Ինչպե՞ս ազատվել բշտիկներից. արագ և արդյունավետ միջոց

Բոլորին հուզող հարցերից մեկն է՝ ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից:

Դեմքի վրա բշտիկների առկայությունն իջեցնում է ինքնագնահատականը:

Իսկ բշտիկների առաջացման հիմնական պատճառներից է անկանոն սնունդը և մաշկի ոչ ճիշտ խնամքը:

Որպեսզի վերացնենք բշտիկները և կանխենք դրանց հետագա առաջացումը, օգտագործենք հետևյալ սննդամթերքները մեր սննդակարգում և դրանցով սնենք դեմքի մաշկը:

Ջուր: Անհրաժեշտ է օրական խմել 8 բաժակ ջուր: Ջրի բավականաչափ օգտագործումը մաքրում է օրգանիզմը թույներից և նպաստում մաշկի վերականգնողական պրոցեսներին: Դեմքի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում 1 լ ջրի մեջ 1թ/գ կիտրոնի հյութի և 1թ/գ խնձորի քացախի լուծույթով ամենօրյա լվացումները:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղը հարուստ է մաշկի ծերացման դեմ պայքարող վիտամին Е-ով, և վիտամին А-ով, որն արդյունավետ կերպով հարթեցնում է մաշկը: Դիետոլոգները շատ կարևոր են համարում սննդակարգում ձիթապտղի յուղի օգտագործումը: Իսկ մաշկը ձիթայուղով մերսելը նպաստում է երկար ժամանակ նրա խոնավ մնալուն: Որպեսզի ազատվենք բշտիկներից, պարզապես պետք է բամբակով դեմքը պատենք ձիթայուղով, որոշ ժամանակ անցնելուց հետ դրա մնացորդները մաքրենք անձեռոցիկով: Այս դիմակը կարող են օգտագործել նաև ճարպոտ մաշկ ունեցողները, քանի որ ձիթայուղը լավ ներծծվում է մաշկի մեջ և չի խցանում ծակոտիները:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը հիանալի միջոց է բշտիկներին հաջողություն մաղթելու համար: Հարկավոր է խմել կանաչ թեյ, որը ոչ միայն մաշկը խոնավ պահելու միջոց է, այլև պարունակում է կատեխին կոչվող տարրերը, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն:

Բացի այդ, կանաչ թեյը հայտնի է նաև իր հակաօքսիդանտ հատկություններով, որոնք մաշկը երկար ժամանակ երիտասարդ են պահում: Իսկ ինչպե՞ս կարող է կանաչ թեյն օգնել բշտիկներից ազատվելու հարցում: Կանաչ թեյը սառելուց հետո լցնում ենք սառույցի ֆորմաների մեջ և դնում սառցախցիկի մեջ: Իսկ հետո կանաչ թեյի սառույցով մերսում ենք դեմքը. սառույցը բարձրացնում է մաշկի տոնուսը, իսկ կանաչ թեյը հանում է բորբոքման պրոցեսները:

Ցորեն և ընկույզ: Ցորենը և ընկույզը հարուստ են սելենով, որոնք նպաստում են մաշկի վնասված բջիջների վերականգնմանը և արագ վերացնում են բշտիկները: Ընկույզն օժտված է օրգանիզմի համար շատ կարևոր չհագեցած ճարպերով, ուստի սննդակարգում պետք է կանոնավորապես օգտագործել ընկույզ, որպեսզի մեր մաշկը լինի հարթ և առաձգական: Կարելի է բշտիկների համար օգտագործել հետևյալ դիմակը` 2 ճ/գ ցորենի ալյուր, 1 մանրացված գազար, 1 ճ/գ ձիթայուղ, 1թ/գ մեղր: Դիմակը պահել մոտ 20 րոպե, որից հետո դեմքը լվանալ սկզբում՝ տաք, իսկ հետո՝ սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․