5 բան, որոնք հատուկ են միայն «ման եկող» տղամարդկանց

Երկրորդ կեսին գտնելը յուրաքանչյուր աղջկա իրական երազանքն է: Այնուամենայնիվ, այս երազանքի ճանապարհին շատ տղամարդիկ են հանդիպում, ովքեր բոլորովին էլ ի վիճակի չեն ուրախացնել իրենց ընտրյալին:

Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչներ խուսափում են ցանկացած լուրջ հարաբերությունից: Նրանք հեշտությամբ սիրահարեցնում են կանանց և նույնքան հեշտությամբ կոտրում նրանց սրտերը: Փաստն այն է, որ ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հավատարիմ մնալ միակ կնոջը։ Եվ եթե ցանկանում եք խուսափել «ման եկող» զուգընկերոջ հետ հարաբերություններից, ապա այս հոդվածն այն է, ինչը դրա դեղատոմսն է: Ահա 5 նշան, որ տղամարդը հավատարիմ չի լինի:

Նա խանդում է ձեզ

Այն փաստը, որ տղամարդը չի վստահում իր երկրորդ կեսին, կարող է վկայել նրա անլրջության մասին: Շատ հաճախ, նման իրավիճակներում ուժեղ սեռի ներկայացուցիչները հենց «իրենք էլ մեղքից զերծ չեն»: Հետևաբար, այն տղամարդը, ով անհիմն խանդում է յուրաքանչյուր սյանը, պոտենցիալ կարող է ման եկող լինել: Իր պահվածքով նա կփորձի ձեզ վատ լույսի ներքո ներկայացնել, որպեսզի հավասարեցնի իր հետ ու իրեն «կեղտոտ» ու անազնիվ չզգա: Խանդով տղամարդը նաեւ փորձում է ձեզ շեղել իր անազնիվ վարքի մասին մտքերից: Դուք ծանրաբեռնված կլինեք նրա խանդի տեսարաններով և բաց կթողնեք այն փաստը, որ նա ձեզ խաբում է:

«Արի չշտապենք»

Նման խոսքերը սովորաբար հնչցնում են այն տղամարդկիկ, որոնց ողջ կյանքն էլ չի բավականացնի լուրջ հարաբերությունների պատրաստվելու համար: Ուժեղ սեռի այս ներկայացուցիչները պարզապես ի վիճակի չեն իրենց ամբողջ ժամանակը նվիրել կյանքի միայն մեկ ուղեկցուհու: Միայն մեկ զուգընկերը նրանց երբեք չի բավականացնի: Հետեւաբար, ավելի լավ է չվստահել այն տղամարդուն, որին «ժամանակ է պետք՝ իր զգացմունքները հասկանալու համար»: Դրա համար նրան միշտ ժամանակ պետք կլինի:

Թաքցնում է հեռախոսը

Բնականաբար, զուգընկերները միշտ էլ պետք է ունենան անձնական տարածք: Ոչ մի լավ բան չկա նրանում, որ զույգը իմանա միմյանց սոցիալական ցանցերի բոլոր գաղտնաբառերը: Բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է: Եթե տղամարդը սկսում է ցնցվել և գոռալ, հենց որ դուք հայտվում եք նրա հեռախոսի մոտ, դա ակնհայտորեն նորմալ չէ: Նման գաղտնիությունը բնավ չի նշանակում, որ նա պաշտպանում է իր անձնական սահմանները: Դա ցույց է տալիս, որ ձեր զուգընկերը փորձում է ձեզանից ինչ-որ բան թաքցնել, որը պահված է նրա հեռախոսում: Եվ միանգամայն հնարավոր է, որ այնտեղ սոցիալական ցանցերում նրա բազմաթիվ նամակագրություններն են երիտասարդ տիկնանց հետ, որոնք նա փորձում է թաքցնել:

Մտերիմների հետ չի ծանոթացնում

Հարաբերությունները միշտ ենթադրում են զուգընկերների ներթափանցում միմյանց կյանք: Եթե տղամարդը լուրջ է տրամադրված, ապա կցանկանա ձեզ ծանոթացնել ինչպես իր ընտանիքի, այնպես էլ ընկերների հետ: Սա շատ կարևոր ցուցանիշ է նրա, որ տղամարդու համար դուք պարզապես հերթական ժամանակավոր հրապուրանքը չեք: Եվ նման լուրջ քայլի չեն գնում այն զուգընկերները, ովքեր ի վիճակի չեն նվիրվել միակ սիրելի էակին: Հետեւաբար, այն փաստը, որ տղամարդը ձեզ թաքցնում է իր ծանոթներից, խոսում է նրա անլրջության մասին:

«Ինձ հանգիստ թող»

Բնականաբար համբույրները, գրկախառնություններն ու միաին անցկացրած երեկոները միակ բանը չեն, որ անհրաժեշտ են հարաբերությունների մեջ: Հոգևոր կապը նույնպես մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր զույգի համար: Բայց կնոջ հետ խորքային շփումների ամբողջական և կտրուկ մերժումը խոսում է տղամարդու փոփոխականության մասին: Ցավոք, առավել հաճախ այդպիսի փոփոխությունները կապված են ուժեղ սեռի ներկայացուցչի մոտ նոր սիրո հայտնվելու հետ: Այսինքն՝ ներկայիս ընկերուհին տղամարդու աչքում ամբողջությամբ կորցնում է իր գրավչությունը և լիովին խամրում է այն կնոջ հետ համեմատությամբ, որով նա հրապուրվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․