«Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ»․ Յոհան Գյոթեի 20 մտքերը, որոնք միանգամից կշրջեն ձեր կյանքը

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն գրականության անմահ ներկայացուցիչներից է, ում մտքերը հնարավոր չէ, որ անտարբեր թողնեն որևէ մեկին։

zNews-ը առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 20 մտքերին, որոնք կշրջեն ընթերցողի ճակատագիրը։

1. Ոչինչ այնքան չի մատնում մարդուն, որքան այն, ինչի վրա նա ծիծաղում է։

2. Նա է իրոք երջանիկ, ով ոչ ոքի վրա չի գոռում՝ ցույց տալով, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում։

3. Որտեղ որ հիմարությունը օրինակելի է, այնտեղ իմաստությունը խենթություն է։

4. Տվե՛ք մարդուն նպատակ, որի համար արժե ապրել, ու նա կհաղթահարի բոլոր խնդիրները։

5. Ով զգում է սեփական գրավչությունը, նա էլ հենց դառնում է իրականում գրավիչ։

6. Տղամարդու ընտրած կնոջից հնարավոր է անմիջապես հասկանալ, թե ով է նա ու ինչ է ուզում կյանքից։

7. Կյանքը չափազանց կարճ է վատ գինի խմելու համար։

8. Միայն նրանք են արժանի ազատության ու կյանքի, ովքեր դրանց համար ամեն օր պայքարում են։

9. Այնտեղ, որտեղ լույսն ուժեղ է, ստվերներն ավելի խիտ են դառնում։

10. Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է։

11. Ամեն մեկը լսում է միայն այն, ինչ հասկանում է։

12. Ոչինչ կորսված չէ այնքան ժամանակ, որքան որ կորսված չէ ամեն ինչ։

13. Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես։

14. Համբույրն այն է, երբ երկու հոգի հանդիպում են իրար շուրթերով։

15. Ավելի վտանգավոր մարդ, քան հիմարը, ով իրեն խելացիի տեղ է դնում, չկա։

16. Եթե դուք պատկերացնեիք, թե ձեր խոսքն ինչքան սխալ են հասկանում, ավելի հաճախ կլռեիք։

17. Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ։

18. Բոլոր մարդիկ ունեն մի հատկանիշ․ նրանք ուզում են ամեն բան սկսել զրոյից։

19. Սերը ոչ մի ընդհանուր բան չունի խելքի հետ։

20. Լավ տրամադրությունը միշտ որսացե՛ք։ Այն մեզ հաճախ չի այցելում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․