10 փաստ Լեոնարդո դա Վինչիի մասին, որի գաղափարները ժամանակից հարյուրամյակներով առաջ են ընկել

Ապրիլի 15-ին Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն էր։

Շատերին նա ծանոթ է որպես հայտնի նկարիչ, սակայն դժվար է մի բնագավառ նշել, որտեղ նա չի թողել իր հետքը։

Չունենալով կրթություն՝ նկարիչ, ինժեներ և աստղագետ դա Վինչին բարդ մեխանիկական մեքենաներ էր ստեղծում, բացատրում էր բնության երևույթները, ուսումնասիրում էր մարդու անատոմիան, բանաստեղծություններ ու հեքիաթներ էր գրում։

Այսօր zNews-ը մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում Լեոնարդո դա Վինչիի կյանքից։

Նա չուներ կրթություն

Գիտական կրթություն դա Վինչին չուներ, սակայն դրանից չէր ամաչում և իրեն «անուս մարդ» էր անվանում։ Այդ պատճառով նրա գաղափարները հաճախ մերժվում էին գիտական հանրության կողմից։ Լեոնարդոն ողջ կյանքում ինքնակրթությամբ էր զբաղվում, և համարում էր, որ փորձն ու պրակտիկան արվեստում ավելին կարող են տալ, քան գիտական աստիճանները։

Օգտվում է հայելաին գրից և տառապում էր դիսլեքսիայով

Իր գրառումների մեծ մասը Լեոնարդո դա Վինչին տարօրինակ ձևով է արել․ նա գրում էր ձախ ձեռքով, աջից ձախ, ընդ որում, տառերը շրջված էին։ Սովորական ձեռագրով մարդը նրա գրածները միայն հայելիով կարող էր կարդալ։ Ոմանք գտնում են, որ դա պարզապես նրա ծածկագիրն էր, մյուսները կարծում են, որ այդպես նրան հարմար է եղել։ Դա Վինչիի աշխատանքները ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ գիտնականը կարդալու և գրելու հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա հաճախ բաց է թողել կամ շփոթել է տառերը, բաժանել է բառերը, ինչը դիսլեքսիայի նշան է համարվում։

Նա երաժիշտ էր և բրուտ

Նկարչությանը զուգահեռ, Լեոնարդոն զբաղվում էր նաև արվեստի այլ ճյուղերով։ Կան փաստեր, որ նա տարված է եղել կավագործությամբ։ Լեոնարդոն նաև երաժշտությամբ էր զբաղվում, նա հրաշալի նվագում էր տավիղի վրա և իր կատարելագործված գործիքն էր ստեծել՝ ձիու գանգի ձևով։

Նա է շրջանառության մեջ մտցրել անցեռոցիկները

Լեոնարդո դա Վինչին 13 տարի աշխատել է Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորցի պալատում որպես ճաշկերույթների կազմակերպիչ։ Նա էր կազմում ճաշացանկը, ուտեստներ էր հորինում և աշխատում էր պարզեցնել պատրաստման գործընթացները։ Նրա ինժեներական մտքի արդյունքն է մի խորովելու շամփուրը, ձախլիկների համար գինու խցանահանը, հարիչի նախատիպը և շատ այլ բաներ։ Նա է շրջանառության մեջ մտցրել ձեռքերը սրբելու կտորից անձեռոցիկները։ Մինչ այդ դրա համար նապաստակների կաշին էին օգտագործում, այդ պատճառով, երբ նա առաջարկեց կտորից անձեռոցիկներ օգտագործել, շատերը չէին հասկանում, թե ինչպես վարվեն դրանց հետ․ խաղում էին, նստում էին վրան, քիթն էին մաքրում դրանց մեջ․․․

Նա երազում էր թռչելու մասին

Թռչելու մասին երազանքը հետապնդում էր դա Վինչիին մշտապես։ Սկզբում նա հետևում էր թռչուններին և փորձում էր ձևերով մեքենա ստեղծել, մարդը պառկում էր դրա մեջ և ոտքերով պտտում էր ոտնակները՝ շարժման մեջ դնելով թևերը։ Այնուհետև նա սկսեց կատարելագործել իր գաղափարները․ նրա գծագրերում հայտնաբերվել են դելտապլանի և պարաշյուտի գծագրերը։ 2000 թվականին Լեոնարդոյի գծագրով պատրաստված պարաշյուտի հաջող փորձարկումը տեղի ունեցավ։ Իսկ 2002-ին պատրաստեցին դա Վինչիի գծագրով ներկայացված դելտապլանը և կարողացան դրանով բարձրանալ 10 մետր և թռչել 17 վայրկյան։

Նա է ստեղծել ջրասուզակի կոստյումը

Օդ բարձրանալու ցանկությանը զուգահեռ, դա Վինչին երազում էր նաև ջրի հատակը սուզվելու մասին։ Նա մշակեց ջրասուզակի կոստյումը։ Այն խոզի կաշվից էր պատրաստված, իսկ դրան կաշվե տիկ էր ամրացված՝ օդը պահելու համար։ Նա նաև ապակիներով դիմակ էր ստեղծել, որը պաշտպանում էր գիշատիչ ձկներից։ Նա կատարելագործել էր նաև շնչառական խողովակը։ Մեր օրերում արդեն ջրասուզակները փորձարկել են դա Վինչիի կոստյումը և դրանով կարողացել են ջրի հատակում մնալ մի քանի րոպե։

Նա ստեղծել է ոտքի պրոթեզը

Լեոնարդո դա Վինչին նաև անատոմիա է ուսումնասիրել։ Նկարիչը թույլտվություն էր ստացել անատոմիական դիահերձումներ կատարել տեղի հոսպիտալում։ Այսպես ստեղծվեց մարդու մարմնի մանրամասն նկարագրություններով տետրերի մի ամբողջ հավաքածուն։ Իր գրառումներում դա Վինչին փորձում էր հասկանալ, թե ինչպես են կառուցված մկանները և մտածում էր պրոթեզներ ստեղծելու մասին։ 2008 թվականին Լեոնարդոյի էսքիզներով ստեղծվեց ոտքի պրոթեզը՝ մետաղական լարերով, որոնք, գիտնականի կարծիքով, հիշեցնում էին մկանները։ Իսկ կարդիովիրաբույժ Ֆրենսիս Ուելսը, օգտվելով Լեոնարդոյի՝ սրտի փականի վիրահատման մոտեցումներից, նոր մեթոդ հայտնաբերեց, որի արդյունքում 80-ից ավել հաջող վիրահատություններ իրականացրեց։

Նա է հորինել տանկը

Իր օրագրերում ինժեները գրում էր, որ ատում է պատերազմները և մարդասպանության մեքենանեը, սակայն նա բազմաթիվ ռազմական մշակումներ ունի, օրինակ դա Վինչին է գծագրել տանկի և թնդանոթի նախատիպը։

Բացատրել է, թե ինչու է երկինքը կապույտ

Գիտնականն առաջինն էր, ով տվեց մանկական՝ «Ինչու է երկինքը կապույտ» հարցի պատասխանը։ Իր օրագրերում նա նկարագրել է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում: Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել: Լեոնարդո դա Վինչին է նաև առաջինը պարզել, որ լուսնի լույսը Արևի արտացոլած լույսն է։

Իսկ մենք այդպես էլ չգիտենք, թե ինչ տեսք է ունեցել իրականում դա Վինչին։ Նրա ամենահայտնի ինքնանկարը՝ «Թուրինյան ինքնանկարն» է, որի վրա ծերունի է պատկերված։ Համարվում է, որ նկարիչը նկարել է այն 60 տարեկանում։ Սակայն որոշ հետազոտողներ գտնում են, նկարչի ամենահայտնի նկարը՝ «Մոնա Լիզան» է հենց նրա ինքնանկարը հանդիսանում։ Այսօր գիտնականները կասկածում են, որ նրա ինքնանկարը համարվող նկարներն իրականում հենց իրեն են պատկերում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց