ամրացնում իմունային համակարգը;
- Նվազեցրեք սթրեսի մակարդակը. սթրեսի ազդեցությամբ օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում, այդ թվում՝ կորտիզոլ, ինչը վերջնարդյունքում բերում է խոլեստերինի մակարդակի բարձրացման;
- Շատ քնեք. անքնությունը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ արյան ճնշումը: Աշխատեք 8-10 ժամ քնել;
- Սննդակարգի մեջ դարչին ընդգրկեք. Պակիստանից հետազոտողները հայտնաբերել են, որ օրական ընդամենը կես ճաշի գդալ դարչինը խոլեստերինի մակարդակը 26 տոկոսով նվազեցնում է;
- Ամեն օր մի կույտ նուշ կերեք. նուշը խոլեստերինը նվազեցնում է ընկույզների մյուս տեսակներից ավելի շատ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին