Ժամանակին բրազիլական «Կլոն» սերիալը մեկ քայլ առաջ էր դեպի ժամանակակից աշխարհ։
Այնտեղ առաջին անգամ ցույց էր տրվում մուսուլմանական ընտանիքի կառուցվածքը, շոշափվում էին կլոնավորման և թմրանյութերից կախվածության թեմաները։
Զարմանալի չէ, որ այս սերիալը անասելի հայտնի դարձավ։
Հայտնի դարձան փաստացի բոլորը, ովքեր այնտեղ խաղում էին, ներառյալ Ժանդիրա Մարտինին, որը մարմնավորում էր Զորայդեին, ում մասին այսօր կպատմի zNews-ը։
Իմաստուն, հանգիստ և գործունյա կինը, որը միշտ գլխաշորով էր, շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։
Ալիի չորրորդ կնոջ բարեսրտությունը հիացնում էր մարդկանց։
Միայն թե «Կլոնի» այն երկրպագուները, որոնք ապրում էին Բրազիլիայում, գիտեին, թե ինչպիսին է իրականում Մարտինին։
Հետաքրքիր է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Զորայդեն աշխարհով մեկ հայտնի դարձավ, Ժանդիրան համառորեն հրաժարվում է իրեն դերասանուհի համարել։
Իր հայրենիքում կինն առաջին հերթին հայտնի է որպես գրող և դրամատուրգ։
Մարտինին հաջողակ սցենարիստ է, իսկ սերիալներում նկարահանվում է միայն, եթե ժամանակ է ունենում։
Բրազիլուհին չէր էլ ենթադրում, որ իր մարմնավորած երկրորդական դերերից մեկն այդքան հաջողություն կունենա։
Ժանդիրան բացարձակ չի ձգտում փառքի։
Երբ «Կլոնը» հայտնի դարձավ, լրագրողները կարծեցին, թե կյանքում էլ նա այդքան մեղմ ու զիջող է, նրանց դառը հիասթափություն էր սպասվում։
Ի տարբերություն Զորայդեի, Մարտինին հայտնի է կյանքում որպես չափազանց դաժան և իշխանատենչ մարդ։
Հեռուստաբիզնեսի ներկայացուցիչները Ժանդիրայի վրա որևէ ուժ չունեն։
Անգամ «Կլոնում» խաղալու համար նրան ստիպված էին երկար համոզել։
Արդյունքում Մարտինիին մեծ դժվարությամբ կարողացավ Գլորիա Պերեսը համոզել, որը «Կլոնի» սցենարիստն էր և Ժանդիրայի աշխատանքների մեծ երկրպագուն։
Մարտինին տասնյակ հաջող պիեսների հեղինակ է, և թատերական ոլորտում իր գործի իսկական վարպետն է համարվում։
Այդ պատճառով է նա լրագրողներին արհամարհանքով վերաբերվում, որոնք իր մեջ միայն Զորայդեին են տեսնում։
Իր անձնական կյանքի մասին Ժանդիրան նախընտրում է չտարածվել։
Հայտնի է միայն, որ կինն ամուսնացած է եղել բրազիլացի հայտնի դերասան և ռեժիսոր Մարկուս Կարուզոյի հետ և որ այդ ամուսնությունից երկու երեխա է ծնվել։
Որքան էլ որ փորձել են լրագրողները Մարտինիի մասին ավելին իմանալ, բրազիլուհին ամեն անգամ կտրուկ մերժել է նրանց։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին