Ինչպե՞ս ստուգել մեքենայի իրական վազքը

Like on FB:

Մեքենա գնելիս ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, թե որքա՞ն է մեքենայի վազքը (քանի՞ կիլոմետր է այն անցել)։

Մեքենայի վազքի ցուցիչն այս հարցում 100%-անոց վստահություն չի կարող ապահովել, քանի որ շատ անբարեխիղճ մեքենա վաճառողներ կեղծում են տվյալը, կամ, ինչպես ընդունված է ասել, հաշվիչը ետ են պտտում։

Ինչպե՞ս որոշել իրական վազքը։ Գնորդն իրականում չի կարող ճշգրիտ իմանալ՝ որքա՞ն է անցել մեքենան։ Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է գոնե մոտավորապես հասկանալ՝ վաճառողը խաբո՞ւմ է ձեզ, թե՞ ցուցիչի տվյալը մոտ է իրականությանը։

Նախ պետք է նկատի ունենալ, որ գերմանական արտադրության օգտագործված մեքենաները սովորաբար 100-150 հազար կիլոմետր վազք են ունենում։

Գերմանիայում մեքենան փոխում են այդ նիշն անցնելուց հետո։

Հիմա անցնենք պրատկիկ խորհուրդներին։

1. Առաջին հերթին խորհուրդ է տրվում զննել մեքենայի սրահը, ուշադրություն դարձնել ղեկի, ոտնակների մաշվածությանը, վահանակի կոճակներին, բռնակներին։ Անգամ զգույշ շահագործման դեպքում վարորդն ամեն անգամ դիպչում է այդ դետալներին, և դրանց մաշվածությունը խոսում է շահագործման ժամկետի մասին։ Եթե դրանք խիստ մաշված են, իսկ վազքի ցուցիչի տվյալները փոքր են, ապա հավանակությունը մեծ է, որ այն ետ են պտտել։ Էլեկտրոնային ցուցիչի տվյալները կեղծելն ավելի բարդ է, սակայն մասնագետները հատուկ ծրագրերի միջոցով կարողանում են դա անել։

2. Եթե ցուցիչը ետ է պտտվել, ապա դրա մասին կարելի է գլխի ընկնել թվերն ուշադիր դիտարկելով։ Ետ պտտված ցուցիչի վրա, որպես կանոն, խառնվում է թվերի դասավորության սիմետրիկությունը։ Դրանք իրար կողքի հավասար շարված չեն լինում։

3. Մեքենայի շահագործման ակտիվության վերաբերյալ կարելի է կարծիք կազմել՝ ուսումնասիրելով թափքի լաքածածկույթը։ Քիչ օգտագործված մեքենաների թափքը սովորաբար ավելի լավ տեսք ունի։

4. Մեքենայի իրական վազքի վերաբերյալ հուշումներ կարելի է գտնել նաև կապոտի տակ։ Այսպես, գազաբաշխիչ համակարգի ժապավենը (ремень газораспределительного механизма) փոխվում է յուրաքանչյուր 100 հազար կիլոմետրից հետո։ Եթե ժապավենը նոր է, վազքի ցուցիչի վրա 100 000-ից փոքր թիվ է, ապա այն կեղծել են։

5. Մեքենայի իրական վազքի մասին հնարավոր է տեղեկություն գտնել նաև յուղի փոխման տվյալներում։ Համեմատաբար նոր թողարկված մեքենաների կապոտի տակ լինում է արտադրողի կողմից տեղադրված կպչուն թերթիկ, որի վրա գրանցվում են յուղի փոխման տվյալները։ Սակայն այս մեթոդն աշխատում է միայն այն դեպքում, եթե մեքենայի նախկին տերը պարտաճանաչ գրանցել է յուղի փոխման տվյալները, իսկ վաճառողը չի պոկել այդ թերթիկը։

6. Զննեք մեքենայի առջևի արգելակման սկավառակը (тормозной диск)։ Եթե դրա եզրին 2-3 միլիմետր լայնությամբ ելուստ կա (այդ մասին կոճղակը (колодка) չի դիպչում), ուրեմն մեքենան անցել է նվազագույնը 25 000 կմ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան
Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը (Photo)
Ի՞նչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք