Խմեք այս ըմպելիքը և ապրեք մինչև 100 տարի

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։

Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին դուրս չեն բերվում օրգանիզմից։

zNews-ն գրում է, որ օրգանիզմում տոքսինների կուտակման մասին կարող են վկայել հետևյալ խնդիրները.

  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • անքնություն
  • փորլուծություն
  • վաղաժամ ծերացում
  • հեղուկի կուտակում
  • արյան վատ շրջանառություն
  • ցելյուլիտ։

Հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել տոքսիններից, սակայն կարելի է նվազեցնել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա՝ օգտագործելով առողջ սնունդ և պարբերաբար մաքրելով օրգանիզմը։ Հարկավոր է նվազագույնի հասցնել հետևյալ մթերքի օգտագործումը.

  • ռաֆինացված շաքարավազ
  • ալյուր
  • կարմիր միս
  • ալկոհոլ
  • սուրճ։

Օրգանիզմը մաքրելու նպատակով կարող եք օգտագործել այս միջոցները։

Կանաչ թեյ։ Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով և լավ դաշնակից է իմունիտետն ամրացնելու ու մի շարք հիվանդություններ կանխարգելելու գործում։ Խոսքը, մասնավորապես, հիպերտոնիայի, գրիպի, ասթմայի, նույնիսկ սթրեսի մասին է։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կանաչ թեյ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Կանաչ թեյը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք 3 րոպե։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա առաջին կեսին։

Կիտրոնով ըմպելիք։ Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, հակաօքսիդանտ է և հականեխիչ միջոց։ Այն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • 2 կիտրոն։

Եռացրեք ջուրը, ավելացրեք կիտրոնի կեղևը։ Դրեք մարմանդ կրակին, թողեք 10 րոպե։ Ավելացրեք կիտրոնի հյութը։ Եթե չեք կարող օգտագործել առանց քաղցրի, մի փոքր մեղր ավելացրեք։

Ծոթորով թեյ։ Ծոթորը հակասեպտիկ և վարակազերծող հատկություններ ունի, ինչի արդյունքում՝ հրաշալի միջոց է լյարդի աշխատանքը լավացնելու համար։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 թեյի գդալ մանրացրած ծոթոր։

Եռացրեք ջուրը, ավելացրեք ծոթորը։ Փակեք տարան, թողեք 5 րոպե։ Անցրկացրեք մաղով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Շամբուկով թեյ։ Այս ըմպելիքը դիուրետիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ արագացնում է տոքսինների դուրսբերումը։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 ճաշի գդալ շամբուկի հատապտուղներ։

Ջուրը եռացրեք, ավելացրեք շամբուկը, դանդաղ կրակի վրա եռացրեք 5 րոպե։

Նեխուրով թեյ։ Այս բանջարեղենը միզամուղ և հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Այն նպաստում է տոքսինների և ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • նեխուրի տերևներ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք նեխուրի տերևները։ Եռացրեք ևս 3 րոպե։ Փակեք տարան և թողեք թրմվի 3 րոպե։ Օգտագործեք օրվա ընթացքում։

Խատուտիկով թեյ։ Այս բույսը հակաօքսիդանտ է, օգնում է մաքրել արյունը, հակաբորբոքային հատկություններ ունի։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 թեյի գդալ խատուտիկ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք խատուտիկը, եռացրեք ևս 1 րոպե, անջատեք կրակը։ Փակեք տարան, թողեք թրմվի 5 րոպե։ Սառելուց հետո, ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․