
zNews-ը ներկայացնում է հայտնի հրեա բլոգեր, լրագրող, հասարակական գործիչ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը։
Վերջինս մահացել է 2017 թ․-ին՝ 51 տարեկան հասակում:
Նոսիկը չի թաքցրել իր համակրանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ, և Ադրբեջանի գոյությունը որպես ինքնիշխան պետություն անվանել է ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն:
Ադրբեջանում ճանաչվել է պերսոնա նոն գրատա։
1. Ինձ կատաղության են հասցնում այն ծնողները, որոնք, չգիտես թե ինչու, վստահ են, որ իրենց երեխաների մանկությունն իրենց մանկության ճշգրիտ կրկնօրինակը պիտի լինի:
2. Իմ հայրն ինձ իր հետ ճանապարհորդությունների էր տանում շատ վաղ հասակից: Նա գրող է, ավելի ստույգ՝ պրոֆեսիոնալ ճանապարհորդ, և նրա համար այդ ուղևորությունները ստեղծագործելու համար նյութեր հավաքելու եղանակ էին: Այդ առումով այն, որ ես ամեն տեղ ինձ հետ տղայիս տանում եմ, կարծես իմ սեփական մանկության կրկնողությունը լինի:
3. Ադրբեջանի գոյությունը որպես ինքնիշխան պետություն անվանել է ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն։
4. Մանկության տարիներին ես ոչ մի մականուն էլ չունեի: Իսկ սոցցանցերում իմ առաջին նիկը dolboeb-ն էր: 20 տարի առաջ համացանցի բոլոր, բազմաթիվ օգտատերեր ունեցող համակարգերում այդ լոգինը երաշխավորված ազատ էր:
5. Ես, իհարկե, բոլորովին էլ հոգեբույժ չեմ, չնայած 1987թ. քննացուցակում համապատասխան առարկայից գերազանց եմ ստացել:
6. Ինձ՝ որպես հյուր, հրավիրեցին Իսրայել, ուր ես 2 շաբաթ անցկացրի: Ինձ դուր եկավ այդ երկրում մնալը, և ես որոշեցի ապրել այնտեղ հենց այն պատճառով, որ նյութական վիճակս լավ էր, և ես կարող էի ինձ թույլ տալ դա:
7. Ինձ՝ որպես շարքային, տարան բանակ 28 տարեկանում: Ես արդեն ունեի բժշկական բարձրագույն կրթություն, Իսրայելում խոշորագույն ռուսալեզու թերթի խմբագիրն էի, և բանակում հայտնվեցի 18 տարեկանում դպրոցը նոր ավարտածների հետ: Նրանք գրքեր չէին կարդում, օտար լեզուներ չգիտեին, և նրանց գրեթե ոչինչ չէր հետաքրքրում: Ինձ համար այդ ժամանակահատվածն աբորիգենների հետ շփվելու շատ լավ սոցիոլոգիական փորձ էր:
8. Եթե մարդը լրջորեն նեղվում է իր այս կամ այն առանձնահատկության համար, ապա բնականաբար կողքից, իրեն շրջապատող մարդկանց կողմից դրա հիշատակությունը նրան վիրավորում ու հունից հանում է:
9. Այն, ինչը կարելի է ավանդույթ անվանել, ավելի վաղ գոյություն ունեցած ավանդույթի բացարձակ ժխտումն է:
10. Ես առաջվա պես ուզում համատեղել մի քանի գործառույթներ: Ուզում եմ ներդրում կատարել ուրիշների հեռանկարային նախագծերի մեջ, ծավալել մանկավարժական ու լուսավորչական գործունեություն, սեփական նախագծերս ստեղծել ոչնչից ու դրանք իրականություն դարձնել:
11. Երբ մարդը ներդրողին առաջարկում է գնել գաղափարը, նա օդ է առաջարկում:
12. Ես պարզապես իմ աջակցությունն եմ հայտնել ռուսական բանակի կողմից Սիրիայում ծավալող գործողություններին: Այնքան էլ հաճախ չի լինում, որ մեր իշխանությունների գործողություններն արժանանան իմ հավանությանն ու աջակցությանը, դրա համար էլ ես ճիշտ համարեցի այդ մասին գրել:
13. Փառք Աստծո, ես չափազանց զգուշավոր հրեա եմ, և հեռարձակված բոլոր տեսանյութերը պարտադիր պահում եմ հեռախոսիս սկավառակի վրա:
14. Իմ ամենահայտնի գրառումը Ֆեյսբուքում վերացվեց 2015թ. «ջհուդասոցիալիզմ» բառի համար, որը նկարագրում էր Իսրայելի քաղաքական կառուցվածքը:
15. Ես ընդհանրապես սիրում եմ դավադրության տեսությունները, հատկապես նրանք, որոնք բժշկական թեքումով են, երբ ինչ-որ մեկի հարբեցնում են կամ ներքաշում՝ դառնալ սեքսուալ փոքրամասնություն:
16. Օրենքն ասում է, որ ոչ ոք չի կարող 2 անգամ դատվել միևնույն հանցագործության համար:
17. Կանայք և տղամարդիկ, բոլոր-բոլորը ծնվել են այս կյանքում երջանկությունը ճանաչելու համար:
18. Ցանկացած մեծ գրականություն թույլ է տալիս համընդհանուրին հակադրվող ընթերցանություն:
19. Ցանկացած առանձին վերցրած մարդու պատկերացումները, եթե նա ունակ է ինքնուրույն մտածողության և զարգացման, նույնպես փոխվում են, քանի որ տարիների հետ նա նախ՝ հասունանում է, ապա՝ ծերանում, փորձ ձեռք բերում, սովորում է նորովի տեսնել թե՛ նախկին կուռքերին, թե՛ հին տաբուները:
20. Յուրաքանչյուր ոք կարող է շատ բան անել: Միայն թե պետք չէ դա անվանել փոքր գործերի տեսություն: Ցանկացած մարդ աշխարհ է գալիս հնարավորությունների իր հավաքածուով, և նա կարող է կամ անել իրենից կախված ամեն բան, կամ ասել, որ՝ ինձ ոչինչ չի հետաքրքրում ու չի վերաբերում:
21․ Իմ կրոնական հայացքները ես ինքնուրույն եմ ձևավորել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին