Այլևս երբեք երեխայի վրա չեք գոռա

Յուրաքանչյուր ծնող ունի երեխաների դաստիարակության իր կանոնները։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեծ մասը հետևում է այն կանոններին, որոնք իրենց են փոխանցվել նախորդ սերունդներից։

Այս ոլորտում նորարարությունները սարսափելի դանդաղ են ներմուծվում, և այն էլ միայն՝ շնորհիվ ականավոր հոգեբանների ու մանկավարժների։

Բայց եթե քո երեխան քեզ չի լսում, պարբերաբար վիճում է, կոպտում կամ պարզապես շատ վատ է իրեն պահում, ապա ճիշտ ժամանակն է մտածել, թե ինչը դու այնպես չես արել, և ինչպես է պետք շտկել իրավիճակը։

Ինչ էլ որ ասեն, այնուամենայնիվ, երեխաները կյանքի ծաղիկներն են։ Բայց ծաղիկը չի կարող ծլարձակել, աճել ու արմատներ ձգել՝ առանց հարմարավետ պայմանների։ Եվ խոսքը նյութական բարիքների մասին չէ։

ժամանակ ձեր զավակը հաստատ օր ծերության ձեզ մի բաժակ ջուր կտա։

Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային։

1. Մի գոռա երեխայի վրա։

Հին ու չարչրկված խորհուրդ է, բայց անհավանականորեն օգտակար։ Երբ դու գոռում ես երեխայի վրա, ողջ ագրեսիան նա սպունգի պես քաշում է իր մեջ ու ժամանակի հետ պարզապես դուրս կժայթքի։

Հանգստացիր, խորը շունչ քաշիր ու մտածիր այն մասին, թե ինչին ես դու այդքան վատ վերաբերվում։ Այժմ մտովի պատրաստվիր տհաճ իրավիճակին, իսկ երբ ժամանակը գա, դժգոհությունդ սովորական տոնով հայտնիր։ Սա զգալիորեն հեշտացնում է դաստիարակության գործընթացը։

Եթե չի ստացվում զսպել քեզ, ինչը, անկասկած, բարդ է, ահա մի անգին խորհուրդ, որն արդեն շատ մեծերի է օգնել ինքնատիրապետման հարցում։

Նախ հասկացիր, թե հենց ի՞նչն է քեզ նյարդայնացնում ու ստիպում գոռալ։ Միշտ պատրաստ եղիր այդպիսի իրավիճակի։ Բարձր երաժշտությո՞ւն, վատ գնահատականնե՞ր։ Սա արդեն շատ անգամ է պատահել քեզ հետ, և ըստ էության դու պետք է պատրաստ լինես նման տհաճ բաների։ Չէ՞ որ ձեր երկուսից մեծը հենց դու ես։ Հաշվիր մինչև 10-ը։ Եթե դու կատարես այս պարզ հնարքը, գոռալն արդեն պարզապես ամոթալի կլինի։

2. Չափազանց շատ բան մի պահանջիր։

Քո երեխան անպայման քեզ համար լավագույնը կլինի, նույնիսկ, եթե նա լողից մեդալներ չնվաճի կամ բոլորից լավ ինքը չսովորի։

Չարժե համարել, որ քո ժառանգը պետք է քեզ նման լինի նույն տարիքում, կամ նրա վրա բարդել քո բոլոր չիրականացված հավակնությունների իրականացումը։ Պարզապես փնտրիր այն, ինչ նրա մոտ ամենալավն է ստացվում, ու զարգացրու այդ հմտությունները։

3. Լավ տպավորություն ստեղծիր։

Երեխաները ծնողների հայելին են, և նրանք կգնահատեն այն ամենը, ինչ դուք անում եք, ու նույնիսկ կկրկնեն։

Քո երեխային զարմացրու անսպասելի հմտություններով, ցույց տուր քո գիտելիքները, ուժը, բնավորությունը։ Այդպիսով կարելի է ոչ միայն հեղինակություն վայելել, այլև երեխայի մեջ ներդնել այն լավագույնը, որ կա քո մեջ։

4. Քննարկիր, օգնիր, համոզիր։

Ձեր միջև լիակատար փոխհասկացվածություն պետք է լինի։ Երեխայիդ հետ քննարկիր առօրյա կյանքը, նրա համար ոչ միայն դաստիարակ եղիր, այլև ընկեր։ Օգնիր զգալ, որ քեզնից ցանկացած պահի կարելի է օգնություն սպասել ու խորհուրդ լսել, արա այնպես, որ ընտանեկան օջախը նրա համար ամրոց լինի, ուր նրան կլսեն ու կօգնեն։

Քո երեխային համոզիր այն բանում, որ հենց ինքն է իր կյանքի, սեփական անհաջողությունների ու հաջողությունների դարբինը։ Սիրո ու փոխըմբռնման մթնոլորտում մեծանում են մեծագույն մարդիկ։

5. Միմյանց հետ շատ ժամանակ անցկացրեք։

Նույնիսկ, եթե քո գրաֆիկի մեջ հնարավոր չէ շատ ժամանակ գտնել երեխայի համար, այդ քիչ ժամանակն առավելագույնս արդյունավետ կերպով օգտագործիր։ Ընթերցանություն, թատրոն հաճախել, հանգիստ բնության գրկում. այս ամենն անհավանականորեն դրականորեն են ազդում ձեր հարաբերությունների վրա, ու քո երեխային սովորեցնում են օգտակար պարապմունքներով զբաղվել։
Եթե երեխան բավարար ուշադրություն չստանա, նա դա կսկսի փնտրել ուրիշների մոտ։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ արդյունքում ամեն ինչ լավ կլինի։

6. Մի խուսափիր հարցերից։

Եթե ձեր երեխան նույնիսկ անհարմար թեմաներից է հարց տալիս, մի փորձիր խուսափել պատասխանից։ Որոշ ինֆորմացիա երեխաները դեռ պատրաստ չեն ընդունել, բայց ցանկացած անվստահություն պատասխանի մեջ կխեղաթյուրի երեխայի ընկալումը։ Ուղիղ պատասխանիր, բայց հակիրճ, եթե թեման քեզ համար տհաճ է։

7. Մի պաշտպանիր նրան դժվարություններից։

Որպես ծնողի՝ քո խնդիրը մանկական հեղհեղուկ ու անհոգ գիտակցությունը հասուն կյանքին նախապատրաստելն է։ Բոլոր դժվարությունները նրա համար հանգամանորեն ու հետևողական կերպով չեզոքացնելով՝ դա անել չի ստացվի։
Հարազատների մահը, ընտանիքում խնդիրները, նույնիսկ ինչ-որ բան գնելու սովորական մերժումը կոփում են քո երեխային, օգնում, որ նրա անհատականությունը ձևավորվի։

8. Ընդունիր քո սխալները։

Երբ հասկանում ես, որ արդյունքում՝ դու սխալ էիր, օրինակ, դստերդ կամ որդուդ հետ ինչ-որ բան քննարկելիս, մի վախեցիր այդ մասին խոստովանել երեխայիդ։ Քո հեղինակությունն անկում չի ապրի, ընդհակառակը, դու այն կբարձրացնես՝ վերականգնելով արդարությունը կամ գրագետ կերպով ընդունելով պարտությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ». Քրիստինե Պեպելյան
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել