Ինչու կանայք և աղջիկները պետք է կատարեն «Ֆուտպակո» վարժությունը

Ճապոնուհիները նախընտրում են թեթև ֆիթնեսը՝ մարմինը գեղեցիկ պահելու համար և հազվադեպ են ուժային վարժություններ կատարում։

Ճապոնացի մարզիչ Քեյ Մացուին աղջիկներին ոտքերի և կոնքերի «Ֆուտպակո» անվանումով արդյունավետ վարժություններ է առաջարկում, որն այսօր ներկայացնում է zNews-ը։

Դուք կզարմանաք, բայց ոտքերն ու կոնքերը նիհարեցնելու վարժությունները պետք է քնից առաջ անել։

Վարժություններն անելուց առաջ մի փոքր նախավարժանք արեք՝ մարմինը տաքացնելու համար։

Ձիգ ոտքեր և կոնքեր

1. Պառկեք հատակին և ոտքերը հատակին ուղղահայաց վեր բարձրացրեք։ Եթե այդպես պահելը դժվար է, կարող եք մի թեթև ոտքերով և կոնքով հենվել պատին։

2. Ձեռքերի գլխի հետև տարեք, ուղղեք մեջքը։ Ծնկները թեթև կարող եք ծալել։

3. Ոտքերն այնպես դրեք, որ թաթերն ու կրունկները կպնեն իրար։ Այս դիրքից դանդաղ ոտքերը բացեք։ Պահպանեք հավասարակշռությունը։

4. Ոտքերը բացելիս կզգաք, թե ինչպես է ձգվում կոնքի ներսի հատվածը, դա նորմալ է։

5. Երբ զգաք, որ մկանները ձգվել են, երեք պարուրաձև շարժում արեք, կարծես փորձելով ոտքերը դեպի կողքերը ձգել և դանդաղ բերեք ելման դիրքին։ Կրկնեք 20 անգամ։

Հատակին պառկած կարելի է կարգի բերել նաև փորը

1. Մեջքի վրա պառկած ձեռքերը դրեք իրանի երկայնքով։ Ոտնաթաթերը ձգված են։

2. Ոտքերը ուղղահայաց պահեք։ Մի ոտքը իջեցրեք դեպի հատակը՝ առանց թաթը հատակին կպցնելու։ Մյուս ոտքն անշարժ է։

3. Մկրատաձև շարժումներ արեք ոտքերով` մեկ մի, մեկ մյուս ոտքով։ Եթե ուզում եք վարժությունը բարդացնել, ոտքերը ոչ թե ուղիղ անկյան տակ պահեք, այլ իջեցրեք դեպի հատակը։ Կրկնեք 20 անգամ։

Արդյունքը երկար չի սպասեցնի, արդեն 2 շաբաթից կնկատեք, որ ոտքերն ու կոնքերն ավելի ձիգ են դարձել։ Բայց մարզանքները մի դադարեցրեք, վերջնական արդյունքը տեսանելի կլինի 3 ամսից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․