10 միջոց՝ կյանքը լավացնելու համար. դրանք գումար և շատ ջանք չեն պահանջում

Միայն գումարը չի ազդում կյանքի որակի վրա:

Կան բաներ, որոնք ոչինչ չարժեն, բայց ուրախություն և գույն են տալիս առօրյա կյանքին:

Հեռախոսի էկրանի նկար

Հեռախոսի մեջ գտեք և էկրանին դրեք այն լուսանկարը, որը բարձրացնում է տրամադրությունը: Կարծում եմ՝ շատերն են դա անում: Մի փոքր գաղտնիք․ պարբերաբար փոխեք նկարները, որպեսզի դրանք չդառնան ձանձրալի և պահպանեն դրական ուժը:

Տարբեր տեսակի կենդանիների հետ շփում

Դա կյանքը էլ ավելի գունավոր է դարձնում: Կարելի է այցելել կենդանաբանական այգի և ուղղակի շփվել նրանց հետ, որքան որ հնարավոր է:

Երաժշտություն

Երգացանկ հավաքեք տարբեր տրամադրությունների համար: Առավոտը լավ սկսելու համար հաճելի երաժշտություն լսեք:

Ընկերներ

Որքան մեծանում ենք, այնքան հազվադեպ ենք հանդիպում ընկերների հետ: Բայց նրանց հետ շփումը անհավանական էներգիա է փոխանցում:

Նորություն

Փորձեք ամեն օր գոնե մեկ նոր գործ անել: Նման գործելակերպն աննկատելիորեն վերափոխում է իրականությունը՝ բացահայտելով նրա անհայտ կողմերը: Նոր ասելով պարտադիր չէ հասկանալ մեկ այլ երկիր ուղևորություն: Դա կարող է լինել տան այլ ճանապարհ: Խանութում գնումներ կատարելիս վերցրեք այն ապրանքները, որոնք դուք չեք փորձել: Երևակայության շրջանակը գրեթե անվերջ է:

Գորտիկներ

Գորտեր կոչվում են փոքրիկ բաները, որոնք չեք ցանկանում ձեռնարկել: Նրանք կախված են ձեր հոգուց` փչացնելով ձեր տրամադրությունն ամեն անգամ, երբ մտածում եք դրանց մասին: Ամեն օր որոշում կայացրեք «գործ ունենալ մեկ գորտի հետ»: Այն էներգիայի քանակը, որը կառաջանա, հսկայական կլինի:

Անակնկալ հարազատներին

Նվիրեք մի գեղեցիկ կախազարդ: Կառուցեք լուսանկարների կոլաժ: Հանդիպեք դասից կամ աշխատանքից հետո: Ինչպես մենք առնչվում ենք մարդկանց հետ, այնպես էլ աշխարհն է վերաբերվում մեզ:

Կարգապահության ուժ

Դասավորեք ամեն ինչ: Նետեք կամ հեռացրեք հին բաները, որոնք չեք օգտագործում: Մաքրեք հեռախոսը, եթե այն խառնաշփոթ է: Մաքրեք սենյակը կամ բնակարանը: Թափթփվածությունն աննկատորեն տանում է մեր հոգեբանական ուժերը, և երբ ամեն ինչ հարմար է և ձեռքի տակ, նույնիսկ ավելի հեշտ է գտնել:

Երևակայել

Ո՞վ է ասում, որ դա վատ է: Ընդհակառակը: Ակտիվացնելով ստեղծագործությունը մեր մեջ՝ մենք ներդաշնակեցնում ենք ուղեղի աշխատանքը: Դիտեք ֆիլմ և այլ ավարտ պատկերացրեք: Վերցրեք կերպարը նախընտրած գրքից և պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նա լիներ Ձեր հարևանը: «Քայլեք» նկարի ներսից՝ պատկերացնելով ձեզ նկարված լանդշաֆտի մեջ: Ի՞նչ կտեսնեիք, ի՞նչ կանեիք:

Պարեր

«Օրը ապարդյուն անցավ, եթե չպարեմ»,- ասում էր Նիցշեն: Պարելու հսկայական դրական կողմն այն է, որ դրա համար միայն երաժշտություն է պետք և շատ քիչ տեղ: Սրտանց պարելը ոչ միայն թեթևացնում է հոգնածությունը և մարմինը լավ ֆիզիկական վիճակում է պահում, այլև ուրախության զգացողություն է տալիս: Դուք կարող եք պարել հայելու դիմաց, լոգարանում կամ փակ սենյակում, որպեսզի ոչ ոք չտեսնի: Հնարավորության դեպքում գնացեք պարի ստուդիա: Սովորեք պարել և հանդիպեք շատ մտածող մարդկանց, որոնց հետ հաստատ չեք ձանձրանա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը