2021-ի ամենատարածված կանացի 5 օծանելիքները

Ո՞րն է 2021 թվականի ամենատարածված օծանելիքը: zNews-ը ներկայացնում է այս տարվա ամենատարածված բույրերը:

Թերեւս այս ակնարկը օգտակար կլինի ոչ միայն կանանց համար, ովքեր կորոշեն իրենց պարգևաել նոր օծանելիքների գնմամբ, այլ նաև տղամարդկանց, ովքեր մտադիր են օծանելիք նվիրել  իրենց սիրելի կանանց։

Այս բույրերը Google-ի հարցումների հիման վրա ճանաչվել են ամենատարածվածը և ամենաշատը որոնվել տարբեր երկրներում:

1. Good Girl՝ Carolina Herrera-ից

  • Վերին բնորոշիչներ՝ նուշ և սուրճ,
  • Սրտի բնորոշիչներ՝ հասմիկի սամբակ և տուբերոզ,
  • Հիմնային բնորոշիչներ՝ տոնկա և կակաո։

Ամերիկյան Carolina Herrera ապրանքանիշի հայտնի «կոշիկը» վերջին մեկ տարվա ընթացքում Google-ում որոնման առաջատարն է: Այնուամենայնիվ, չնայած այս օծանելիքի ժողովրդականությանը, դրա վերաբերյալ կարծիքներն արմատապես տարամիտվում են, և երջանիկ տերերը կամ սիրահարվում են «Լավ աղջկա» այս բույրին, կամ այն համարում չափազանց կպչուն և գլխացավ առաջացնող: Հնարավոր է՝ հենց այս տարաձայնությունն է այդքան սիրված դարձնում Carolina Herrera-ի Good Girl օծանելիքը. շատերը ցանկանում են անձամբ փորձել իրենց վրա և կազմել սեփական կարծիքը: Կամ էլ՝ դուք ցանկանում եք ձեզ զգալ որպես մայրաքաղաքի աղքիկ և էներգիայով լի բնակիչ, ինչպես խոստանում են բուրմունքի ստեղծողները:

2. Black Orchid՝ Tom Ford-ից

  • Վերին բնորոշիչներ՝ սեւ գետնասունկ, սեւ հաղարջ, հասմիկ, իլագ-իլանգ, ցիտրուսայիններ,
  • Սրտի բնորոշիչներ՝ լոտոս և սև խոլորձ,
  • Հիմնային բնորոշիչներ՝ շոկոլադ, վանիլ, խունկ, պաչուլի և ճանդան։

2021-ի ամենահայտնի բույրերի շարքում երկրորդ տեղում է Tom Ford-ի Black Orchid-ն, որն արդեն դասական է դարձել: Ոմանք այս օծանելիքն անվանում են շքեղ և կարծում են, որ կնոջ ոճը պետք է համապատասխանի դրա բույրին, իսկ ոմանք էլ ՝ «խոնավացած»: Այնուամենայնիվ, ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները վստահ են, որ բոլորը գոնե մեկ անգամ պետք է փորձեն:

3. Daisy՝ Marc Jacobs-ից

  • Վերին բնորոշիչներ՝ մանուշակի տերև, կարմիր թուրինջ և ելակ,
  • Սրտի բնորոշիչներ՝ մանուշակ, գարդենիա և հասմիկ,
  • Հիմնական բնորոշիչներ՝ մուշկ, լուսավոր ծառ և վանիլ։

Մրգահյութի, հատապտղի և ծաղկային բույրերի համադրությունն այս օծանելիքն այնքան սիրված է դարձնում, որ Google-ի որոնումների մեջ այն զբաղեցնում է 3-րդ տեղը: Կին երկրպագուների համար այս օծնելիքը կապված է ամառային ու արեւոտ օրերի հետ, իսկ ընդդիմախոսներն այն համեմատում են թարմ վարունգի հետ:

4. Black Opium՝ Yves Saint Laurent-ից

  • Վերին բնորոշիչներ՝ տանձ, վարդագույն պղպեղ և նարնջի ծաղիկ,
  • Սրտի բնորոշիչներ՝ սուրճ, հասմիկ և դառը նուշ,
  • Հիմնական բնորոշիչներ՝ վանիլ, պաչուլի և մայրի։

Ափիոնը համարվում է Yves Saint Laurent նորաձեւության տան ամենահայտնի օծանելիքը, տարիների ընթացքում գերել է միլիոնավոր կանանց․ զարմանալի չէ, որ նույնիսկ հիմա, երբ օծանելիք են գնում, շատերը դիմում են դասականներին: Ճիշտ է, ամենահավատարիմ երկրպագուները կարծում են, որ 2014-ին թողարկված Black Opium-ն, այնուամենայնիվ, փոքր-ինչ զիջում է նախորդ տարբերակներին:

5. Sì՝ Giorgio Armani-ից

  • Վերին բնորոշիչներ՝ սեւ հաղարջի տերև,
  • Սրտի բնորոշիչներ՝ մայիսյան վարդ և ֆրեզիա,
  • Հիմնական բնորոշիչներ՝ վանիլ, պաչուլի և փայտ։

Կանանից ոմանք այս օծանելիքի թեթև թարմ բույրը համեմատում են շամպայնի հոտի հետ և պնդում, որ այն հիանալի է ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․