1. Դու նստած ես տանը
Երբ եղանակը հեռու է իդեալականից, քո ժամանցի համար լավագույն վայրը սիրելի անկողինդ է։
Ոչ թե մարդաշատ սրճարանները, այլ քո հարմարավետ ու փափուկ անկողինը։
Ցավոք, միակը, ում դու այստեղ կհանդիպես «Կրքի անատոմիա» կամ դրա նման որեւէ այլ սերիալի հերոսներն են։
2. Եթե նույնիսկ տանից դուրս ես գալիս, ապա շատ ես խմում
Ոչ ոք չի ուզւոմ հանդիպել մի աղջկա հետ, որն անընդհատ չարաշահում է ոգելից խմիչքը։ Համաձայնիր, որ քեզ էլ դա տհաճ կլիներ։ Չնայած օրինակ տղամարդուն նման բաների համար այդքան խիստ չեն դատապարտում։ Անարդար է, իրոք…
3. Չես ուզում ծանոթանալ նրա ընտանիքի հետ
Մտնել սենյակ, որտեղ բոլորն անծանոթ են, ու ամբողջ երեկոյի ընթացքում բոլորը քեզ անընդհատ ու ոտքից գլուխ գնահատում են։ Փորձե՞մ կռահել քո արձագանքը՝ շնորհակալություն, բայց ես ավելի լավ է հրաժարվեմ։ Խնդրում եմ առանց ինձ։
4. Չես ուզում նրան ծանոթացնել քո ընտանիքի հետ
Միակ միտքը, որը քեզ ավելի շատ է սարսափեցնում, քան նրա ընտանիքի հետ ծանոթանալը, նրան քո ընտանիքի հետ ծանոթացնելն է։
5. Նույնիսկ չես կարողանում որոշել, թե ինքդ ինչ ես ուզում ուտել ճաշին, էլ ուր մնաց, թե մեկ ուրիշի մասին հոգ տանես
Սովորաբար, դու նույնիսկ չգիտես, թե ինչպես են պատրաստում ամենասովորական աղցանը, այդ դեպքում էլ ինչպես գոհացնես քո երազանքի տղամարդուն։ Աստված իմ, ինչ բարդ է այս կյանքը…
6. Սիրում ես թավալ տալ անկողնում ու չես հասկանում, թե ինչու պետք է այն կիսես ինչ-որ մեկի հետ
Ի՞նչ կարիք կա ընտրել, թե անկողնու որ կեսին ես ուզում քնել, եթե կարելի է այն ամբողջովին զբաղեցնել։ Եվ հետո՝ լրացուցիչ սպիտակեղենի ու լվացքի հարցեր էլ չեն առաջանա։
7. Դու չես կարող պատկերացնել, որ քո պոտենցիալ զուգընկերոջը կարող ես ավելի շատ սիրել, քան քո լավագույն ընկերուհուն
Սու խենթի պես սիրում ես քո լավագույն ընկերուհուն ու նրան վստահում բոլոր գաղտնիքները։ Նա փաստացի ամեն ինչում քո պոտենցիալ բոյֆրենդից լավն է։ Կլսի, կհասկանա, նրա հետ միշտ ուրախ է, խոսելու բան կա։ Դե, իհարկե նա շատ լավն է, բայց միակ թերությունն այն է, որ քեզ սեռական հաճույք պատճառելը նրա ֆիզիկապես հնարավորություններից դուրս է։
8. Մանրուքներում առհասարակ համբերություն չունես
Հարաբերություններում գլխավորը փոխըմբռնումն է, համբերությունն ու փոխզիջումներ գտնելու կարողությունը։ Երեք բան, որոնք քեզնից շատ հեռու են։ Դրանք միանշանակ քո ուժեղ կողմերը չեն:
9. Ավելի լավ է՝ քո տղամարդ ընկերների հետ «զվարճանաս»
Հակառակ սեռի ընկերները թարմ օդի պես մի բան են, ընկերուհիների ողբերգական պատմություններն ու անվերջանալի գանգատները լսելուց հետո։ Եվ առհասարակ ո՞վ է ասել, որ աղջիկները մշտապես նվնվացող ու դժգոհ արարածներ են։ Տղամարդիկ, որոնք աղջիկներին թույլ են տալիս իրենց կրկնի տակ պահել, դա է, որ իսկապես մտահոգիչ է։
10. Քեզանից բացի ոչ ոքի չես վստահում
Իհարկե հիմարություն է, բայց եթե դու գիտես, որ քո պատվերը կես ժամից պետք է բերի առաքիչը, բայց նա փաստացի տեղ է հասնում միայն 46 րոպեից․․․ էլ ուրիշ ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպե՞ս կարող ես վստահել որեւէ մեկին, եթե կյանքում ոչ մի կայուն բան չկա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ