9 չափից դուրս տպավորիչ ու խելացի գաջետներ, որոնց գոյության մասին անգամ չգիտեք էլ

Իսկապես զարմանալ կարելի է՝ որքան արագ են մեր օրերում նոր տեխնոլոգիաներ հնարվում։

Դեռ 30 տարի առաջ մենք գաղափար էլ չունեինք՝ ինչ է բջջային հեռախոսը, իսկ այսօր նույնիսկ փոքրիկ երեխաներն ունեն սմարթֆոն՝ զանգելու, հաղորդագրություններ ուղարկելու, խաղալու և այլնի համար։

Մեր օրերում սմարթֆոններով այլևս չես զարմացնի, բայց կան այնպիսի խելացի գաջետներ, որոնց գոյության մասին, հավանաբար, անգամ չգիտեք։

Այս 9 սարքերը կարծես գիտաֆանտաստիկ ֆիլմից լինեն, սակայն նրանք իրականում գոյություն ունեն։

Ականջին կպչող բառարան

Սինգապուրի գիտնականներն այս զարմանալի սարքը ստեղծել են կարդալը հեշտացնելու համար։ Սա տեքստեր ճանաչող բառարան է՝ կազմված 2 մասից՝ մատին կպած սենսորից ու ականջին միացված փոքրիկ լսափողից։ Այս հիանալի բառարանով Դուք կարող եք մատով դիպչել գրքի այն բառին, որը չեք հասկանում, ու բացատրությունը կհնչի Ձեր ականջին։ Ամենալավն այն է, որ, բացի Ձեզնից, ոչ մեկը չի լսում բացատրությունը։

Սոնոգրամ գոտի

Այս հիանալի նորարարության շնորհիվ այլևս հարկավոր չի լինի գնալ բժշկի՝ երեխայի նկարը տեսնելու համար։ Սոնոգրամ գոտին հղի կանանց թույլ է տալիս տեսնել երեխաներին, նրանց շարժը, ուտելը, քնելը, տարբեր ձայներին արձագանքելը։

Երկաթե հարթուկ, որ բացում է մազերի գույնը

Նախկինում մազերը գունաբացելը կամ շիկահեր դառնալը ժամեր էր պահանջում։ Բայց Pravana Blonde Wand-ը գալիս է լուծելու այս խնդիրը։ Մազերի մի շերտը բացացնելը կտևի ընդամենը 10 վայրկյան։

The Cicret

Այս փոքրիկ գաջետն իսկապես տպավորիչ է։ Հեռախոս պահելու փոխարեն պարզապես հագնում եք այս թևնոցը։

Thynk Brain Stimulator

Այս գաջետը նրանց համար է, ովքեր դժվար են հանգստանում։ Այն ազդանշաններ է ուղարկում Ձեր ուղեղին, որը կարող է օգնել Ձեզ հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո։ Thynk-ը կարող է նաև ծառայել առավոտյան արթնանալու ու մարտական տրամադրվելու համար։ Բանն այն է, որ այս գաջետն ունի մի քանի ռեժիմ՝ «մոտիվացիա», «խորը հանգիստ», «խորը քուն» և այլն։ Այն նույնիսկ ունի «երջանկություն» ռեժիմ, որը թեթև արբածության զգացում է տալիս։

GloToSleep

Աչքերի այս դիմակի հեղինակները խոստանում են, որ այն պարզապես բուժում է անքնությունը։ Դիմակի ներսում LED լույսեր են, որոնք փայլում են հատուկ ձևով, որը առաջացնում է մայրամուտի տպավորություն ու օգնում քնել։

Խելացի կրծկալ

Սա շատ ավելին է, քան սովորական կրծկալը։ Այն իրականում կարող է օգնել ախտորոշել կրծքի քաղցկեղը։ Այս խելացի կրծկալը, որ կոչվում է EVA, նախագծել է մի մեքսիկացի երիտասարդ տղա այն բանից հետո, երբ նրա մայրը մահացել է կրծքի քաղցկեղից՝ սխալ ախտորոշման պատճառով։

Լուսային թերապիայի դիմակ

Այս դիմակը պայծառեցնում ու զգալիորեն բարելավում է մաշկի վիճակը։ Դիմակը պետք է կրել օրական 10 րոպե, իսկ արդյունքը կտեսնեք մի ամսում։

Tile

Քանի՞ անգամ եք ուշացել հանդիպումից միայն այն պատճառով, որ 30 րոպե փնտրում էիք բանալիները։ Քանի՞ անգամ եք մտածել, թե ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք հեռակառավարման վահանակին զանգել այն գտնելու համար, ինչպես հեռախոսին ենք զանգում, երբ չենք գտնում։ Tile-ը հիանալի փոքրիկ գաջետ է, որը կարող եք ամրացնել ամեն ինչին, ինչ սովորաբար կորցնում եք՝ կլինի բանալի, հեռակառավարման վահանակ, թե նույնիսկ շուն։ Հաջորդ անգամ, երբ չգտնեք այն, պարզապես կզանգեք ու կհետևեք ձայնին կամ էլ հետքին՝ GPS-ի միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց