Ջուլիա Տոֆանա՝ կին, ով իր կյանքի ընթացքում սպանեց ավելի քան 600 տղամարդու

Եվրոպայում XVII դարում գաղտնի սպանելը ամուսնուն հաճախ համարվում էր «ամուսնալուծվելու» միակ եղանակը:

Պահանջարկն առաջարկ էր ծնում. ի հայտ էին գալիս մարդիկ, որոնք օգնում էին լուծել այդ «կենցաղային» խնդիրը:

Կապարից, բելլադոննայից և սնդիկից պատրաստված խառնուրդն անվանում էին Aqua Tofana իտալացի «թունավորիչ» Ջուլիա Տոֆանայի պատվին:

Կինն ապրում էր Պալերմոյում՝ Սիցիլիայում:

Հնարավոր է՝ մասնագիտությունը ժառանգել էր մորից, ում 1633 թ. մեղադրել են ամուսնուն թունավորելու մեջ և մահապատժի են ենթարկել:

Aqua Tofana թույնը հրաշալի էր գործում. այն անգույն հեղուկ էր, որը չուներ համ ու հոտ, հեշտ էր խառնելը ուտելիքի կամ ըմպելիքի հետ:

Հասուն տարիքի մարդուն սպանելու համար բավարար էր այս թույնի ընդամենը 4-6 կաթիլը:

Անհայտ է՝ ինչպես էր Ջուլիան ստացել բաղադրատոմսը:

Ըստ վարկածներից մեկի՝ նա դա պատրաստում էր մոր բաղադրատոմսով, ըստ մյուսի՝ ինքնուրույն էր ստեղծել թույնը:

Ջուլիան թույնը վաճառում էր «Սուրբ Նիկոլայի մանանա» անվան ներքո:

Հիմնական հաճախորդները կանայք էին, որոնք ցանկանում էին վերջ դնել դժբախտ ամուսնությանը:

Նրանք Ջուլիայի կոնտակտներով կիսվում էին միայն հուսալի ու վստահելի ընկերուհիների հետ:

Բիզնեսը հրաշալի ընթացք ուներ: Տոֆանան իրեն օգնող դստեր հետ սկզբում հիմնվել էր Նեապոլում, ապա՝ Հռոմում:

1659 թ. ամեն ինչ տապալվեց: Կանանցից մեկը թույնը լցրել էր ամուսնու ուտելիքի մեջ և վերջին վայրկյանին մտափոխվել:

Ամուսինը ստիպել էր նրան ամեն ինչ պատմել և տեղեկությունները փոխանցել էր Պապական իշխանությանը:

Կինն իրեն հայտնի ամեն ինչ պատմել էր Ջուլիա Տոֆանայի և «Սուրբ Նիկոլայի մանանայի» մասին:

Ըստ վարկածներից մեկի՝ երախտապարտ հաճախորդներն այդ մասին հասցրել էին ժամանակին տեղյակ պահել Ջուլիային, և վերջինս թաքնվել էր վանքում:

Նրան բռնեցին այն բանից հետո, երբ շշուկներ տարածվեցին, թե Տոֆանան թունավորել է քաղաքի բոլոր ջրերը:

Կատաղած ամբոխը մտավ վանք և ուժով կնոջն այնտեղից դուրս հանեց:

Ջուլիա Տոֆանան խոշտանգումներից հետո խոստովանեց, որ թունավորել է ավելի քան 600 տղամարդու 1633-1651 թթ. ընթացքում:

Նրան Հռոմում մահապատժի ենթարկեցին դստեր հետ միասին:

Դրանից հետո խնդիրներ առաջացան նրա հաճախորդների հետ կապված. նրանցից ոմանց նույնպես մահապատժի դատապարտեցին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․