3 պարզ միջոց՝ օրգանիզմը մաքրելու և մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Մարդու օրգանիզմի մաքրությունը շատ մեծ նշանակություն ունի և դրանից շատ բան է կախված:

Օրգանիզմը կուտակված վնասակար նյութերից մաքրելը նաև նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 բնական և պարզ միջոց՝ տոքսիններից ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

1. «Կախարդական» միջոց

200 գրամ չամիչի վրա լցնել 1 լիտր եռման ջուր և կես ժամով դնել տաք գոլորշու վրա:

20 գրամ սեննային ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա, այնուհետև քամել, լցնել ապակյա տարրայի մեջ և ավելացնել 250 մլ խոլոսաս:

Ստացված երկու եփուկները հարկավոր է խառնել: Չամիչի շնորհիվ այս ըմպելիքը լինում է քաղցր, բայց ոչ տհաճ: Այն հարկավոր է խմել ամեն երեկո քնելուց առաջ 100 մլ: Կուրսը տևում է 20 օր:

Կարելի է նաև պատրաստել երկու անգամ քիչ եփուկ, 10 օր խմելով մաքրել օրգանիզմը և կրկնել 10 օրից:

2. Ծովի աղով լոգանք

Հարկավոր է 2կգ ծովի աղը լուծել լոգանքի ջրի մեջ, սպասել, մինչև աղն ամբողջությամբ հալվի, իսկ ջուրը դառնա 37ºC, այնուհետև լոգանք ընդունել: Պրոցեդուրայի տևողությունն է 20-30 րոպե:

Փշատերևների հյութահանուկով լոգանք

Հարկավոր է պարզապես լոգանքի ջրին 2 ճ.գ. փշատերև ծառերի հյութահանուկ ավելացնել: Կարելի է նաև ավելացնել ջրիմուռներ և էլ ավելի լավ արդյունք ստանալ: Ի դեպ՝ ջրիմուռները կարելի է ավելացնել նաև ծովի աղով լոգանքի ժամանակ:

3. Խոտաբույսեր

Բազմաթիվ խոտաբույսեր օժտված են միջբջջային հեղուկի մաքրող հատկությունն արագացնելու կարողությամբ և օգնում են մաքրել օրգանիզմը նյութափոխանակության մնացորդներից: Ամենաակտիվ խոտաբույսերն են երիցուկի ծաղիկները, սև հաղարջի, գետնամորու, հապալասի, եզան լեզվի տերևները, մաթուզենու խոտը, սամիթի խոտն ու պտուղները, կեչու բողբոջները: Ֆիտոթերապևտներն այս խոտաբույսերի թուրմերը խորհուրդ են տալիս օգտագործել որպես մաքրող թեյ:

Սև հաղարջի տերևներից պատրաստված թեյը նպաստում է միջբջջային հեղուկից տոքսինների դուրսբերմանը: Հատկապես լավ մաքրվում են լյարդը, սրտամկանը, զարկերակների պատերը և ավշային հանգույցները:

Հարկավոր է վերցնել 25-30 գրամ սև հաղարջի տերևներ (թարմ կամ չորացրած), ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, փաթաթել տաք կտորով և թրմել 30 րոպե: Թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ, 1/3 բաժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․