6 բաղադրատոմս` առողջ լյարդ ունենալու համար

Առողջ լյարդը մարդու ընդհանուր առողջության գրավականն է, քանի որ հենց այս օրգանն է կատարում օրգանիզմի մաքրման գործառույթը:

Այն հեռացնում է օրգանիզմից բոլոր տոքսինները, որոնք անցնում են արյան մեջ սննդի, ըմպելիքների ու օդի միջոցով:

Նույնիսկ եթե հաշվի չառնենք լյարդի՝ արյուն և մարսողության համար անհրաժեշտ լեղի արտադրելու ֆունկցիաները, միևնույն է այն կատարում է շատ այլ գործառույթներ օրգանիզմը մաքուր ու առողջ պահելու համար:

Հենց սա է պատճառը, որ անհրաժեշտ է հոգ տանել լյարդի մասին:

Այս հարցում անփոխարինելի միջոց է մեղրը:

zNewsՁեզ է ներկայացնում ժողովրդական բժշկության մի քանի բաղադրատոմս, որոնց հիմնական բաղադրիչը մեղրն է:

1-ին բաղադրատոմս

2 ճաշի գդալ մեղրը և ½ թեյի գդալ մեղվակաթը խառնել և ընդունել առավոտյան սոված ժամանակ: Խառնել մեկ ճաշի գդալ մեղրը մեկ թեյի գդալ մեղվահացի հետ և ընդունել ճաշից հետո:

2-րդ բաղադրատոմս

4 ճաշի գդալ հազարաթերթի տերևները, 4 ճաշի գդալ անթառամի ծաղիկները, 4 ճաշի գդալ դառը օշինդրը, 2 ճաշի գդալ սամիթի պտուղները և 2 ճաշի գդալ անանուխը խառնել: Ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա 15 րոպե, թրմել 1 ժամ և քամել:

Ստացված թուրմի մեկ բաժակի մեջ լուծել 2 ճաշի գդալ մեղր և ընդունել տաք միճակում ½ բաժակ ուտելուց 15-20 րոպե առաջ: Այս ըմպելիքը շատ օգտակար է հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում:

3-րդ բաղադրատոմս

8 ճաշի գդալ անանուխը, 5 ճաշի գդալ օշինդրը և 5 ճաշի գդալ անթառամի ծաղիկները խառնել: Ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա 15 րոպե, թրմել ևս 1 ժամ և քամել: Մեկ բաժակ թուրմի մեջ լուծել 1 ճաշի գդալ մեղր և խմել տաք վիճակում ½ բաժակ ուտելուց 20-30 րոպե առաջ: Այս ըմպելիքը խթանում է լեղու արտադրությունը:

4-րդ բաղադրատոմս

4 ճաշի գդալ կատվախոտի մանրացրած արմատները, 4 ճաշի գդալ կարմիր երեքնուկը, 3 ճաշի գդալ գայլուկի պտուղները խառնել և ստացված խառնուրդի 1 ճաշի գդալը թրմել 2 բաժակ եռման ջրով 30-40 րոպե: 1 բաժակ թուրմի մեջ լուծել 1 ճաշի գդալ մեղր և խմել տաք վիճակում, օրը 3 անգամ, ուտելուց առաջ ½ բաժակ: Այս ըմպելիքը նույնպես խթանում է լեղու արտադրությունը:

5-րդ բաղադրատոմս

4-ական ճաշի գդալ եղերդակի ու խատուտիկի մանրացրած արմատները և 3 ճաշի գդալ անթառամի ծաղիկները խառնել և ստացված խառնուրդի 2 ճաշի գդալը 2 բաժակ եռման ջրով եփել թույլ կրակի վրա 10 րոպե: Թրմել 1 ժամ, քամել և ընդունել օրը 3 անգամ, սոված ժամանակ ½ բաժակ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդունել ½ թեյի գդալ մեղրի և մեղվակաթի խառնուրդ՝ 1:100 հարաբերակցությամբ (պահել բերանում մինչև ամբողջությամբ հալվելը):

6-րդ բաղադրատոմս

Քրոնիկ հեպատիտների, լյարդի ցիռոզի և խոլեցիստիտների դեպքում օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ անհրաժեշտ է ընդունել ½-1 թեյի գդալ մեղվահաց: Բուժման կուրսի տևողությունն է 2-3 ամիս: Բուժումը շատ ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է մեղվահացը համադրել մեղրի հետ (1 ճաշի գդալ մեղրը լուծել 2 ճաշի գդալ ջրի մեջ):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․