Խոյ
Ուժեղ կողմեր՝ ինքնավստահություն, կամքի ուժ, անվախություն, գիտակցվածություն
Թույլ կողմեր՝ էգոիզմ, կախվածություն, փառամոլություն, սահմանափակություն, զայրացկոտություն
Ինչպիսի մայր է
Իսկական զինվորների թագուհի: Դուք յուրաքանչյուր իրավիճակից պետք է հաղթող դուրս գաք, և ծնող լինելն էլ բացառություն չէ:
Դուք շատ հոգատար եք, սակայն, միևնույն ժամանակ, կարողանում եք չկորցնել կանացի գրավչությունը:
Սկզբում ձեզ վախեցնում է այն, որ ինչ-որ էակ լիովին ձեզնից է կախված, սակայն հետագայում դուք կարողանում եք դա հաղթահարել և տարանջատել ձեզ ձեր երեխայից: Սակայն երբեմն չափն անցնում եք՝ երեխային չափից դուրս շատ ազատություն և ինքնուրույնություն տալով: Դուք միշտ քաջ և անվախ լինելու հիանալի օրինակ եք ձեր երեխայի համար:
Ցուլ
Ուժեղ կողմեր՝ հավասարակշռվածություն, աշխատասիրություն, ողջամտություն
Թույլ կողմեր՝ նյութապաշտություն, տրամադրության տատանումներ, անհանգստություն
Ինչպիսի մայր է
Շատ տատանողական եք. նույն բանի վերաբերյալ կարող եք կտրուկ տարբեր կարծիքներ ունենալ օրվա տարբեր ժամերի: Դուք միշտ ջանում եք ընդունված լինել: Դուք մտերիմ եք ձեր երեխաների հետ, սակայն չեք կորցնում հարգանքը սեփական անձի հանդեպ: Երեխաների հետ հարաբերություններն իդեալական են, քանի դեռ նրանք իրենց կարգին են պահում թե՛ տանը, թե՛ հանրության առջև: Սակայն եթե նրանցից մեկն ինչ-որ սխալ բան անի, ձեր երկաթե ձեռքն իսկույն կիջնի նրա վրա: Դուք ձեր երեխաների համար լավագույնն եք ցանկանում և դրա համար ամեն բան անում եք, ուստի եթե որոշեք, որ նրանք պետք է էլիտար դպրոցում սովորեն, այդպես էլ կլինի, ինչ գնով էլ դա լինի:
Երկվորյակ
Ուժեղ կողմեր՝ հետաքրքրասիրություն, ազատ հայացքներ, օրիգինալություն, ստեղծագործական ջիղ
Թույլ կողմեր՝ սահմանները պահպանելու անկարողություն, հակասականություն, անհամբերություն, քարոզներ կարդալու սովորություն
Ինչպիսի մայր է
Ձեզ համար մայրությունը միաժամանակ և՛ անտանելի է, և՛ հիանալի: Դուք շատ տարբեր եք, և մտերիմները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել հաջորդ վայրկյանին: Սակայն ձեզ հետ չես ձանձրանա: Դուք շատ հակասական եք. կարող եք մանրակրկտորեն ուսումնասիրել ձեր բալիկի սննդակարգը և, միևնույն ժամանակ, նրանց արագ սնունդ ուտելու տանել: Չնայած ձեր թեթևությանը՝ դուք կարող եք լիովին նվիրվել մայրությանը և այդպիսով կտրվել շրջակա աշխարհից:
Խեցգետին
Ուժեղ կողմեր՝ զգացմունքայնություն, նվիրվածություն
Թույլ կողմեր՝ գերխնամք, խանդ, տրամադրության տատանումներ, վախ
Ինչպիսի մայր է
Խեցգետինները պարզապես ծնված են մայր լինելու համար: Մայրական բնազդն ասես նրանց գեներում է: Դուք մեծ պատասխանատվությամբ եք մոտենում ձեր հղիությանը դրա մասին իմանալու առաջին իսկ վայրկյանից, իսկ ահա երբ երեխան ծնվում է, դուք ամենուր վազում եք նրա հետևից և փորձում հոգ տանել: Տանը ձեզ մոտ իսկական կարգ ու կանոն է տիրում: Դուք բնույթով համեստ եք և անգամ ամոթխած, սակայն մայրությունն օգնում է ձեզ դուրս գալ ձեր կաղապարից: Մայրությունը ձեզ միայն օգուտ է բերում:
Առյուծ
Ուժեղ կողմեր՝ կրեատիվություն, ինքնավստահություն, առաջնորդություն, կոկետություն
Թույլ կողմեր՝ եսակենտրոնություն, դրամայի հակում
Ինչպիսի մայր է
Մայրությանը դուք ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերում և նվիրվում եք ողջ հոգով և սրտով: Դուք վստահ եք, որ դաստիարակում եք ապագա հանճարների: Դուք շատ մեծ ակնկալիքներ ունեք ձեր երեխաներից և անգամ չեք էլ մտածում, որ գուցե նրանք չեն ուզում այն, ինչ դուք եք նրանց համար պլանավորում: Դուք երես եք տալիս ձեր երեխաներին, պատրաստ եք շատ ժամանակ ծախսել նրանց համար լավագույն նվերը գնելու համար: Ախ այդ չափից դուրս մեծ սպասումները… Գուցե արժի մի փոքր թուլանալ:
Կույս
Ուժեղ կողմեր՝ կազմակերպվածություն, ողջամտություն, ինտելեկտուալություն
Թույլ կողմեր՝ ապագայի հանդեպ անհանգստություն, ինքնահավանություն, նյարդայնություն, տագնապայնություն
Ինչպիսի մայր է
Կա Կույս մայրերի 2 տեսակ: Մի մասն իրենց մոր կարգավիճակում զգում են ինչպես ձուկը ջրում, մյուս մասը՝ կաշկանդված են զգում այն բանից, որ ինչ-որ մեկն իրենց ժամանակը խլում է: Սակայն տարիների հետ դա անցնում է: Նրանք իրենց երեխաներին տալիս են այն, ինչ նրանց անհրաժեշտ է, սակայն երբեք նրանց տիեզերքի կենտրոնը չեն դարձնում:
Կշեռք
Ուժեղ կողմեր՝ քնքշություն, արդարամտություն, պարզություն
Թույլ կողմեր՝ անհետևողականություն, կատարելապաշտություն
Ինչպիսի մայր է
Երեխաները կշեռքների համար հենման կետ են: Մայրանալուց հետո նրանք դառնում են գործունյա և իրենց տեղում չեն նստում: Կշեռքներն իրենց երջանիկ են զգում, երբ այլոց համար ինչ-որ լավ բան են անում: Տեսնել իրենց երեխայի՝ երջանկությունից փայլող աչքերը. ահա Կշեռքների գերագույն երջանկությունը: Նրանք շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, զբաղվում նրանց ստեղծագործական զարգացմամբ, սիրով պատասխանում են իրենց բալիկների ամենատարօրինակ հարցերին: Եվ այդ ամենի հետ մեկտեղ Կշեռքները չեն մոռանում կին լինել, նրանք հիանալի կերպով գտնում են մայր-կին բալանսը:
Կարիճ
Ուժեղ կողմեր՝ ճկունություն, կամքի ուժ, ինտուիցիա
Թույլ կողմեր՝ էմոցիոնալ անկայունություն, կախվածություն, վերահսկողություն, ինքնախարազանում
Ինչպիսի մայր է
Կարիճ մայրերը տարբեր են: Եթե դուք թեթև եք, ուրախ, լավ տրամադրությամբ, ապա երեխաները ձեզնից քայլ անգամ հեռու չեն գնում: Իսկ եթե անտրամադիր եք, նրանք փորձում են ձեր աչքին անգամ չերևալ: Կարիճների համար շատ հարևոր է ֆինանսական ասպեկտը, նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել՝ զավակին ամեն բանով ապահովելու և կրթության տալու համար: Կարիճներն ունեն հիանալի կերպով զարգացած ինտուիցիա, ուստի կարող եք վստահել ձեր ներքին ձայնին:
Աղեղնավոր
Ուժեղ կողմեր՝ իմաստնություն, արկածասիրություն, հումորի զգացում
Թույլ կողմեր՝ պարզունակություն, անհամբերություն, կոպտություն, չափազանց սպոնտանություն և կարգ ու կանոնի բացակայություն
Ինչպիսի մայր է
Աղեղնավորներն իրենց ողջ կյանքում ապրում են տվյալ պահով՝ ապագայի մասին չմտածելով: Մայրությունը որոշակի փոփոխություններ է բերում և սկզբնական շրջանում վախեցնում է նրանց: Նրանք պարզապես սարսափում են այն մտքից, որ պետք է իրենց ողջ ժամանակը երեխային հատկացնեն: Աղեղնավորները շատ սպոնտան են. նրանք կարող են վերջին վայրկյանին երեխաներին ավտոմեքենա նստեցնել և ինչ-որ տեղ հանգստանալու գնալ:
Այծեղջյուր
Ուժեղ կողմեր՝ կարգավորվածություն, ավանդապաշտություն, հետևողականություն, համբերատարություն
Թույլ կողմեր՝ անհանգստություն, տագնապայնություն, հոռետեսություն, անինքնավստահություն, սխալների հանդեպ չափից դուրս անհանդուրժողականություն
Ինչպիսի մայր է
Այծեղջյուրին չի կարելի անվանել քնքուշ մայր: Դուք երբեք ձեր երեխայի ընկերը չեք լինի, քանի որ կարծում եք, որ պետք է պահպանվի ընտանեկան հիերարխիան: Դուք մեծ հույսեր եք կապում ձեր երեխաների հետ, իսկ եթե նրանք դրանք չեն արդարացնում, դուք երկար ժամանակ նրանցից խորապես հիասթափված եք մնում: Ընտանիքում հիմնականում դուք եք խաղում տան գլխի դերը:
Ջրհոս
Ուժեղ կողմեր՝ օրիգինալություն, արդարամտություն, ժամանակակից և բաց մոտեցումներ
Թույլ կողմեր՝ սահմանափակություն, անհանգստություն, դրամայի հակում, կտրվածություն, չափազանց ազատ հայացքներ
Ինչպիսի մայր է
Ջրհոս մայրերը ոչ ոքի նման չեք: Նրան միաժամանակ կարող են լինել տարօրինակ և վերահսկող, կտրված և սիրող, սպոնտան և հաստատուն: Քաոսը ձեր սովորական կարգավիճակն է: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Ջրհոսները տանել չեք կարողանում, երբ փորձում են սահմանափակել իրենց ազատությունը, ուստի նրանք երեխա ունենալուց հետո էլ վարելու են մինչ այդ հաստատված կենսակերպը:
Ձկներ
Ուժեղ կողմեր՝ կարեկցանք, վառ երևակայություն, ստեղծագործ միտք
Թույլ կողմեր՝ էմոցիաները զսպելու անկարողություն, մանիպուլյացիաների դիմելու հակում, անկայունություն, մեղքի սուր զգացում
Ինչպիսի մայր է
Ձկները չեն կարողանում տարանջատել իրենց երեխաներին իրենցից, նրանք երեխաներին ընկալում են որպես իրենց շարունակություն և պատմում այնպիսի մանրամասներ, որ նրանց դեռ շուտ է իմանալ: Այդ իսկ պատճառով Ձուկ մայրերի երեխաները ժամանակից շուտ են մեծանում՝ կորցնելով բարոյաէթիկական հիմքը: Սակայն երեխաները գիտեն, որ իրենց մայրը միշտ պատրաստ է ցանկացած հարցում նրանց աջակցել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ