«Դավաճանել սիրելիիդ, նշանակում է դավաճանել ինքդ քեզ». Ֆրեդերիկ Բեգբեդերի խորիմաստ ցիտատները

Ֆրեդերիկ Բեգբեդերը, որի ասույթներն է այսօր ներկայացնում zNews-ը, ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 21-ին, Ֆրանսիայում։

Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցնում սերն ու դրա տարբեր դրսևորումները, ժամանակակից մարդու մտածողությունն ու կյանքը:

Բեգբեդերի ամենահայտնի գրքերն են ՝ «Արձակուդներ կոմայում», «Սերն ապրում է երեք տարի», «Ռոմանտիկ էգոիստը», «99 ֆրանկ» և այլն:

zNews-ը այսօր մի քանի հայտնի ցիտատներ է ներկայացնում նրա ստեղծագործություններից։

Ես սիրել եմ, և ինձ են սիրել, բայց դա ժամանակի մեջ երբեք չի համընկել:

Լավագույն տոները նրանք են, որոնք մեր ներսում են տեղի ունենում։

Երկու ամենասարսափելի արտահայտություններն են. «Մեզ պետք է խոսել» և «Հույս ունեմ, մենք ընկերներ կմնանք»: Ամենասարսափելին այն է, որ դրանք միշտ հակառակ ազդեցություն են ունենում՝ կոտրելով և՜ զրույցը, և՜ ընկերությունը:

Ամենահուսալի թեստը լողավազանն է։ Լողավազանի մոտ պարզ է դառնում, ով՝ ով է. ինտելեկտուալը գրքի մեջ է մտնում՝ լողազգեստով, սպորտսմենուհին՝ ջրային պոլո է կազմակերպում, նարցիսիզմի հակվածություն ունեցողները հոգ կտանեն իրենց արևայրուքի մասին։ Եթե կինը լողավազանի մոտ վախենում է թրջել մազերը, որպեսզի չփչացնի սանրվածքը, ուրեմն հեռու փախեք նրանից։ Եթե նա ծիծաղելով ջուրն է նետվում, նետվեք նրա հետևից։

Սիրո համար մահանալը դժվար չէ։ Դժվար է այնպիսի սեր գտնելը, որի համար արժե մահանալ։

Դավաճանել սիրելիիդ նշանակում է դավաճանել ինքդ քեզ։

Ամենաուժեղ սերը՝ անպատասխանն է։ Ես կնախընտրեի երբեք այդ մասին չիմանալ, բայց այդպիսին է ճշմարտությունը. չկա ավելի վատ բան, քան սիրել մեկին, ով ձեզ չի սիրում, և միևնույն ժամանակ, դրանից ավելի հրաշալի բան իմ կյանքում դեռ չի եղել։ Սիրել մեկին, ով սիրում է ձեզ, նարցիսիզմ է։ Սիրել մեկին, ով ձեզ չի սիրում, այ դա է իսկական սերը։

Իրականությունն այն է, որ սերը սկսվում է վարդերով և ավարտվում փշերով:

Աշխարհը սարսափում է մարդու կլոնավորումից։ Իսկ այն արդեն վաղուց գոյություն ունի և «պլաստիկ վիրաբուժություն» է կոչվում։

Ինչ–որ մեկին սիրելու համար պետք է սկզբում քեզ սիրես։ Եթե դու գիտես, թե ինչու ես ինչ–որ մեկին սիրում, դա նշանակում է, որ դու նրան չես սիրում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․