10 պատճառ՝ ինչու են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից ավագ կանանց

Like on FB:

Մի քանի տարի առաջ արգելված եւ ամոթալի երեւույթ էր համարվում այն փաստը, որ երիտասարդ տղան կարող է սիրավեպ սկսել իրենից ավելի մեծ ու հասուն կնոջ հետ։

Սակայն ժամանակի ընթացքում այս կարծրատիպը զիջել է իր դիրքերը, եւ այժմ նման դեպքեր կարելի է ամենուր հանդիպել։

zNews-ը ներկայացնում է 10 պատճառ, թե ինչու են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից ավագ կանանց։

10. Կնոջ ինքնավստահությունը սեքսուալ է

Կնոջ ինքնավստահությունը, անկախ տարիքից, սեքսուալություն է հաղորդում նրան, իսկ երիտասարդ աղջիկներից շատերը զուրկ են այս կարեւոր հատկանիշից։ Երիտասարդ աղջիկները մշտապես իրենց համեմատում են գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչների հետ, իսկ հասուն կինը արդեն անցել է կյանքի այս շրջանը։

9. Ավագ կանայք նույնպես կարող են երիտասարդ տեսք ունենալ

Այսօր՝ կոսմետիկ միջոցների լայն տեսականու առկայության եւ բյութի տեխնոլոգիաների զարգացման շրջանում, 50 տարեկան կինը կարող է մոտ 40 տարեկան թվալ։ Արդյունքում տղան նման կնոջ հետ հանդիպելիս չի մտածում, որ իր «մայրիկի» հետ է եկել ժամադրության։

8. Սեռական հարուստ փորձ

Սովորաբար մարդիկ կարծում են, որ սեռական հարաբերություններում տղամարդը պետք է լինի նախաձեռնողի դերում։ Սակայն ոչ բոլոր երիտասարդներն են այդքան փորձառու, հետեւաբար նրանց գրավում են հարուստ կենսափորձ ունեցող կանայք։

7. Ոչ մի «կենսաբանական ժամացույց»

1980-2000թթ. ծնված տղամարդիկ տարբերվում են նախորդ սերունդների տղամարդկանցից, որոնք ձգտում են ամուսնանալ մինչեւ 35 տարեկանը։ Այժմ երիտասարդներից շատերը մտադիր են վայելել իրենց ազատ կյանքը եւ չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը ճնշի իրենց եւ ստիպի ընտանիք կազմել։

6. Առանց գաղտնիքների

Հասուն կանայք ավելի ռեալ են գնահատում ամեն ինչ եւ հարաբերությունները վայելում են առանց ինչ-որ հետին նպատակների եւ պարտավորությունների։ Նրանք ապրում են այսօր եւ այստեղ եւ չեն տրվում ապագայի պատրանքներին։

5. Հասուն կանայք հաճույքով են սեքսով զբաղվում

Երիտասարդ տղաներին գրավում են այն կանայք, որոնք հաճույքով են սեքսով զբաղվում, ազատ են իրենց որոշումներում, ցանկանում են վայելել իրենց կյանքը։ Հասուն կանայք սիրում եւ ուզում են սեքսով զբաղվել. նրանք պատրաստ են այդ քայլին։ Երիտասարդներն էլ գիտեն, որ իրենց անկրկնելի եւ անմոռանալի գիշեր է սպասվում նրանց հետ։

4. Խոսակցությունները անկեղծ են ու բաց

Երիտասարդ զույգերը միշտ արտահայտվելու խնդիր ունեն՝ հատկապես եթե խոսքը սեքսի մասին է։ Իսկ հասուն կանայք կարեւորում են վայելքը եւ առանց բարդույթավորվելու հաճույք պատճառում իրենց  զուգընկերոջ։

3. Հասուն կանայք ավելի քիչ ակնկալիքներ ունեն տղամարդկանցից

Սովորաբար կանայք տղամարդուց ակնկալում են, որ նա կլինի նախաձեռնողի, գումար վաստակողի դերում, ինչպես նաեւ ծաղիկներ կնվիրի ու սիրո խոսքեր կասի նրան։ Իսկ երբ նրանց ակնկալիքները չեն արդարանում, երիտասարդ աղջիկներն ընկնում են դեպրեսիայի մեջ ու հուսահատվում։

Իսկ հասուն կնոջ հետ հանդիպելիս տղամարդը չի մտածում նախաձեռնող եւ ռոմանտիկ լինելու, ինչպես նաեւ կնոջն ապահովելու մասին։

2. Ավագ կնոջ հետ հանդիպելը բարձրացնում է երիտասարդի ինքնավստահությունը

Երիտասարդ տղայի համար իրենից ավելի մեծ կնոջ հետ հանդիպելը ինքնավստահության եւ ինքնագնահատականի բարձրացում է. չէ որ նա հենց իրեն է ընտրել։ Երիտասարդը հասկանում է, որ այժմ իր համար նոր հորիզոններ են բացվելու, որոնք օգնելու են նրան ավելի կայացած տղամարդ դառնալ։

1. Հասուն կանայք գիտեն, թե ինչ է ուզում տղամարդը

Այս կանանց ավելի գրավիչ է դարձնում այն փաստը, որը հասուն կանայք շատ լավ գիտեն, թե ինչ է ուզում տղամարդը։ Նրանք քաջատեղյակ են, թե տղամարդիկ ինչ նախընտրություններ ունեն՝ հատկապես սեռական հարաբերություններում (չէ որ երիտասարդ տարիքում տղաները շատ վատ են ճանաչում սեփական անձը եւ դեռ լիովին չեն բացահայտել իրենց)։ Եվ ինչ է մնում տղամարդուն՝ լինել լավ աշակերտ եւ վայելել կյանքի այդ շրջանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ
Թեստ․ Փորձեք գտնել այս 10 հանելուկների պատասխանները
Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ… (Video)
Մթերքներ, որոնք օգտակար են արյան համար
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս հետաքրքրաշարժ ասացվածքների թեստը
«Պիտի մնայի էնտեղ, թող դնեին սպանեին, բայց երեխայիս գերեզմանի համար պիտի մնայի» (Video)
Գլուխկոտրուկ․ Եթե ունեք բարձր IQ, ապա միանգամից կգտնեք բոլոր 10 տարբերությունները
«Փոշմանել եմ, որ չեմ ասել՝ պապադ գալիս ա Արցախ»․ հերոսի մոր հիշողությունները (Video)
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը