Մեկընդմիշտ մոռացեք այս 4 արտահայտությունները

Բառերի մեջ անհավանական ուժ կա:

Նրանք կարող են ուրախացնել մարդուն կամ թունավորել նրա կյանքը, խրախուսել կամ շփոթության մատնել, ոգևորել կամ ճնշել:

Իր վրա անվստահ մարդը հիասթափեցնում է շրջապատողներին, ինքնավստահը՝ ոգևորում:

Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտաքին ներգործությունը փոխել ձեր զգացմունքները:

Շրջապատի ժպիտները, օրինակ, մարդուն երջանիկ են դարձնում, որոշ դիրքեր բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:

Մեր բառերը նույնպես մեզ և մեր շրջապատի վրա ուղիղ ներգործություն են ունենում:

Ահա 4 արտահայտություն, որոնք պետք է մեկընդմիշտ մոռանալ:

1. Ես միշտ…

Ոչ, ոչ միշտ: Միգուցե դա եղել է մի անգամ, կամ դուք նախկինում զբաղվել եք դրանով, բայց ոչ միշտ: Չարժե ծրագրավորել ապագան: Խուսափեք միանշանակ հայտարարություններից: Կյանքն անընդհատ շարժման մեջ է գտնվում: Այսօր դուք այն մարդը չեք, ինչպիսին եղել եք մեկ տարի, ամիս կամ անգամ մեկ օր առաջ: Ձեզ մի պարուրեք սահմանափակված լինելու անեծքով: «Միշտ» հասկացություն չկա: Դրա փոխարեն ասեք. ‹«Նախկինում ես…» կամ «Այս անգամ չստացվեց»:

2. Օ՜յ, ի՜նչ եք ասում…

Մարդկանց տարօրինակություններից մեկն էլ այն է, որ նրանք ձգտում են արժանանալ ուրիշների գնահատանքին, սակայն ստանալով այն՝ սկսում են համեստություն խաղալ կամ նվազեցնել սեփական արժանիքները: Սովորաբար վերոնշյալ արտահայտությունն արվում է անձի հասցեին արված կոմպլիմենտից հետո: Նույն հաջողությամբ կարելի է ասել՝ ես ոչինչ եմ: Վստահություն ձեռք բերելու ամենաարագ եղանակներից մեկն իսկապես ձեր որևէ լավ արարքի կամ արտաքինի վերաբերյալ հաճոյախոսություններ ընդունելն է: Բոլորն էլ ունեն դրական գծեր: Եթե ներսում դատարկ է, դրսում լիքը չի կարող լինել: Սեփական ձեռքբերումների համար գովեստներ ստանալուն վերաբերվեք առանց կեղծ համեստության: Հաճոյախոսություն ստանալով՝ պատասխանեք արժանապատվությամբ, անկեղծությամբ և շնորհակալությամբ:

3. Նա ուներ….. Դա անարդար է…

Ցավոք, կյանքն անարդար է: Դուք միլիարդատեր չեք ծնվել և հավանական է՝ երբեք էլ չեք դառնա: Ցածրահասակ մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն կարող վերածվել բասկետբոլային աստղի: Այսպիսին է կյանքը: Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցը գտնելն է, թե ինչում է կյանքի անարդարությունը ձեր օգտին: Ցածրահասա՞կ եք: Գերազանց է, ուրեմն դուք կարող եք լինել այնպիսի վայրերում, որոնք բարձրահասակների համար մատչելի չեն: Ինտրավե՞րտ եք: Հրաշալի է: Գտեք մի մեկուսի վայր ու զբաղվեք սիրած գործով: Ոչ բոլորին է դա տրված: Առանձնապես կրեատի՞վ չեք: Սարսափելի չէ: Կենտրոնացեք գլխավոր նպատակի վրա ու առաջ գնացեք: Գեղեցի՞կ չեք: Շատ լավ է: Ֆիլմում անսովոր դեր խաղացեք: Յուրաքանչյուր մարդ տաղանդներ ունի: Պետք է միայն գտնել ու բացահայտել դրանք: «Նա ուներ….. Դա անարդար է…» ատահայտության փոխարեն օգտագործեք «Ես դա չգիտեմ, բայց կարող եմ…» արտահայտությունը:

4. Եթե…, ապա ես կկարողանայի…

Երջանկությունը հիմա է սկսվում: Եվ վերջ: Մի արեք վերոնշյալ արտահայտությունը, և հատկապես՝ փողի պարագայում: «Եթե ես մի քանի միլիոն ունենայի, սեփական գործ կհիմնեի…», «Եթե ես մի միլիոն փող ունենայի, ավելի մեծ բնակարան կգնեի ու երջանիկ կլինեի», «Հենց աշխատեմ իմ առաջին միլիոնը, կսկսեմ իսկապես ապրել»: Սակայն փողը հատուկ կորպորացիաների կողմից հորինված հստակ նպատակ չէ: Մարդու մոտ ինչ-որ նոր բան գնելու ցանկություն միշտ է լինելու: Հենց որ դուք սկսեք կյանքի ձեր ունեցած պահերը գնահատել այսօր ու հիմա, ներկայում, կմոռանաք փողային մենթալիտետի մասին:

Սովորաբար վերը բերված արտահայտությունը գալիս է «Նրանք ունեն… Իսկ եթե միայն ես էլ ունենայի…» արտահայտության հետ: Հերիք է արդարանաք: Այստեղ և հիմա դուք բավականաչափ հնարավորություններ ունեք, որոնցով դուք կարող եք աշխատել: Կարևոր է վերջնական արդյունքին միտված լինելը: Դրա համար դրա փոխարեն ասեք՝ «Քանի որ ես ունեմ… կարող եմ, ապա կարող եմ կատարել…»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը