Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք

Կյանքը երբեմն այնպիսի իրավիճակներ է մատուցում, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ որոշում կայացնել։

zNews-ը մի իրավիճակ է պատրաստել, որը կարող է տեղի ունենալ իրական կյանքում։

Պատկերացրեք, որ հերոսը դուք եք և փորձեք լուծել ստեղծված խնդիրը։

Եվ այսպես…

Աղջիկը քայլում է քաղաքով և հանկարծ նրան է վազելով մոտենում լաց լինող մի երեխա։

Նա ասում է, որ կորցրել է մայրիկին, սակայն տեսել է, որ մայրը մտել է բակերից մեկը։

Նա մորն է ուզում և օգնություն է խնդրում, քանի որ մայրիկը կբարկանա, որ ինքը երկար ժամանակ է չկա։

Ձեր կարծիքով այս իրավիճակում մեր կողմից առաջարկված գործողություններից որ մեկն է ավելի ճիշտ։

1․ Տանել մայրիկի մոտ

Անկասկած, մարդկանց մեծամասնությունը, առանց մտածելու, կընտրեն այս տարբերակը, որում մի շարք «բայց»–եր կան։ Եվ առաջինը, որ կասկածի տեղիք կտա այն է, որ մայրը ինչ–որ բակ է մտել, երեխային մենակ է թողել և դեռ բարկանալու է, որ նա ուշացել է։ Քննիչների պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործները, ներգրավելով երեխաներին, կողոպուտներ են կազմակերպել։ Այնպես որ մի շտապեք հապճեպ որոշումներ կայացնել և գնալ օտար երեխայի հետևից, քանի դեռ չեք պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

2. Օգնության կանչել անցորդներին և միասին փորձել ինչ–որ բան ձեռնարկել

Այս տարբերակը բավական վիճելի է այն պատճառով, որ մենք հաստատ չգիտենք, թե ինչպես կարձագանքեն անցորդները։ Մեկը միգուցե օգնի, մյուսը՝ կոպտի։ Իսկ եթե երեխայի հետ իրոք ինչ–որ վատ բան է պատահել, անցորդների ոչ ադեկվատ արձագանքը կարող է վախեցնել նրան և այդ ժամանակ խնդիրները կավելանան։

3. Ոստիկանություն կանչել

Ամենաճիշտ տարբերակը, որը սակայն էլի որոշ «բայց»–եր ունի։ Օրինակ, խնդիրներ՝ կապված կեղծ կանչի հետ, եթե երեխան պարզապես կապրիզ է անում։ Այդ պատճառով, նախքան ոստիկանություն կանչելը, արժե պարզել բոլոր հանգամանքները. իմանալ, թե ինչպես է ծնողների անունը, համոզվել, որ նրանք մոտակայքում չեն։ Կարելի է նաև երեխայից խնդրել մոր հեռախոսահամարը, զանգահարել՝ մինչև մոր գալը մնալով երեխայի կողքին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․