8 ախտանիշ, որոնք կանայք չպետք է անտեսեն

Օրգանիզմում տեղի ունեցող մի խումբ փոփոխություններ կարող են ազդել ինքնազգացողության վրա:

zNews-ը ներկայացրել է ախտանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել:

Քաշի անսպասելի կորուստ

Եթե սննդային սովորությունները չեն փոխվել, չեք սկսել ֆիզիկական վարժություններ անել, քաշի կորուստը պետք է մտածելու տեղիք տա:

Քաշի կորուստն այս դեպքում կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել՝ քրոնիկ սթրեսից մինչև շաքարային դիաբետ և քաղցկեղ:

Պարտադիր խորհրդակցեք մասնագետի հետ:

Քրոնիկ հոգնածություն

Եթե 2 շաբաթից ավելի հոգնածություն եք զգում, բայց բավարար քանակով քնում եք, հարկավոր է դիմել մասնագետի:

Այս վիճակը կարող է վահանաձև գեղձի խնդրի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև D վիտամինի անբավարար մակարդակի հետևանք լինել:

Փոփոխություններ կրծքերում

Կրծքերի գույնի, ձևի փոփոխության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Շնչառության դժվարություններ և գլխապտույտ թեթև ծանրաբեռնվածության դեպքում

Եթե նույնիսկ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը գլխապտույտի և շնչառական դժվարությունների պատճառ է դառնում, հարկավոր է դիմել բժշկական օգնության. դա կարող է վկայել ասթմայի կամ սրտանոթային հիվանդությունների մասին:

Արագ սրտխփոց

Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ ապրումների հետևանքով սրտի զարկերի արագացումը նորմալ է, սակայն, եթե դա տեղի է ունենում պարբերաբար և առանց որևէ պատճառի, հարկավոր է մտածել դրա վրա ազդող գործոնների մասին:

Խալերի փոփոխություն: Եթե նոր, կասկած հարուցող խալեր են առաջանում կամ արդեն եղած խալերը փոխում են գույնը, ձևը, դիմեք մասնագետի: Սա հատկապես կարևոր է մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում արևի տակ:

Որովայնի փքվածություն

Եթե որովայնի փքվածությունը պայմանավորված չէ չափից շատ ուտելու հետ, խնդիրը կարող է կապված լինել ձվարանների հետ: Եթե նկատում եք նաև ախորժակի անկում, հաճախ եք միզելու ցանկություն ունենում, մեջքի հատվածում ցավ եք զգում, անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:

Տեսողության հետ կապված խնդիրներ

Եթե տեսողությունն անսպասելի վատացել է, նկատվում է տեսողական երկվություն, դիմեք մասնագետի: Եթե այս ախտանշաններն ուղեկցվում են նաև հավասարակշռության կորստով, գլխապտույտով, խոսքի խանգարումներով, դիմախաղի փոփոխությամբ, մարմնի մի մասի թմրածությամբ, շտապօգնություն զանգահարեք. այս նշանները վկայում են կաթվածի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Աղբյուր՝ Adme․ru

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․