Այն ամենը, ինչ արգելված է Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեան խորհրդավոր երկիր է. մեզնից շատերը միայն լսելով գիտեն՝ ինչ է այնտեղ կատարվում, և հաճախ անհնար է ստուգել՝ արդյոք այս կամ այն պնդումը համապատասխանում է իրականությանը:

zNews-ը պարզել է՝ ինչ արգելքներ և սահմանափակումներ կան այս երկրում, և ինչն է հատկապես ապշեցնում օտարերկրացիներին:

Չի կարելի կապույտ ջինսե տաբատ կրել

Հյուսիսային Կորեայի բնակիչները, որոնք կարող են իրենց թույլ տալ ջինսեր կրել, միայն սև տաբատներ ձեռք բերելու հնարավորություն ունեն:

Կապույտ ջինսերն այտեղ արգելված են, քանի որ համարվում են համաշխարհային իմպերիալիզմի մարմնավորումը:

Զբոսաշրջիկները կարող են կապույտ ջինսեր կրել՝ բացառությամբ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի արձանն այցելելու ժամանակ:

Համացանցից և Wi-Fi-ից օգտվելու հնարավորություն չկա

Հյուսիսային Կորեայում համակարգիչներ և համացանց կա, ավելի ճիշտ՝ «ինտրանետ»՝ «Քվանմյոն» կոչվող ներքին համակարգչային ցանց, որում, տարբեր հաշվարկների համաձայն, 1000-5.500 կայք է առկա:

Այլ երկրների կայքեր կարող են այցելել միայն բարձրաստիճան պաշտոնյաները:

Չի կարելի անշարժ գույք գնել

Այս երկրում բնակարանները չեն վաճառվում, համենայն դեպս՝ պաշտոնապես. դրանք բաժանում է պետությունը:

«Սև շուկայում» կարելի է բնակարան ձեռք բերել 70-90 հազար դոլարով, սակայն, փախստականների պնդմամբ, այստեղ միջին աշխատավարձն առավելագույնն ամսական 4 դոլար է:

Համարյա անհնար է ավտոմեքենա գնել

Սեփական ավտոմեքենա ունեցող մարդն այս երկրի չափանիշներով շատ հարուստ կամ ազդեցիկ մարդ է. փոխադրամիջոցի միջին գինը 40 հազար դոլար է:

Անհնար է այլ երկրներ այցելել

Բնակիչները չեն կարող հանգստի մեկնել այլ երկրներ, և ոչ միայն որովհետև սա թանկ հաճույք է, այլ նաև որովհետև արգելված է:

Սահմանափակումն առկա է նաև երկրի ներսում. այսպես, օրինակ, այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող բարեկամներին այցելելու համար մարդիկ պետք է թույլտվություն վերցնեն:

Սակայն Հս. Կորեայի բնակիչները երբեմն մեկնում են արտերկիր՝ Չինաստան կամ Ռուսաստան՝ գումար վաստակելու համար:

Օտարերկրացիներն առանց թույլտվության չեն կարող լուսանկարել և շփվել տեղացիների հետ

Իհարկե, այստեղ օտարերկրացու հետ խոսելու համար չեն կալանավորում և չեն գնդակահարում, սակայն նման կապի համար «մեղավորին» լուրջ խոսակցություն է սպասվում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Համարյա անհնար է պահպանակներ և անձնական հիգիենայի միջոցներ գնել

Դժվար է հավատալ, սակայն շատ հյուսիսկորեացիներ նույնիսկ չգիտեն պահպանակների գոյության մասին:

Մի քանի տասնամյակ առաջ դրանք հայտնվել են «սև շուկայում», սակայն տարածված չլինելու պատճառով անհետացել են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․